Ադրբեջանի և Վրաստանի միջոցով բեռնափոխադրումները դեպի Հայաստան ձեռնտու են բոլոր կողմերին. ՌԴ փոխվարչապետ

02/04/2026 schedule09:57

«Ռուսաստանի և ղազախական բեռների Հայաստան տեղափոխումը երկաթուղով Ադրբեջանի և Վրաստանի միջոցով օգտակար է բոլորի համար, ինչի մասին վկայում է բեռնափոխադրումների աճող թիվը»:

Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ռուսական երկաթուղիների մասնագետները ընդամենը մի քանի օրվա ընթացքում համաձայնության են եկել ռուսական և ղազախական բեռները Հայաստան տեղափոխելու հարցում Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։ 30 տարվա ընթացքում երկաթուղով Հայաստան հասած առաջին հացահատիկի խմբաքանակը ռուսական էր։ Պարարտանյութերն այժմ ճանապարհին են, և բեռների տեսականին ընդլայնվում է»,- հայտարարել է Օվերչուկը։

Նա հայտարարել է, որ սա օգտակար է բոլորի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի։

«Բոլորն ունեն եկամտի նոր աղբյուր, և Ռուսաստանը անմիջական դեր ունի դրանում:

Ռուսաստանի կառավարությունը հետաքրքրված է մեր երկրների միջև առևտրի զարգացմամբ և բեռնափոխադրումների ավելացմամբ: Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին և Վրաստանին՝ ԵԱՏՄ անդամ պետության ապաշրջափակման գործում նրանց շատ կառուցողական և արդյունավետ համագործակցության համար»,- նշել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ՌԴ-ն նորմալ հարաբերություններ ունի Հայաստանի հարևանների՝ Իրանի և Թուրքիայի հետ։ 

«Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնցից նախատեսվում է բեռնափոխադրումներ կատարել, (խոսքը Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի մասին է), մենք նորմալ հարաբերություններ ունենք այս բոլոր երկրների հետ ևս:

Ինչ վերաբերում է այդ բեռների ուղղություններին, մենք Հայաստանի ղեկավարությանը հայտնել ենք, որ խոչընդոտներ չենք ստեղծելու և հետաքրքրված ենք կոնցեսիայի արդյունավետ գործունեությամբ։ Հետևաբար, անհասկանալի է, թե հյուսիսից, հարավից, արևմուտքից կամ արևելքից ով է ցանկանում բացառել «Ռուսական երկաթուղիներ»-ին 1520 մմ ընդհանուր տարածքի զարգացմանը մասնակցել»,- ասել է փոխվարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
446 դիտում

Ամիօ բանկը դարձրեց բնակարանային երազանքները իրականություն TOON EXPO 2026-ում

Մակրոնը, որի կինն իր հետ շատ վատ է վերաբերվում, դեռ ապաքինվում է ծնոտին ստացած հարվածից. Թրամփ

Կովկասյան ազնվացեղ եղջերուն «հյուր է գնացել» Դեբեդի «Արևիկ» մանկապարտեզ. տեսանյութ

Մենք իրանական վարչակարգին հետ կքշենք դեպի քարե դար, կվերացնենք բոլոր առաջնորդներին․ Թրամփ. տեսանյութ

Հայաստանի ԵՄ-ի հետ մերձեցման խոսակցությունները Ռուսաստանի հետ առևտրում արժեցել են 5.1 մլրդ դոլար. Օվերչուկ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները

Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլին

Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամաս. դատախազության հայցը բավարարվել է

Ադրբեջանի և Վրաստանի միջոցով բեռնափոխադրումները դեպի Հայաստան ձեռնտու են բոլոր կողմերին. ՌԴ փոխվարչապետ

Փլուզում Երևանում․ վնասվել է մեքենա, փրկարարները տարհանել են 13 բնակչի

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036թ., բայց Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը

Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ

Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին

ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին

Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է

Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում

Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից

ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն

Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին

Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում

Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ

Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա

Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ

Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան

Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ