Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման օրն է. հայ և եզդի ժողովուրդները այս առումով նման են. Բաքոյան

09/12/2025 schedule15:12

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով դեկտեմբերի 9-ի օրվա խորհրդին:

«Իմ հեղինակած օրենքի նախագծով Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 3-ը նշվում է որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Այս օրը՝ դեկտեմբերի 9-ը, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրն է։

Հենց դատապարտման և կանխարգելման գործելակերպի շրջանակներում համապատասխան օրենքի նախագիծ առաջարկեցի, որին առանձնահատուկ մոտեցում դրսևորեցին և՛ ՀՀ վարչապետը, և՛ արտաքին գործերի նախարարը, և՛ առհասարակ մեր ողջ քաղաքական թիմը:

Իսկ դեռևս 2021 թվականին մեր խմբակցությունը միաձայն ընդունեց օրենքի նախագիծ, որով ցեղասպանության կամ մարդկության դեմ կատարված հանցագործությունների ժխտման համար սահմանվեց քրեական պատասխանատվություն:

Ցանկացած ժողովրդավարական երկրի համար ցեղասպանության կանխարգելիչ գործելակերպը նվազագույնը պետք է լինի մարդկության դեմ ուղղված այս ոճիրը բացառելու ճանապարհին։

Մարդկային զարգացման տարբեր շրջափուլերում աշխարհը ականատես է եղել մի շարք ցեղասպանությունների, և, դժբախտաբար, դրանք իրականացվում են նաև այսօր։

Ցավոք, հայ և եզդի ժողովուրդները ևս անմասն չեն մնացել այդ դաժան փորձությունից։ Այստեղ էլ իմ երկու ժողովուրդներն ունեն ընդհանրություններ. 1915 թվականին և դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում հայերը կրեցին միլիոնավոր մարդկային կորուստներ, ազգակիցներս ևս այդ իրադարձությունների ժամանակ դաժան փորձությունների միջով անցան։ Գրեթե մեկ դար անց՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին, Սինջարում բնակվող ազգակիցներս, ենթարկվելով ցեղասպանության, ունեցան հազարավոր զոհեր, դարձան տարագիր, շուրջ 3000 կանանց և աղջիկների ճակատագրերը դեռևս անհայտ են: Առ այսօր իմ բազմաթիվ ազգակիցներ ապրում են վրաններում տարրական պայմանների բացակայությամբ։

Չափազանց կարևոր եմ համարել և համարում ցանկացած հասարակության լայն համախմբվածությունը՝ ցեղասպանության արդարացումը կամ կատարված ցեղասպանության ժխտումը չհանդուրժելու, նման հակումները խստագույնս դատապարտելու, նոր ցեղասպանությունների իրականացումը բացառելու նպատակով»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
785 դիտում

Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման խոսակցությունները Ռուսաստանի հետ առևտրում արժեցել են 5.1 մլրդ դոլար. Օվերչուկ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները

Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլին

Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամաս. դատախազության հայցը բավարարվել է

Ադրբեջանի և Վրաստանի միջոցով բեռնափոխադրումները դեպի Հայաստան ձեռնտու են բոլոր կողմերին. ՌԴ փոխվարչապետ

Փլուզում Երևանում․ վնասվել է մեքենա, փրկարարները տարհանել են 13 բնակչի

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036թ., բայց Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը

Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ

Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին

ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին

Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է

Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում

Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից

ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն

Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին

Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում

Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ

Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա

Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ

Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան

Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ

«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար