Երևան
12 °C
«Ալֆա-ֆարմ» ՓԲԸ-ն հայտարարում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Մասնավորապես, թողարկվում է 1,5 մլրդ ՀՀ դրամ անվանական ծավալով ընդհանուր 15,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցներն «Ալֆա-ֆարմ»-ն ուղղելու է կապիտալ ծախսերի իրականացմանը:
Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100,000 ՀՀ դրամ է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 11․3% (12 ամիս վճարման պարբերականությամբ), ձեռքբերման նվազագույն քանակը՝ 5 հատ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2025թ. դեկտեմբերի 10-ին և ավարտվելու է 2026թ. փետրվարի 11-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի)։
Պարտատոմսերի թողարկման առթիվ ընկերությունից հայտնում են, որ «Ալֆա-ֆարմ»-ի գործունեության առաջնահերթություններից է առողջության պահպանման նախաձեռնությունների ուղղությամբ շարունակական ներդրումների իրականացումը` բնակչությանն առաջարկելով նորարարական լուծումներ ու ապահովելով մատուցվող ծառայությունների բարձր որակ: Դեղատնային ցանցերն առողջապահական համակարգի առանցքային օղակներից են, որոնք ոչ միայն ապահովում են անհրաժեշտ դեղորայքն ու այլ պարագաները, այլ նաև սոցիալական և ռազմավարական նշանակություն ունեն ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից։
«Ալֆա-ֆարմ»-ի պարտատոմսերի հրապարակային առաջարկը նշանավորում է մեր ընկերության զարգացման նոր փուլի մեկնարկը և հիմնված է ընկերության շահութաբերության, կանխիկի կայուն հոսքերի, արդյունավետ բիզնես մոդելի, տեխնոլոգիական նորարարությունների և շուկայում առաջատար դիրքի վրա։ Մեր մրցակցային առավելությունները թույլ են տալիս վստահությամբ մուտք գործել Հայաստանի կապիտալի շուկա՝ ներդրողներին առաջարկելով մասնակցել ընկերության ռազմավարական ծրագրերի ֆինանսավորմանը` գրավիչ պայմաններով։ Վստահ ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխումը կնպաստի ընկերության աճին և մեր առաքելության իրագործմանը՝ աջակցելու Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը»,- նշել է «Ալֆա-ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը։
Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։
Առաջնային տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի թիվ 1/429 Ա որոշմամբ:
Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում:
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի մասին
«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցն ամենամեծն է Հայաստանում, գործում է շուրջ 210 դեղատուն ՀՀ ողջ տարածքում: Գործունեության 30 տարիների ընթացքում ընկերությունը մշտապես կարևորել է սպասարկման բարձր որակը, ինչի հավաստիքն են բազմաթիվ հաճախորդների գոհունակությունը և դրական արձագանքները։
«Ալֆա-Ֆարմ»-ը մի շարք հայտնի և համաշխարհային բրենդների պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչն է շուկայում։ Ընկերության էքսկլյուզիվ ներմուծման ապրանքանիշներն են հանրահայտ Avene, Ducray, A-Derma, La Roche Posay, Vichy,Cerave, Bioderma, Frezyderm, Mustela խնամքի միջոցները, ինչպես նաև երեխաների խնամքի և կերակրման Bambo Nature, Danalac, Wet Brush, Beter ապրանքանիշերը։ «Ալֆա-Ֆարմը» նաև ակտիվ զարգացնում է վիտամինների և բիոակտիվ հավելումների ուղղությունը՝ ներմուծելով համաշխարհային հայտնի և պահանջված բրենդեր՝ Natures plus, New Nordic, Jerrow formula-ն, Natures Bounty և այլն։
«Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցը ներկայացնում է նաև ՀՀ-ում առաջին օնլայն դեղատունը՝ 24/7 առաքման ծառայությամբ և խորհրդատվությամբ, որը հիմնադրվել է 2018 թվականին։ Գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ օնլայն դեղատունը հասանելի է բջջային հավելվածի ու կայքէջի միջոցով` www.alfapharm.am, որոնք հնարավորություն են տալիս հաճախորդներին շուրջօրյա պատվիրել անհրաժեշտ դեղորայք, կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև մանկական պարագաներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման խոսակցությունները Ռուսաստանի հետ առևտրում արժեցել են 5.1 մլրդ դոլար. Օվերչուկ
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները
Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլին
Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամաս. դատախազության հայցը բավարարվել է
Ադրբեջանի և Վրաստանի միջոցով բեռնափոխադրումները դեպի Հայաստան ձեռնտու են բոլոր կողմերին. ՌԴ փոխվարչապետ
Փլուզում Երևանում․ վնասվել է մեքենա, փրկարարները տարհանել են 13 բնակչի
«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036թ., բայց Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը
Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ
Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին
ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին
Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է
Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում
Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից
ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն
Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին
Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում
Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ
Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա
Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը
Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից
Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ
Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները
ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին
Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան
Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին
Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ
Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա
31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին
Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել
Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ
«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ
Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան
2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն
ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT