Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը

17/12/2025 schedule15:24

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ 

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում՝ կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում:

Միաժամանակ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։ 

ՊԵԿ-ը ներկայացնում է 2025 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 485 հարկ վճարողի մոտ, և տուգանքի չափը կազմել է շուրջ 192.7 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՀԴՄ ցանկ-1): Արձանագրված խախտումներից 18 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 56.8 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ ու ավելի գումարով տուգանված հարկ վճարողների անվանական ցանկը, ըստ գործունեության ոլորտների, կցվում է։ 

Վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 59 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 56.750 մլն դրամ։ Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը կցվում է (ՉԱ ցանկ-1)։ Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման դեպքով 18 հարկ վճարող տուգանվել է 43.250 մլն դրամով: Խախտում թույլ տված հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների կցվում է։ 

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում արձանագրվել է 25 հարկ վճարողի մոտ: Արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 9.6 մլն դրամի չափով տուգանք: Խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներով կցվում է: 

Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ խախտումներ թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները: 

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
574 դիտում

Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով

Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել

Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել

Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան

Երկրաշարժ Թուրքիայում

Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը

Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել

ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ

ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ

Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել

Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում

Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել

Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի

Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել

Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին

Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ

Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները

Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում

ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու

Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան

Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ

Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ

Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է

Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել

Գյումրիում տուն է այրվել

Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ

Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան

Երևանում կահույքի պարագաների խանութ է այրվել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան․ Թրամփ

Հնարավոր է արդյոք կոալիցիա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ․ Կարապետյանն ակնարկեց՝ կա Գյումրու օրինակը

Ես չեմ ծառայել ՀՀ զինված ուժերում, Սամվել Կարապետյանի որդիներն էլ չեն ծառայել

«Զանգեր»-Գորայք, Սիսիան-Գորիս հատվածներում սաստիկ բուք է․ տեսանյութ

ԱՄԷ նախագահը հանդիպել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարների հետ