Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP

22/12/2025 schedule10:00

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող իր դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին, հայտնում է Associated Press գործակալությունը։

Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ 

Պետդեպարտամենտում աշխատող երկու պաշտոնյաներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, հայտնել են AP-ին, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում, և այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետներ, որոնք լիարժեքորեն աջակցում են «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով իր քաղաքական առաջնահերթություններին։

AP-ի աղբյուրները հայտնել են նաև, որ այս դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ, եթե նման ցանկություն հայտնեն։ 

Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել նորությունը՝ ասելով միայն, որ ցանկացած վարչակազմի դեպքում փոփոխությունները նորմալ գործընթացի մաս են կազմում։ 

Associated Press-ի տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում փոփոխություններ են լինելու Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում և Սլովակիայում, Մերձավոր Արևելքում՝ Ալժիրում և Եգիպտոսում։

Փոփոխություններ կլինեն նաև Նեպալում, Շրի Լանկայում, Գվատեմալայում և Սուրինամում, Աֆրիկա մայրցամաքի Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ'Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա երկրներում: Ասիայում էլ դիվանագիտական փոփոխություններ տեղի կունենան վեց երկրում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1629 դիտում

ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է

Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին

Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա

Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ

Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ

Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան

Փաշինյանն անդրադարձել է ՌԴ անձնագիր ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու մասին Պուտինի հայտարարությանը

Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Փաշինյան

Չեն կարողանա հաղթել ձեր ընտրություններում, բայց գոնե ընկերական թողեք մասնակցեն. Եղոյանը՝ Պուտինի խոսքերի մասին

Հիմնանորոգվում է Էջմիածնից Աշտարակ տանող ճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը

Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան

Հայաստանը կարող է բախվել էներգիայի պակասի, եթե չկարողանա որոշում կայացնել նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել բարեկարգման աշխատանքներին

Պայմանագիրը կնքվել է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ. ՆԳՆ-ն պարզաբանում է հրապարակել

Ամիօ բանկը դարձրեց բնակարանային երազանքները իրականություն TOON EXPO 2026-ում

Մակրոնը, որի կինն իր հետ շատ վատ է վերաբերվում, դեռ ապաքինվում է ծնոտին ստացած հարվածից. Թրամփ

Կովկասյան ազնվացեղ եղջերուն «հյուր է գնացել» Դեբեդի «Արևիկ» մանկապարտեզ. տեսանյութ

Մենք իրանական վարչակարգին հետ կքշենք դեպի քարե դար, կվերացնենք բոլոր առաջնորդներին․ Թրամփ. տեսանյութ

Հայաստանի ԵՄ-ի հետ մերձեցման խոսակցությունները Ռուսաստանի հետ առևտրում արժեցել են 5.1 մլրդ դոլար. Օվերչուկ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները

Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլին

Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամաս. դատախազության հայցը բավարարվել է

Ադրբեջանի և Վրաստանի միջոցով բեռնափոխադրումները դեպի Հայաստան ձեռնտու են բոլոր կողմերին. ՌԴ փոխվարչապետ

Փլուզում Երևանում․ վնասվել է մեքենա, փրկարարները տարհանել են 13 բնակչի

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036թ., բայց Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը

Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ

Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան