ԼՂ-ից տեղահանված, 1-3 անդամ ունեցող ընտանիքների համար բնակապահովման ծրագիր է մշակվել

25/12/2025 schedule12:58

Առաջարկում ենք նոր ծրագիր սկսել, որը վերաբերելու է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, որոնք իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ այն հավաստագրերը, որոնք տրամադրում ենք, բայց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով՝ չեն կարողանալու:

Այս մասին Կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:

«Դրանք հիմնականում փոքրաթիվ ընտանիքներն են՝ 1-3 անդամ ունեցող, որոնք ունեն խոր հաշմանդամության կամ ծանր հաշմանդամության կարգ, կամ բարձր տարիքի են, և մենք նրանց այլընտրանք ենք առաջարկում այս ծրագրով: Այլընտրանքը հետևյալն է. եթե նրանք բավարարում են այն բոլոր պայմանները, որոնք թույլ են տալիս նրանց օգտվել հավաստագրից (դա հիմնականում քաղաքացիության պահանջն է), բայց չեն կարողանալու, որովհետև այն գումարը քիչ է լինելու, ասենք՝ 1 կամ 2 հոգանոց ընտանիք է, և նույնիսկ ամենաբարձր թվով՝ գումարով, չեն կարողանալու հավաստագիրը իրացնել, մենք նրանց հնարավորություն ենք տալու գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի հերթացուցակում որպես բնակարանային ֆոնդի պոտենցիալ շահառու:

Բայց քանի որ այդ պահին, հավանաբար, չենք կարողանալու տալ նրանց այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարան դեռ չունենք, նրանց տալու ենք վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 40 հազար դրամի չափով, 10 տարի ժամանակով: 10 տարվա ընթացքում եթե իրենց բնակության մոտ գտնվող և իրենց կենսական շահերին մոտ գտնվող վայրում կունենան սոցիալական բնակարան, մենք նրանց առաջարկելու ենք որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան՝ որպես ավելի կայուն ապրելու վայր: Եթե նրանք կհրաժարվեն այդ պահին, ապա կզրկվեն այդ միջոցառումից: Եթե կհամաձայնեն, կշարունակեն ապրել մեր սոցիալական բնակարանային ֆոնդում»,- ասել է նա:

Ըստ նախարարի՝ խոսքն այնպիսի ընտանիքների մասին է, որոնք բաղկացած են միայն անժամկետ, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խոր կամ ծանր աստիճան ունեցող, կամ 60 և ավելի տարեկան անդամներից: Օրինակ՝ 1 մարդ կարող է լինել 40 տարեկան և ունենալ 1-ին խմբի հաշմանդամություն, մյուս ընտանիքի անդամը կարող է լինել 60 տարեկան: Այս նախագծի տրամաբանությունն այն է, որ այդ քաղաքացիները, հավանաբար, չեն կարողանալու աշխատել, հավելյալ միջոցներ գեներացնել, հիփոթեքի գումար վճարել: Սա մի կարգավորում է:

Մյուս կարգավորման համաձայն՝ եթե երկուհոգանոց ընտանիք է, նրանց գումարային տարիքը պետք է գերազանցի 115 տարին: Եթե յուրաքանչյուր անձի հաշվով հաշվարկվի, ապա մի քաղաքացին կարող է լինել, ասենք, 57 տարեկան, մյուսը՝ 59: Իսկ եթե երեքհոգանոց ընտանիք է, ապա պետք է գերազանցի 175 տարին․ սրանով մենք լուծում ենք փոքրաթիվ ընտանիքների բնակապահովման հարցը:

Համակարգը կմեկնարկի 2026 թվականի հուլիսի 1-ից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև չզեկուցվող հարցերի մեջ ընդգրկված երկու այլ որոշումների նախագծերից, որոնք ևս վերաբերում են ԼՂ-ից տեղահանվածների աջակցությանը: Մեկը վերաբերում է սոցիալական որոշակի խմբերի, որոնց Կառավարությունն աջակցում է բնակվարձի հարցում: Այս ծրագիրը պետք է ավարտվեր դեկտեմբերի 31-ին, քանի որ կար կանխավարկած, որ վերջիններս բնակապահովման ծրագրից կօգտվեն, և բնակարանի վարձավճար տալու անհրաժեշտություն չի լինի: Ըստ այդմ՝ որոշվել է, որ բնակարան ձեռք չբերածների համար ծրագիրը կերկարացվի առնվազն մինչև 1 տարով: Բայց պայմանն այն է, որ բնակարանի ձեռքբերում տեղի է ունենա:

Եվս մեկ որոշում, որը կնպաստի ԼՂ-ից տեղահանվածների զբաղվածության խթանմանը. դա վերաբերում է ԼՂ-ից տեղահանված այն քաղաքացիներին, որոնք օգտվել են բնակապահովման ծրագրից փոքր բիզնես հիմնելու տրամաբանությամբ: Նրանց կտրամադրվի աջակցություն, որպեսզի որոշակի տնտեսական գործունեություն ծավալեն: Աջակցությունը կլինի նախասիրությունների շրջանակում դասընթացների տեսքով, պրոֆեսիոնալ մենթորի կցումով. վերջինս կուղեկցի նրանց բիզնես ստեղծելու և հաջողություն ունենալու պրոցեսում: Նաև նախատեսվում է սարքավորումների ձեռքբերման համար աջակցություն: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
354 դիտում

Երևանի քոլեջներից մեկում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինս տեղափոխվել է բկ

Աստիճանաբար կցրտի 5-7 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ

Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է. տեսանյութ

Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից

Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հազար դոլար. տեսանյութ

Փաշինյանը հայտնել է՝ որ եկեղեցում է պատրաստվում այս կիրակի մասնակցել պատարագի

Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի. Փաշինյան

Հասունացել է պահը, երբ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի. ամեն ինչ չէ, որ Կառավարությունից է կախված. Փաշինյան

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետև կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

ԼՂ-ից տեղահանված, 1-3 անդամ ունեցող ընտանիքների համար բնակապահովման ծրագիր է մշակվել

«Աֆո»-ի, «Մասիվցի Ժիրո»-ի, «Արտաշատցի Կիկոս»-ի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Mercedes-Benz S 600» մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք. վարչապետ

Չեմ ասում, որ Դուք կլոուն եք կամ մեյմուն․ չորս հարց ունեմ․ Սուրեն Գրիգորյանը՝ Հայկ Մարությանին

Երևանում 3 անչափահաս վիճաբանել է, ապա բռնության ենթարկել 16-ամյա տղայի. նա հոսպիտալացվել է

Սահմանվել են առողջության ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները. ՊԵԿ

Մեր բոլորի ցանկությունը մեկն է, որ նա մահանա. Զելենսկին՝ իր ամանորյա ուղերձում

ՄԻՊ-ն ուսումնական հաստատությունների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբ

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի

Շատ տխուր է, որ Ռուսաստանը մերժել է Սուրբ Ծննդյան հրադադարը. Հռոմի պապ

ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է

Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիս. Վրաստանի նախագահ

Գազայի հարցով համաձայնագրի երկրորդ փուլը կյանքի կկոչվի հունվարին. մանրամասներ

Կաթնառատ գյուղի սկզբնամասում BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան 1 զnհ, 2 վիրավnր

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Առողջապահական ապահովագրությունից օգտվելու պայմանները անհապաղ, կանխարգելիչ և պլանային այցերի դեպքում

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Քննարկվել են ավարտական և ընդունելության քննությունների, ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ հարցեր

ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման աշխատանքները

Արթուր Դավթյանը գրոսմայստերի կոչում կստանա

Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ. ԱՄՆ պետքարտուղարն ամփոփել է տարին

Մարտի 1-ից 6 ամիս անց Կարեն Կարապետյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար. ոչ մի կապ նախկինների հետ

ԳՇ պետը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփմանը

Eleveight AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀՀ-ում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունը

Ինչ ծրագրի շուրջ են բանակցում Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը. Զելենսկին մանրամասներ է ներկայացրել

Հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր. Հռոմի պապը կոչ է արել տոներին համաշխարհային հրադադար հաստատել

Որ դեպքում կվճարի պետությունը, որ դեպքում՝ քաղաքացին. առողջապահական ապահովագրության մանրամասները. տեսանյութ