Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

25/12/2025 schedule13:36

Գործադիրը այս տարվա վերջին նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված՝ 2023 թվականին՝ 600 տոննա, 2024 թվականին՝ 679 տոննա, 2025 թվականին՝ 1123 տոննա:

Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10 հազար տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավելի)։

Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը: Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, սիգի բնական վերարտադրության ապահովման դեպքում պահպանվում է կայուն արդյունագործական չափաքանակ։

Այդ նպատակով յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար, իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր՝ սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։

Միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
241 դիտում

Երևանի քոլեջներից մեկում 15-ամյա ուսանողը եղունգկտրիչով վնասել է մեկ այլ ուսանողի․ վերջինս տեղափոխվել է ԲԿ

Աստիճանաբար կցրտի 5-7 աստիճանով. հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան տեղումներ

Դավթաշենի կամրջի վրա հանդիպակաց երթևեկող վարորդը հայտնաբերվել և տուգանվել է. տեսանյութ

Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից

Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հազար դոլար. տեսանյութ

Փաշինյանը հայտնել է՝ որ եկեղեցում է պատրաստվում այս կիրակի մասնակցել պատարագի

Հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի. Փաշինյան

Հասունացել է պահը, երբ սիմվոլիկ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի

Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի. ամեն ինչ չէ, որ Կառավարությունից է կախված. Փաշինյան

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետև կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

ԼՂ-ից տեղահանված, 1-3 անդամ ունեցող ընտանիքների համար բնակապահովման ծրագիր է մշակվել

«Աֆո»-ի, «Մասիվցի Ժիրո»-ի, «Արտաշատցի Կիկոս»-ի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Mercedes-Benz S 600» մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք. վարչապետ

Չեմ ասում, որ Դուք կլոուն եք կամ մեյմուն․ չորս հարց ունեմ․ Սուրեն Գրիգորյանը՝ Հայկ Մարությանին

Երևանում 3 անչափահաս վիճաբանել է, ապա բռնության ենթարկել 16-ամյա տղայի. նա հոսպիտալացվել է

Սահմանվել են առողջության ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները. ՊԵԿ

Մեր բոլորի ցանկությունը մեկն է, որ նա մահանա. Զելենսկին՝ իր ամանորյա ուղերձում

ՄԻՊ-ն ուսումնական հաստատությունների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել

Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբ

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի

Շատ տխուր է, որ Ռուսաստանը մերժել է Սուրբ Ծննդյան հրադադարը. Հռոմի պապ

ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում

Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է

Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիս. Վրաստանի նախագահ

Գազայի հարցով համաձայնագրի երկրորդ փուլը կյանքի կկոչվի հունվարին. մանրամասներ

Կաթնառատ գյուղի սկզբնամասում BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան 1 զnհ, 2 վիրավnր

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Առողջապահական ապահովագրությունից օգտվելու պայմանները անհապաղ, կանխարգելիչ և պլանային այցերի դեպքում

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Քննարկվել են ավարտական և ընդունելության քննությունների, ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ հարցեր

ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման աշխատանքները

Արթուր Դավթյանը գրոսմայստերի կոչում կստանա

Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ. ԱՄՆ պետքարտուղարն ամփոփել է տարին

Մարտի 1-ից 6 ամիս անց Կարեն Կարապետյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար. ոչ մի կապ նախկինների հետ

ԳՇ պետը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփմանը

Eleveight AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀՀ-ում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունը

Ինչ ծրագրի շուրջ են բանակցում Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը. Զելենսկին մանրամասներ է ներկայացրել

Հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր. Հռոմի պապը կոչ է արել տոներին համաշխարհային հրադադար հաստատել

Որ դեպքում կվճարի պետությունը, որ դեպքում՝ քաղաքացին. առողջապահական ապահովագրության մանրամասները. տեսանյութ