Ովքեր են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները. մրցույթի ամփոփում

26/12/2025 schedule15:37

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Մարզական լրագրողներն իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:

Քվեարկությանը հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Նա շնորհակալություն է հայտնել լրագրողներին մասնակցության համար՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը սպորտի ոլորտում. «Մարզական լրագրողները հնարավորություն ունեն ընտրելու այն մարզիկներին, որոնք 2025թ. ընթացքում լավագույնս հանրահռչակել են Հայաստանի Հանրապետությունը՝ իրենց մարզական նվաճումներով ՀՀ դրոշը բարձր պահելով տարբեր մրցահարթակներում և գրանցել են լավագույն արդյունքներ միջազգային սպորտային քարտեզում»: Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել նաև ցանկերում այս տարի չընդգրկված մարզիկներին, և նշել, որ անկախ մրցույթից՝ նրանց ջանքերն ու վաստակը մշտապես գնահատելի են պետության կողմից:

Ըստ անվանակարգերի՝ հաղթողներն են՝

Լավագույն 3 մարզիկներ՝ Վարազդատ Լալայան (ծանրամարտ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Մալխաս Ամոյան (հունահռոմեկան ըմբշամարտ)

Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)

Լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական

Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (հունահռոմեկան ըմբշամարտ)

Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (սպորտային մարմնամարզություն)

Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծարամարտ):

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթողը որոշվելու է առցանց քվեարկությամբ, որը կավարտվի այսօր՝ ժամը 17:00-ին:

Հանձնաժողովի անդամներն ու քվեարկությանը մասնակցած լրագրողներն անդրադարձել են մրցույթի անցկացման ձևաչափին, կատարել որոշակի դիտարկումներ և առաջարկություններ: Մասնավորապես մրցութային հանձնաժողովի անդամ, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը կարևորել է այն հանգամանքը, որ արդեն երկրորդ տարին է՝ սահմանվել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» անվանակարգը՝ արժևորելու նաև այս մարզիկներին, որոնք նվաճումներ են ունենում տարբեր մարզաձևերում: Նրա գնահատմամբ՝ մրցույթը պատշաճ կազմակերպված է:

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1301 դիտում

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան

Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ

Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան

«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ

ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է

Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին

Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա

Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ

Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ

Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան

Փաշինյանն անդրադարձել է ՌԴ անձնագիր ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու մասին Պուտինի հայտարարությանը

Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Փաշինյան

Չեն կարողանա հաղթել ձեր ընտրություններում, բայց գոնե ընկերական թողեք մասնակցեն. Եղոյանը՝ Պուտինի խոսքերի մասին

Հիմնանորոգվում է Էջմիածնից Աշտարակ տանող ճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը

Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան

Հայաստանը կարող է բախվել էներգիայի պակասի, եթե չկարողանա որոշում կայացնել նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել բարեկարգման աշխատանքներին

Պայմանագիրը կնքվել է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ. ՆԳՆ-ն պարզաբանում է հրապարակել