ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Ճամբարակի, Հրազդանի և Ծաղկաձորի երիտասարդական կենտրոններ

26/12/2025 schedule17:30

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տարեվերջյան շրջայց է կատարել ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հիմնված երիտասարդական կենտրոններ՝ ծանոթանալու կատարված աշխատանքների ու կահավորման ընթացքին: Երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ:

Արթուր Մարտիրոսյանը նախ այցելել է Ճամբարակի, ապա Հրազդանի և Ծաղկաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի «Ծաղկաձորի ալտերնատիվ» երիտասարդական կենտրոններ: Նախարարի տեղակալին ուղեկցել են Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ոսկան Եղիազարյանը, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների քաղհասարակության ներկայացուցչիներ:

192.jpg (153 KB)

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, շրջելով երիտասարդական կենտրոնների տարածքում, կարևորել է, որ 2026թ. տարեսկզբին կենտրոններն ամբողջությամբ գործեն՝ տեղի երիտասարդության համար ապահովելով համապատասխան միջավայր, որտեղ կիրականացվեն բովանդակային առումով հագեցած միջոցառումներ: Ըստ նախարարի տեղակալի՝ երիտասարդական կենտրոնները պետք է հանդիսանան գրավիչ միջավայր, որտեղ կիրականացվեն երիտասարդական պետական քաղաքականությունից բխող առաջնահերթությունները, երիտասարդների համար կապահովվեն կարողությունների զարգացման հնարավորություն, ինտելեկտուալ ժամանց, և երիտասարդները կզինվեն գիտելիքով՝ գործելու որպես ակտիվ քաղաքացի, կիրականացվեն իրազեկման ակցիաներ, հանրային քաղաքականության մշակմանը երիտասարդների մասնակցությանն ուղղված ծրագրեր:

Արթուր Մարտիրոսյանը հատկապես կարևորել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում առկա ավարտական վերջին փուլի աշխատանքների պատշաճ կազմակերպումը։ Նախարարի տեղակալը շեշտադրել է, որ մարզաբնակ երիտասարդներին ուղղված Կառավարության ծրագրի այս միջոցառումը ենթադրում է Կառավարություն-ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն արդյունավետ համագործակցություն ինչպես կենտրոնների գործարկման, այնպես էլ դրանց բնականոն գործունեության կազմակերպման առումով։

193.jpg (127 KB)

«Համագործակցության այս եռակողմ ձևաչափը կենտրոնների արդյունավետ գործունեության գրավականն է, և նման մոտեցման մասին է խոսում այն փաստը, որ նախարարություն-հայտատու հարաբերությունները պարզապես դրամաշնորհատու-դրամաշնորհառու հարաբերություններ չեն. պետությունը երիտասարդական ոլորտի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դիտարկում է որպես սոցիալական գործընկերներ և պատրաստակամ է նրանց շարունակաբար աջակցել՝ մեթոդական աջակցություն տրամադրելով, կարողությունների զարգացմանը նպաստելով, ազգային և միջազգային մակարդակներում ցանցային համագործակցության մեջ ներգրավելով։ ՏԻՄ-երից ակնկալվում է աջակցել կենտրոնների ամենօրյա գործունեության կազմակերպմանը երիտասարդական աշխատողի հաստիքների նախատեսմամբ և այլ հնարավոր միջոցներով»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել՝ ՏԻՄ-երի պատասխանատվությունն ամրագրված է 2025թ․ մարտին ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքում։

Կենտրոնների արդյունավետ մեկնարկի առումով կարևորվել է ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրում չընդգրկված կենտրոններին հարակից տարածքների բարեկարգումը, որը կարող է իրականացվել ՏԻՄ և քաղհասարակության համագործակցության շրջանակում:

Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալը ՏԻՄ ներկայացուցիչների և երիտասարդական կենտրոնների պատասխանատուների հետ քննարկել է նաև մի շարք այլ ընթացիկ հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
645 դիտում

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան

Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ

Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան

«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ

ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է

Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին

Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա

Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ

Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ

Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան

Փաշինյանն անդրադարձել է ՌԴ անձնագիր ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու մասին Պուտինի հայտարարությանը

Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Փաշինյան

Չեն կարողանա հաղթել ձեր ընտրություններում, բայց գոնե ընկերական թողեք մասնակցեն. Եղոյանը՝ Պուտինի խոսքերի մասին

Հիմնանորոգվում է Էջմիածնից Աշտարակ տանող ճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը

Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան

Հայաստանը կարող է բախվել էներգիայի պակասի, եթե չկարողանա որոշում կայացնել նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել բարեկարգման աշխատանքներին

Պայմանագիրը կնքվել է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ. ՆԳՆ-ն պարզաբանում է հրապարակել