«Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է 2025 թվականը՝ վերահաստատելով, որ հաջողության միակ գրավականը կրթությունն է

27/12/2025 schedule10:34

«Իմ քայլը» հիմնադրամի մեծ ընտանիքը՝ հոգաբարձուների խորհուրդը, աշխատակազմը, գործընկերներն ու տարբեր ծրագրերի շահառուները դեկտեմբերի 25-ին համախմբվել է՝ ամփոփելու 2025 թվականի գործունեության արդյունքները։

«Օրվա գլխավոր խորհուրդն այն էր, որ հիմնադրամը 2026 թվականին շարունակելու է 2024 թվականի վերջին եռամսյակում որդեգրած ռազմավարությունը՝ ինքնակրթությունը, որովհետև հիմնադրամի ամբողջ գործունեության հաջողությունը պայմանավորված է շարունակական կրթությամբ։

Հանդիպման ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ներկայացրեց տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները։

Նա առանձնահատուկ ուշադրություն դարձրեց հիմնադրամի աշխատակազմի և շահառուների շարունակական կրթության և վերապատրաստման կարևորությանը՝ այն դիտարկելով որպես արդյունավետ, որակյալ և կայուն գործունեության հիմնարար բաղադրիչ։

694ee06b3574a-1766776939-20251225-164710-0.jpg (151 KB)

Ներկաները հաստատեցին, որ մասնագիտական կարողությունների զարգացումը նշանակալի դեր է խաղացել Հայաստանի ողջ տարածքում իրականացվող ծրագրերի հաջող իրականացման և յուրաքանչյուրի անձնային աճի ապահովման գործում։

Կարևոր ցուցանիշներից մեկն այն է, որ 2025 թվականին հիմնադրամի շահառուների թիվը շուրջ 10 անգամ գերազանցել է 2024 թվականի սկզբի ցուցանիշը։ Այս աճը, բնականաբար, հանգեցրել է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ բյուջեի ավելի քան երեք անգամ ավելացման, ինչը վկայում է հիմնադրամի գործունեության զարգացման, մեր հայրենակիցների շրջանում հիմնադրամի հանդեպ վստահության բարձրացման, առկա ծրագրերի ընդլայնման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների մասին։

694ee07c47018-1766776956-230416256.jpg (175 KB)

Այս ցուցանիշները թե՛ ոգեշնչող, թե՛ պարտավորեցնող են՝ շարունակելու առաջ շարժվել զարգանալով և զարգացնելով, սովորելով և սովորեցնելով։

Հատկապես ոգևորիչ էր, որ տիկին Հակոբյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ 2025 թվականին հիմնադրամի աշխատակազմի համար իրականացվել և ֆինանսավորվել են ոլորտային 7 տարբեր դասընթացներ և կարճաժամկետ, խտացված վերապատրաստումներ, իսկ ներկայումս հիմնադրամի 5 աշխատակից սովորում է տարբեր բուհերում և ուսումնական կենտրոններում։

Օրվա պատվավոր հյուրն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը բարձր գնահատեց հիմնադրամի աշխատանքը, արձանագրված արդյունքները և կրթության կարևորությունը՝ նշելով. «Եթե մեզ հարց տանք, թե մեր երկրի համար որոնք են երեք ամենակարևոր անհրաժեշտ առաջնահերթությունները, ապա պատասխանն առանց երկմտելու մեկն է՝ կրթություն, կրթություն, կրթություն»։

694ee09447867-1766776980-dsc02761.jpg (165 KB)

Ջերմ և հարազատ մթնոլորտում իրենց սրտի խոսքն ասացին նաև հիմնադրամի շահառուներն ու գործընկերները՝ կիսվելով ծրագրերի ընթացքում ունեցած իրենց փորձով, հաջողության պատմություններով և շնորհակալություն հայտնելով հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին ու ողջ աշխատակազմին՝ այդ ճանապարհին ցուցաբերած ներդրման, հոգատարության և ջերմ վերաբերմունքի համար։

694ee06dd55a9-1766776941-20251225-164833-0.jpg (118 KB)

Ամփոփիչ հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց «Իմ քայլը» հիմնադրամի հանձնառությունը՝ շարունակել իր առաքելությունը՝ հիմնվելով թիմի մասնագիտական զարգացման, թափանցիկ կառավարման և երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրերի իրականացման վրա, որոնք էապես նպաստում են Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
836 դիտում

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան

Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ

Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան

«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ

ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է

Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին

Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա

Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ

Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ

Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան

Փաշինյանն անդրադարձել է ՌԴ անձնագիր ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու մասին Պուտինի հայտարարությանը

Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Փաշինյան

Չեն կարողանա հաղթել ձեր ընտրություններում, բայց գոնե ընկերական թողեք մասնակցեն. Եղոյանը՝ Պուտինի խոսքերի մասին

Հիմնանորոգվում է Էջմիածնից Աշտարակ տանող ճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը

Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան

Հայաստանը կարող է բախվել էներգիայի պակասի, եթե չկարողանա որոշում կայացնել նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել բարեկարգման աշխատանքներին

Պայմանագիրը կնքվել է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցի հետ. ՆԳՆ-ն պարզաբանում է հրապարակել