Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

27/12/2025 schedule12:24

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընթացիկ տարվա ամփոփիչ նիստը։

Ողջունելով փորձագիտական խորհրդի անդամներին՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նրանց մասնագիտական ներգրավվածությունն ու ներդրումը զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների համակողմանի վերլուծության, դրանց բարձրաձայնման, լուծման հնարավոր ուղղությունների մշակման և համապատասխան աշխատանքային առաջնահերթությունների սահմանման գործընթացում։

Պաշտպանը շեշտել է քաղաքացիական հասարակության, իրավապաշտպանների, ոլորտային անկախ մասնագետների հետ ինստիտուցիոնալ ու շարունակական համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ փորձագիտական խորհրդի ձևաչափի շրջանակում։

Անահիտ Մանասյանն ամփոփ ներկայացրել է տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մեծածավալ աշխատանքները.
«Այս տարի բավականին ակտիվացրել ենք գործունեությունը հատկապես մշտադիտարկումների առումով. երկու տասնյակից ավելի մշտադիտարկում ենք իրականացրել միայն հենց այս ոլորտում՝ այցելելով մարտական դիրքեր, զորամասեր, աշխատանքներ իրականացրել հենց զորակոչի ընթացքում, ստացել ենք նաև բազմաթիվ դիմումներ։ Շատ կարևոր վիճակագրություն ունենք. գործերի շուրջ 70 տոկոսին մենք կարողացել ենք լուծում տալ պետական մարմինների հետ հաղորդակցության միջոցով»,- մասնավորապես նշել է Պաշտպանը՝ ընդգծելով, որ անցնող տարին ակտիվ է եղել նաև ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշումների ներկայացման և դրանց մշակման ու ընդունման գործընթացներին մասնակցության տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի արձանագրած խնդիրներն ու դիմումների դինամիկան զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նշել է, որ 2025թ. ընթացքում Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի վարույթում առկա է ավելի քան 900 գրավոր և բանավոր բողոք, մի շարք խնդիրների, այդ թվում՝ խաղաղ պայմաններում մահվան դեպքերի առնչությամբ Պաշտպանի նախաձեռնությամբ են իրականացվել քննարկման ընթացակարգեր։ Ներկայացվել են նաև տարբեր զինվորական հաստատություններ իրականացված 22 այցերի արդյունքները, ինչպես նաև դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում ձևավորված վիճակագրական պատկերը՝ ըստ բարձրացված խնդիրների բնույթի, այդ թվում՝ բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, բանակում բռնի գործողությունների և վատ վերաբերմունքի, սոցիալական և այլ ոլորտներին վերաբերող հարցերի, ինչպես նաև դրանց կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված գործողություններն ու արձանագրված արդյունքները։

Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ և բովանդակային քննարկում, որի ընթացքում ընդգծվել է մի շարք խնդիրների համակարգային և համապարփակ լուծման անհրաժեշտությունը։

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ բարձրացված հարցերի խորքային և առարկայական քննարկումն ապահովելու նպատակով առաջիկայում Պաշտպանի աշխատակազմի կողմից կնախաձեռնվի ընդլայնված քննարկում՝ ոլորտում որոշում կայացնող իրավասու պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պաշտպանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ արդյունավետ և կառուցողական աշխատանքային քննարկումների համար, ինչպես նաև օգտվելով առիթից՝ շնորհավորել է նրանց գալիք Ամանորի կապակցությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
588 դիտում

Արսեն Թորոսյանն այցելել է Հրազդանում գործող տարեցների և երեխաների ցերեկային կենտրոններ

Հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում

Թուրքիա-ՀՀ, Ադրբեջան-ՀՀ ցամաքային սահմանների բացումը կլինի խաղաղության գործընթացի նշանակալի արդյունքներից մեկը

Բացահայտ գրոհի են անցնում. Ռուսաստանն առաջին դեմքի մակարդակով արտահայտվեց. հարձակումները թեժանալու են

Ընդդիմությունը ընտրություններին մասնակցելու է վարչապետի թաքնված ու պախկված թեկնածուով․ Ռուբինյան․ տեսանյութ

Հայտնի է՝ ում է տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մանդատը

Էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսիստները 2027-ի հունվարից առողջության համընդհանուր ապահովագրություն կունենան

Վարչապետը ներկա է գտնվել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը

Գետինը մտեք, մի բուռ հող կերեք. պլոճիկ ունե՞ն՝ Պուտինին բան ասեն. ղարաբաղցիք պետք է ռեխը փակեն. տեսանյութ

Որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես․ ականջներիդ օղ արեք՝ չեք հաջողելու. Միրզոյան

Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Կատարվել է խուլիգանություն գազային ատրճանակով, վիրավոր չկա, մեքենան կապ չունի դեպքի հետ. ՆԳՆ

Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է

ԵՔՀ գագաթնաժողովին ընդառաջ Երևան տանող ճանապարհը, ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի․ Հարությունյան

Միջնադարյան հերթական արժեքի վերադարձը Հայաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այլևս ստիպված չենք լինի աշխատանքից ազատել 65 տարեկան մեր քաղաքացիներին․ տարիքային շեմը հանվում է․ Թորոսյան

«Մեր ձևով»-ը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին ղեկավարին՝ մասնակցելու Կարապետյանի դատերին և ակցիաներին․ ՔԿ

ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 10 հազար 500 դոլար և 3 մլն դրամ կաշառք է ստացել․ քրեական վարույթը դատարանում է

Մխիթար Հայրապետյանն այցելել է Astronaut ինժեներական լաբորատորիա

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 2-ին

Կայա Կալասը խայտառակել է Եվրամիությունը. տգիտությունն այդքան արագ չի բուժվում․ Զախարովա

Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է. տեսանյութ

Առողջության ապահովագրության համակարգը բնականոն գործում է, ընտրություններից հետո էլ կշարունակի գործել. վարչապետ

Կարևոր չեն ձեր ներքին օրենքները, ընթացակարգերը, կարևոր է կայսրի ցանկությունը. Սարգսյանը՝ Պուտինի խոսքերի մասին

ՀՀ կառավարությունը հաստատել է «Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը»

Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ. տեսանյութ

Ռուբինյանն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. ՀՀ վարչապետ

Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՊՊԾ աշխատողը կարող է hարվածել, անգամ զենք կիրառել, երբ տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է uպառնում. Փաշինյան

Փաշինյանն անդրադարձել է ՌԴ անձնագիր ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու մասին Պուտինի հայտարարությանը

Ղարաբաղից եկել, տղամարդլամիշ են լինում. փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է. Փաշինյան

Չեն կարողանա հաղթել ձեր ընտրություններում, բայց գոնե ընկերական թողեք մասնակցեն. Եղոյանը՝ Պուտինի խոսքերի մասին

Հիմնանորոգվում է Էջմիածնից Աշտարակ տանող ճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից

Հայտնի է՝ ինչպես կտնօրինվի «Զայեդ» մրցանակաբաշխությունից ստացված 500 հազար դոլարը

Երբևէ չեն եղել ընտրություններ, որտեղ ՌԴ-ն որոշած լինի խաղալ այսքան բաց և երկրի ղեկավարի մակարդակով. Աբրահամյան