Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը

18/01/2026 schedule16:17

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունվարի 15-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է ճարտարապետության պատմաբան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի խորհրդական, Ճարտարապետության բաժնի երկարամյա վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը։

Մուրադ Հասրաթյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 20-ին Երևանում՝ անվանի պատմաբան-բանասեր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մորուս (Մարգար) Հասրաթյանի ընտանիքում:

Միջնակարգ դպրոցը Ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1952 թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժանմունք, որը գերազանցությամբ ավարտել է 1958-ին և աշխատանքի անցել «Երևաննախագիծ» ինստիտուտում: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ:

1964 թվականին Մ. Հասրաթյանն աշխատանքի է անցել ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, 1971-1976 թթ.՝ գիտքարտուղար, 1979-1985 թթ.՝ Պատմության և մշակույթի հուշարձանների համահավաքի բաժնի վարիչ, 1988-2026 թթ.՝ Ճարտարապետության բաժնի վարիչ, 2026-ից՝ տնօրենի խորհրդական:

1969 թ. Մ. Հասրաթյանը պաշտպանել է «Սյունիքի XVII-XVIII դդ. ճարտարապետական համալիրները» թեմայով թեկնածուական, իսկ 1993-ին՝ «Հայաստանի XV-XIX դ. սկզբի ճարտարապետությունը» թեմայով դոկտորական ատենախոսությունները: 2003-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, իսկ 2006-ին ընտրվել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Մ. Հասրաթյանի շուրջ երկու տասնյակ գրքերը, բազմաթիվ բրոշյուրներն ու հարյուրավոր գիտական հոդվածները լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Կանադայում, Ճապոնիայում և այլուր:
Մ. Հասրաթյանը ճարտարապետության այն եզակի պատմաբանն է, որը ուսումնասիրել և հրատարակել է հայ ճարտարապետության ամբողջական պատմությունը՝ սկզբնավորումից մինչև մեր օրերը («Очерк армянской архитектуры», «Essai sur l’architecture arménienne», 1985, Մոսկվա, «Histoire de l’architecture arménienne des origines à nos jours» 2010, Լիոն ևն): Ծանրակշիռ է Մ. Հասրաթյանի ներդրումը հատկապես ուշ միջնադարի («Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները», 1973) և վաղ միջնադարի («Армянская архитектура раннего христианства», «Early Cristian Architecture of Armenia», 2000, Մոսկվա) հայկական ճարտարապետության, Արցախի ճարտարապետության («Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը», 1992), ճարտարապետական առնչությունների (հայ-բյուզանդական, հայ-սիրիական, հայ-իրանական, հայ-վրացական) ուսումնասիրության գործում:

Պրոֆեսոր Հասրաթյանը երկար տարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում՝ իր փորձն ու գիտելիքը փոխանցելով ապագա ճարտարապետներին ու մշակութաբաններին:

Մ. Հասրաթյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալով, ՀՀ վարչապետի Հուշամեդալով, ՀՀ ԳԱԱ Վաստակագրով, արժանացել ՀՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման, ՀՀ պետական մրցանակի ու ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի:

Մուրադ Հասրաթյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին՝ 17:30-19:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Վերջին հրաժեշտը՝ հունվարի 20-ին՝ 11:30-13:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
267 դիտում

Էլեմենտար պարկեշտության պարագայում Օսկանյանը պետք է ամաչեր մեր գլխին բերած «դիվանագիտական աղետի» համար

Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոն

Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա է

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում․ վարչապետը լուսանկարներ է հրապարակել պատարագից

Կհասկանա՝ ինչ է նշանակում «կեղտոտ բերանը» նման կերպ բացելը․ Արայիկ Հարությունյանը դատի կտա Հայկ Դեմոյանին

Արսեն Թորոսյանն այցելել է ՄՍԾ տարածքային կենտրոններ․ տեսանյութ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետ կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի

ԵՄ-ն արտակարգ նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով նոր մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարության համար

Արման Խոջոյանը հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ալիշեր Շուկուրովի հետ

Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ կրկին տնային կալանք է կիրառվել

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է

Երկու ժամկետային զինծառայող՝ նույն ընտանիքից․ Մարիամն ու արտերկրից վերադարձած քրոջորդին բանակ են մեկնել

9-ամյա տղաները դպրոցի բակում վիճաբանել են․ երեխաներից մեկը հիվանդանոցում է

Ես ու իմ աշխարհի գանձը․ Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

Լրագրողների «խայտառակ բացահայտումը»․ Չախոյան

Կամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրություն. տեսանյութ

Խոշոր ավտովթար Երևանում․ 6 տուժած կա

Վարչապետը Սուրբ Փրկիչ եկեղեցում պատարագի է մասնակցում․ ներկա է նաև Կոտայքի թեմի առաջնորդը

Վեհափառը պիղծ է, շատ նորմալ եմ վերաբերվում բարենորոգման օրակարգին. քաղաքացի

Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի եկեղեցում կմասնակցի կիրակնօրյա պատարագի

Հերիք է հա, անընդհատ Փաշինյան, Փաշինյան, ինքն ի՞նչ կապ ունի, եկեղեցի է, պատարագ է․ քաղաքացի

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Թեղուտում ավտոմեքենա է այրվել

Արամ Ղազարյանը կազատվի ոստիկանապետի պաշտոնից. հայտնի է՝ ինչ պաշտոնի կնշանակվի նա, և ով կլինի նոր ոստիկանապետը

Կանգնեց մորս սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս. Զառա Արամյանի դուստրը հայտնել է հոգեհանգստի տեղն ու ժամը

Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորոգվող մասնաշենքում ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին

Մահացել է Զառա Արամյանը

2018-ի համեմատ ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է մոտ 1225 տոկոսով. վարչապետ

7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ-ն՝ Իրանի դեսպանատան մոտ ցույցի մասնակիցների մասին

Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեցինք ոլորտի հետագա զարգացման հեռանկարները. Փաշինյան

Երևանում վագոն-տնակ է այրվել

Տեր Ավետիս ավագ քահանա Դանիելյանը միացել է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը

Սիրիայի նախագահը երկրում ազգային լեզու է հռչակել քրդերենը

Պարեկները Արտյոմ Կանևսկոյի և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք

Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը