Երևան
12 °C
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Վարդան Օսկանյանի՝ TRIPP-ի վերաբերյալ վերջին հայտարարություններին։
«Օսկանյանն է կրկին խոսել: Քննադատել է օրերս ԱՄՆ-ում TRIPP-ի շուրջ ձեռք բերված համաձայնությունները:
«Որքան ապաշնորհ ու անտեղյակ պետք է լինել միջազգային հարաբերություններում, որքան անլեզու պետք է լինել, որպեսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով Հայաստանի ինքնիշխանության հաշվին Ադրբեջանի՝ երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնվի երրորդ երկրի տնօրինությանը»,- ասում է Օսկանյանը:
Իսկ որքան ապաշնորհ ու անտեղյակ, որքան անլեզու պետք է լինել հաղթանակած վիճակում Հայաստանի ռազմավարական մարզի ամենառազմավարական մի ամբողջ շրջանը թշնամուն հանձնելու և դրանով Հայաստանը-Իրան սահմանը «ջնջելու» շուրջ բանակցել համաձայնելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել ֆիզիկական անվտանգության ապահովման հրամայականով պայմանավորված ինքնորոշման իրավունքը պրիմիտիվ տարածքային վեճի վերածելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելու և Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի հիմնական կողմ կարգելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել «զուգարանն օկուպացնելու» համար:
Մեր ժողովրդի հաղթանակը մսխած և բանակցություններում ունեցած մեր խաղաթղթերը կտոր- կտոր հանձնած սույն պարոնը շարունակում է․ «Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ և անխափան հաղորդակցություն Նախիջևանի հետ, ուստի այս նախագծի ողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է»։
Այս խոսքերն ասում է մի մարդ, որը բանակցել է Քի վեսթի փաստաթուղթը, ինչով առ այսօր անսահման հպարտանում է: Մի փաթեթ, որն Ադրբեջանը Նախիջևանին կապող սուվերեն միջանցք էր նախատեսում, թեկուզ օդային: Երևի Օսկանյանը կարծում է, որ այն, ինչ օդում է, այլ ոչ գետնի վրա, Հայաստանի տարածք չէ: Բայց սա էլ մի կողմ: Եթե անխոչընդոտ հաղորդակցությունը միջանցք է, ապա Մադրիդյան սկզբունքները ստորագրելով՝ Օսկանյանը և յուր շեֆը միջանցք են տվել Ադրբեջանին դեռևս 2007 թվականին՝ «պանծալի հաղթանակի» տարիներին: Էլ չխոսեմ անկախության հանրաքվեն ուրանալու և անորոշ ապագայում նոր հանրաքվե կազմակերպելուն համաձայնելու մասին:
«Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին ոչինչ չի տալու»,- պնդում է Օսկանյանը՝ հիմա էլ կարծելով, թե ավելի լավ է հասկանում ԱՄՆ-ի շահերը, քան պաշտոնական Վաշինգտոնը:
Էլեմենտար պարկեշտություն և ամոթ ունենալու պարագայում Օսկանյանը պետք է ընդմիշտ լռեր, ամաչեր այն «դիվանագիտական աղետի» համար, որ մեր գլխին բերել է, բայց հավակնում է Հայաստանին վերագրել էպիտետներ, որոնք միայն իրեն են վերագրելի: Մարդ, որի ողորմելիության ինդեքսը նույնիսկ 26 չէ, զրո է: Նոլյ բեզ պալըչկի»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համոզված ենք՝ դեռ կան եպիսկոպոսներ, որոնք զերծ կմնան Կտրիճի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրից
Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ավստրիայում ՀՀ դեսպանը AIES նախագահին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP-ը
«Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները․ տեսանյութ է տարածվում
Հունաստանում գտնվող ՀՀ նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր․ լուսանկարներ, տեսանյութ
Չպլանավորված այցս դեղատուն էր․ Ավանեսյանը հետևել է էլեկտրոնային դեղատոմսի սպասարկման, դեղի բացթողնման ընթացքին
Սլովակիան արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում
Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը
Սրանք էդքան պլոճիկ չունեն, որ բան վիժեցնեն. Կարապետյանը 5 րոպե հայերեն խոսի՝ լեզվի ինսուլտ կստանա. տեսանյութ
Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ
Փետրվարի 19-ին «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցների տրանսպորտը կաշխատի մինչև 24:30-ը․ երթուղիներ
Փորձելու են կրկնել Գյումրու հայտնի սցենարը․ Հայաստանը չի լինելու Քոչարյանի ու օլիգարխների գրպանային պետություն
Սամվել Կարապետյանի շուրջ փուչիկը մեծացնում են. միլիարդատիրոջ հայտարարությունները ծիծաղ են առաջացնում
«Հիշատակի մեծ խաչ շքանշան»՝ Վահագն Խաչատուրյանին, «Փառքի շքանշան»՝ Հունաստանի նախագահին․ տեսանյութ
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորությամբ կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, հայտնի է մահացածի ինքնությունը․ ՆԳՆ-ն՝ Երևանի կրակոցների մասին
ՀՅԴ-ն միացել է Քոչարյանի և 2 օլիգարխի հետ՝ մասնակցելու ՀՀ ինքնիշխանության դեմ վերջին արշավանքին․ կանխելու ենք
Ընդունելություն ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում․ ովքեր և երբ կարող են դիմել
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերը
Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար
Ով էր տեսել քաղաքի կենտրոնում օրը ցերեկով ավտոմատի ձայն․ ինչ է պատմում քաղաքացին Երևանի կրակոցների մասին
Ինչ վիճակում են Երևանի կրակոցների հետևանքով տուժածները․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել
Ինչպես են դիմավորել Աթենք ժամանած ՀՀ նախագահին․ Վահագն Խաչատուրյանը Կոստանտինոս Տասուլասին հրավիրել է Հայաստան
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը այս պահին վիրահատվում են. 30-35 տարեկան են. մանրամասներ
Այս թռչունով եմ թռչելու Վաշինգտոն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Չնայած մարտահրավերներին՝ ՀԵՄԱ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելուն
10 վիրավոր կա․ ինչ է հայտնի Երևանում հնչած կրակոցների դեպքից
Երևանում կրակոցներ են հնչել․ տեսանյութ
Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը
Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը. Խանդանյան
Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում․ պաշտոնական
Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթով խափանման միջոցի վերացումը Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
2027-2028 ուստարում Ֆրանսերեն առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ համաձայնագիր
ԱՄՆ Տեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվում. տեսանյութ
Երբ մարդ անկուշտ է, նա ոչ մի բանով չի կշտանա. Ալեքսանյանը հայտնել է ՀԷՑ-ի արած մի շարք հավելագրումներ
Հայտնաբերվել են մեքենայից գողացված գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. ինչ է կատարվել Մասիսում
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը հերթական ողջույնն է հղել քաղաքացիներին. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT