Ով է լինելու «Մեր ձևով»-ի վարչապետի թեկնածուն, և ում հետ են պատրաստ կոալիցիա կազմել

20/01/2026 schedule16:36

Գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որը նաև «Մեր ձևով» շարժման համակարգողն է, լրագրողների հետ զրույցում խոսել է շարժման՝ առաջիկա ընտրություններին առնչվող ծրագրերի մասին:

«Այս ընտրությունները երկրի համար չափազանց կարևոր և ճակատագրական են լինելու։ Ընդդիմադիր ուժերը պետք է առաջնորդվեն պետական շահերով, իսկ այն ուժերը, որոնք տեսնում են, որ խորհրդարան մտնելու շանսերն իրենց համար ցածր են, չպետք է մասնակցեն ընտրությունների, որպեսզի իրենց ձայները չկորեն»,- հայտարարել է Կարապետյանը:

Նա հավելել է, որ, կարծում է, իր նշածը պետք է դառնա բոլոր ընդդիմադիր ուժերի համատեղ քաղաքական դաշտի սկզբունք։

«Ընդդիմության կորցրած մի քանի տոկոսը կարող է որոշիչ դառնալ կարևոր փոփոխության համար։ Այդ պատճառով մենք հանդիպումներում ընդգծում ենք, որ եթե անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունը քիչ է, պետական շահը պետք է գերակշռի անձնական ամբիցիաներին»,- ասել է Կարապետյանն ու հավելել, որ ավելի լավ է չմասնակցել ընտրություններին, քան ուղղակի ձայներ փոշիացնել:

Այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու ծրագրերի մասին խոսելով՝ Կարապետյանը հայտնել է, որ այս պահին միայն մեկ ուղի են տեսնում, բայց առայժմ չեն բարձրաձայնի, և ժամանակի ընթացքում կուսակցությունը հանդես կգա վերջնական հայտարարությամբ:

Կարապետյանը նաև ասել է, որ իրենց վարչապետի թեկնածուն արդեն որոշված է, դրա մասին կհայտարարվի կուսակցության համագումարում, որը կկայանա փետրվարի 12-ին։

Նշենք՝ «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են նոր կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1993 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին