COP17 համաժողովի տարբերանշանը ձեռք բերելու համար պետբյուջեից չի ծախսվել ոչ մի դրամ. ՇՄՆ-ն հերքում է պահանջել

22/01/2026 schedule10:11

Ի պատասխան 2026 թվականի «Չստացվեց մրցույթով, ստացվեց մեկ անձով, ինչպես COP17-ի բրենդավորումը հասավ նույն սեփականատիրոջը» վերտառությամբ հրապարակման՝ Շրջակա միջավայրի նախարարությունից պարզաբանում են հետևյալը․ COP17 համաժողովի տարբերանշանը ՀՀ կառավարությունը կամ շրջակա միջավայրի նախարարությունը մեկ անձից գնումով ձեռք չի բերել։

«COP17 համաժողովի կազմակերպման շրջանակում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2025 թվականի հունիսի 11-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել է հրատապ բաց մրցույթ։

Մրցույթին մասնակցել է 5 կազմակերպություն։ Գնահատող հանձնաժողովի կողմից ընտրված մասնակից է ճանաչվել «Դոպինգ» ՍՊԸ-ն, քանի որ վերջինիս առաջարկին տրված գործակիցների (գինը, որակը, դրանց հարաբերակցությունը) հանրագումարն ամենաբարձրն է եղել։ Մրցույթի մասնակիցներից մեկը դատական կարգով վիճարկել է արդյունքները, դատարանն անվավեր է ճանաչել ընտրված մասնակից ճանաչելու վերաբերյալ որոշումը՝ վճռի հիմքում դնելով հայտի գնահատման որոշակիության խնդիրներ։ Վճռով նաև պարզաբանվել է, որ ընտրված մասնակցի որոշումն անվավեր ճանաչելու պայմաններում գնահատող հանձնաժողովի համար ծագում է հայտերը գնահատելու գործողությունը կրկին իրականացնելու պարտականություն, ինչն ամենևին չի նշանակում դատարան դիմած մասնակցի հաղթանակ մրցույթին։

Այդ ընթացքում իրատեսական հնարավորություն է առաջացել COP17 համաժողովի տարբերանշանը, առանց ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցների ներգրավման ձեռք բերելու, ինչի արդյունքում վերացել է գնման անհրաժեշտությունը, և այդ հիմքով ընդունվել է Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 1471-Ա որոշումը։ Արդյունքում COP17 համաժողովի տարբերանշանը ձեռք բերելու համար ՀՀ պետական բյուջեից չի ծախսվել ոչ մի դրամ, իսկ տարբերանշանի շնորհանդեսը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի 7-րդ նստաշրջանի (UNEA-7) շրջանակում և բարձր գնահատանքի արժանացել միջազգային գործընկերների կողմից։

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի նախարարության և «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի միջև 2025 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված նախնական պայմանագրին, որին հղում է կատարված հրապարակման մեջ, ապա այն COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքների իրականացման ծառայություն է և որևէ առնչություն չունի տարբերանշանի հետ, ավելին՝ նմանատիպ պայմանագիր է կնքվել նաև այլ կազմակերպության հետ, քանի որ COP17 համաժողովի տարբեր միջոցառումներ անց են կացվելու տարբեր վայրերում։

Հարկ է նշել, որ COP17 համաժողովը խոշոր միջազգային միջոցառում է, որի պատշաճ, արդյունավետ և անխոչընդոտ անցկացումը բացառիկ և կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Ընդհանրապես ՄԱԿ կոնվենցիաների կողմերի համաժողովների կազմակերպման գործընթացը ենթադրում է միջազգային համագործակցության առանձնահատուկ ձևաչափ, որը հաճախ իրականացվում է կարճ ժամկետներում, սահմանված տեխնիկական, ծրագրային և միջավայրային պայմանների խիստ պահպանմամբ: Գործնականում համաժողովների կազմակերպման ընթացքում միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, հանդես են գալիս որպես համակազմակերպիչներ և առաջնային որոշումներ կայացնողներ՝ ի դեմս իրենց մանդատային մարմինների։ Նրանք հաճախ նախապես սահմանում են թե՛ միջոցառման կազմակերպման կոնցեպտը, և թե՛ անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների տեսակը, ծավալը, ինչպես նաև մատուցող կոնկրետ կազմակերպությունը՝ ելնելով մասնագիտական փորձից, որակի երաշխիքից և գործընթացի սեղմ ժամկետներից։ Այսպիսի պարագայում դասական մրցակցային ընթացակարգերի կիրարկումը կարող է անհամատեղելի լինել միջազգային գործընկերների պահանջների և ժամանակային սահմանափակումների հետ՝ վտանգելով համաժողովի պատշաճ կազմակերպումն ու Հայաստանի նկատմամբ որպես հյուրընկալող երկրի վստահության պահպանումը։ Վերը նշված հանգամանքով է պայմանավորված նաև, որ Կառավարության որոշմամբ՝ բացառություն է սահմանվել Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի կողմերի համաժողովների կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերումը մեկ անձից գնման միջոցով իրականացնելու համար։

Այս համատեքստում չնայած այն հանգամանքին, որ COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի N 1187-Ա որոշմամբ շրջակա միջավայրի նախարարությանը թույլատրված էր ծառայության ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով, այնուամենայնիվ նախարարությունը հայտարարություն է տարածել և կազմակերպություններին հրավիրել է համագործակցության՝ COP17 համաժողովի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու նպատակով։ Արձագանքել է 12 կազմակերպություն, որից հետո ՄԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձը  իրականացրել է սելեկտիվ գործընթաց, կազմվել է ընտրված 6 կազմակերպությունների կարճ ցուցակ, որոնք հրավիրվել են հարցազրույցի:

Արդյունքում առաջադրված բոլոր պահանջներին լավագույնս համապատասխանող կազմակերպությունները ՄԱԿ-ի «ԿԵնսաբազմազանության մասին» Կոնվենցիայի քարտուղարության կողմից ընտրվել են ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ նման եղանակով ապահովելով ձեռք բերված ծառայության նկատմամբ պատասխանատու և մասնակցային որոշման կայացումը։

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է զերծ մնալ չհիմնավորված պնդումներից և պահպանել հանրային իրազեկման օբյեկտիվությունն ու անաչառությունը:

Նախարարությունը FIP-Փաստերի ստուգման հարթակից պահանջում է պաշտոնապես հերքել 2026 թվականի հունվարի 19-ին հրապարակված «Չստացվեց մրցույթով, ստացվեց մեկ անձով, ինչպես COP-17-ի բրենդավորումը հասավ նույն սեփականատիրոջը» վերնագրով հոդվածում տեղ գտած պնդումները և օրենքով սահմանված կարգով հրապարակել նախարարության հերքումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
239 դիտում

Զինվորի ինքնասպանության գործով 9 անձի ձերբակալման մասին լուրը ապատեղեկատվություն է. ՔԿ

Պաշտոնյաներից մեկի զանգն ու միայնակ կնոջ ամուսինը. Թորոսյանն ուշագրավ դեպք է պատմել

Մենք դա արել և անում ենք. հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275 հազար աշխատատեղ. Թորոսյանը՝ Կարապետյանին

Ինչ կապ ունեն Կալինինգրադը, Կիրիենկոն և Սրբազան պայքարը ՀՀ-ի դեմ ՌԴ-ից կառավարվող հիբրիդային պատերազմի հետ

Խաղաղության խորհրդում կան վիճահարույց մարդիկ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեն. Թրամփ

Ակունք, Արզնի, Գառնի և Ջրվեժ համայնքները ևս կդառնան աղբահանության ինտեգրված համակարգով ծրագրի շահառու

Ամենաթանկ ղեկավարը 1-դրամանոցն է. կա՛մ ունես վճարվող իշխանություն, կա՛մ գնված իշխանություն. Կոնջորյան

Դավոսի ճանապարհին պատասխանում եմ նամակներիս. վարչապետ

Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում

Ռուստամյանի հայտարարությունը վկայում է՝ խաղաղությունը ընդդիմադիր ուժերի քաղաքական գոյության լուրջ սպառնալիք է

Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը

Հետախուզվում է Սուրեն Աբրահամյանը

COP17 համաժողովի տարբերանշանը ձեռք բերելու համար պետբյուջեից չի ծախսվել ոչ մի դրամ. ՇՄՆ-ն հերքում է պահանջել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այց է կատարել Յուտա․ համագործակցության հարցեր են քննարկվել

Տնտեսագիտական հրա՞շք, թե՞ պոպուլիզմի նոր մակարդակ. Վարդանյանը՝ 300 հազար աշխատատեղի և թոշակառուների կապի մասին

Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Աշխատանքային այցով ժամանեցի Շվեյցարիայի Համադաշնություն. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ոչ թե 74, այլ 100%-ով էիք գույք տալիս օտար պետությանը. այս պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, ա՛յ «ողորմելիներ»

Մոլորակների շքերթը կհասնի իր գագաթնակետին․ լուսանկար

Չեմ կարողանում հավատալ, որ լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը․ Թրամփը կրկին խոսել է Պուտինի մասին

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա

Այ անթասիբներ. Եզրասը հանցագործ է, չի կարող գալ Հայաստան, դրա համար ժողովը դրսում են անում. տեսանյութ

Փլուզվել է Երևանի դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը

Անահիտ Ավանեսյանն այցելել է վերանորոգված և վերազինված Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն

Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը․ չհրկիզվող պահարանի պարունակությունն ամբողջությամբ տարել են

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն

Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց խնդիրները

Ռինդ գյուղում վերամբարձ կռունկը կողաշրջվել է․ կռունկավարը տեղում մահացել է

Կամո Ցուցուլյանին գեներալ-մայորի կոչում է շնորհվել

Էլ ՌԴ-ի ջեբում չենք. Ադրբեջանը խաղեր չի տա, եթե մեկը խանգարի TRIPP-ին, ուրիշ խնդիրներ են առաջանալու. տեսանյութ

Մեր սեփական «Միշիկը» չունենք, չենք էլ ուզում ունենալ, որ մտնի պաշտոնյաներին ծրարով փող տա․ վարչապետ

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանը

Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանն անդրադարձել է Լավրովի նախօրեի մտահոգություններին

Դատարան են հանձնվել Վարդան Ղուկասյանի փեսայի, որդու և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նյութերը․ մանրամասներ

Երկաթգիծը ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդը իրար հետ քանդել, ծախել են․ Փաշինյանը՝ Խաչատրյանին

Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին

Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյան

Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ նման մրցանակի. վարչապետը՝ «Զայեդ» մրցանակի մասին

9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար