Երևան
12 °C
Նախատեսվում ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը կնքել:
Ըստ այդմ՝ ակնկալվում է կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված ներքին շահութաբերության և վնասների հատուցման բանաձևերն ուժը կորցրած ճանաչել, կոնցեսիոն պայմանագրի՝ անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի կետը ևս ուժը կորցրած ճանաչել:
Այս մասին Կառավարության նիստին ասել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
«Արձանագրվում է, որ կողմերը՝ Կառավարությունը և կոնցեսիոները, միմյանց նկատմամբ երկարաձգման գործերի կնքման դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն, Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջ, կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 մլն դոլարի չափով կապիտալ ներդրումներ: Մաստեր պլանը և ներդրումային այն ծրագիրը, որով պետք է իրականացվի, կներկայացվեն Կառավարության համաձայնեցմանը, և այդ մաստեր պլանում կներառվեն նաև 2023 թվականից իրականացված կապիտալ ներդրումները»,- մանրամասնել է նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ գործող սակագների փոփոխությունները կիրականացնեն ամենամյա սկզբունքով, համապատասխան բանաձևով ճշգրտելու եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, եվրոպական երկրներում միջին գնաճի և ՀՀ-ում սպառողական գների ինդեքսների ցուցանիշներից:
Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարում անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4 մլն ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է կրած վնասի համար կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով:
Կարգավորվում են նաև կոնցեսիոների կողմից 425 մլն դոլարից ավելի ներդրում իրականացնելու դեպքում Կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագիրը երկարացնելու կամ սակագնային փոփոխություններ իրականացնելու հետ կապված հարցերը: Ըստ փոխնախարարի՝ վերահաստատվում է, որ թե՛ օդանավակայանի ենթակառուցվածքը, թե՛ շահագործումն ամբողջ ընթացքում պետք է համապատասխանեն միջազգային առաջնակարգ ստանդարտներին:
Նախատեսվում է 1 ամսվա ընթացքում ստորագրել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․» ընկերության միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացումը»։
425 մլն դոլարի չափով ներդրումները, ըստ նախարարի տեղակալի, պետք է իրականացվեն մինչև 2033 թվականը: Մաստեր պլանը Կառավարությանը ներկայացնելուց հետո 4 ամսվա ընթացքում Կառավարությունը կա՛մ պետք է հաստատի, կա՛մ հիմնավոր մերժի այն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքել է, որ եթե լրացումը ստորագրվի, այդ օրվանից սկսած՝ Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան:
«Այսինքն՝ ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»,- նշել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
Խաղաղության խորհուրդն արդեն պաշտոնապես հաստատված կազմակերպություն է. Թրամփ. լուսանկար
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը. տեսանյութ
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները դարձել են իմ ընկերները. Թրամփ. տեսանյութ
Դավոսում սկսվել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությունը. ներկա է ՀՀ վարչապետը
Ռուբինյանը և Մեքսիկայի խորհրդարանի բարեկամական խմբի ղեկավարը անդրադարձել են Լատինական Ամերիկայի զարգացումներին
1 տարում ստեղծվել է 44 հազար 568 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը ևս պատմական առավելագույնն է. Պապոյան
Քննարկում ենք դեպի «Շիրակ» օդանավակայան լրացուցիչ եվրոպական ուղղություն ավելացնելու հարցը. ՏԿԵ փոխնախարար
Աթենքում տեղատարափ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել. կան զոհեր. տեսանյութ
Թրամփի պաշտոնական հրավերը չի ենթադրում Հայաստանի համար 1 միլիարդ դոլարի որևէ անդամավճար. Հովհաննիսյան
Պատրաստ են 1 դրամով վարչապետ աշխատել. նույն Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ից 400 մլն դրամ աշխատավարձ է ստացել. Չախոյան
Եթե լրացումը ստորագրվի, ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում. փոխվարչապետ
Պաշտոնյաներից մեկի զանգն ու միայնակ կնոջ ամուսինը. Թորոսյանն ուշագրավ դեպք է պատմել
Զինվորի ինքնասպանության գործով 9 անձի ձերբակալման մասին լուրը ապատեղեկատվություն է. ՔԿ
Մենք դա արել և անում ենք. հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275 հազար աշխատատեղ. Թորոսյանը՝ Կարապետյանին
Ինչ կապ ունեն Կալինինգրադը, Կիրիենկոն և Սրբազան պայքարը ՀՀ-ի դեմ ՌԴ-ից կառավարվող հիբրիդային պատերազմի հետ
Խաղաղության խորհրդում կան վիճահարույց մարդիկ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեն. Թրամփ
Ակունք, Արզնի, Գառնի և Ջրվեժ համայնքները ևս կդառնան աղբահանության ինտեգրված համակարգով ծրագրի շահառու
Ամենաթանկ ղեկավարը 1-դրամանոցն է. կա՛մ ունես վճարվող իշխանություն, կա՛մ գնված իշխանություն. Կոնջորյան
Դավոսի ճանապարհին պատասխանում եմ նամակներիս. վարչապետ
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
Ռուստամյանի հայտարարությունը վկայում է՝ խաղաղությունը ընդդիմադիր ուժերի քաղաքական գոյության լուրջ սպառնալիք է
Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը
Հետախուզվում է Սուրեն Աբրահամյանը
COP17 համաժողովի տարբերանշանը ձեռք բերելու համար պետբյուջեից չի ծախսվել ոչ մի դրամ. ՇՄՆ-ն հերքում է պահանջել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այց է կատարել Յուտա․ համագործակցության հարցեր են քննարկվել
Տնտեսագիտական հրա՞շք, թե՞ պոպուլիզմի նոր մակարդակ. Վարդանյանը՝ 300 հազար աշխատատեղի և թոշակառուների կապի մասին
Ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Աշխատանքային այցով ժամանեցի Շվեյցարիայի Համադաշնություն. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ոչ թե 74, այլ 100%-ով էիք գույք տալիս օտար պետությանը. այս պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, ա՛յ «ողորմելիներ»
Մոլորակների շքերթը կհասնի իր գագաթնակետին․ լուսանկար
Չեմ կարողանում հավատալ, որ լուծեցիք Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը․ Թրամփը կրկին խոսել է Պուտինի մասին
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա
Այ անթասիբներ. Եզրասը հանցագործ է, չի կարող գալ Հայաստան, դրա համար ժողովը դրսում են անում. տեսանյութ
Փլուզվել է Երևանի դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը
Անահիտ Ավանեսյանն այցելել է վերանորոգված և վերազինված Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն
Թալանել են բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը․ չհրկիզվող պահարանի պարունակությունն ամբողջությամբ տարել են
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց խնդիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT