Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց պետք է շարունակենք այն․ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ վարչապետ

28/01/2026 schedule17:50

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել հանդիսավոր նիստին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդես են ելույթներով:

62767_b.jpg (779 KB)62755_b.jpg (606 KB)

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է ոլորտում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել այդ գործընթացի կարևորությունը փոփոխվող աշխարհում. «Երբ մենք փոփոխվող աշխարհում չենք փոխվում, դուրս ենք մնում աշխարհից, և դա, ցավոք այն է, ինչ մեր պատմության ընթացքում մի քանի անգամ մեզ հետ տեղի է ունեցել, և մենք որոշել ենք փոխել այդ գործելակերպը»:

62760_b.jpg (626 KB)

Երկրի ղեկավարը բանակի այսօրվա ամենակարևոր ձեռքբերումը համարել է այն, որ կա մտահորիզոնն անընդհատ ընդլայնելու ընկալումը, դրա անհրաժեշտությունը գիտակցված է: Այդ համատեքստում, վարչապետը կարևորել է նաև ոլորտում կրթության զարգացման անհրաժեշտությունը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում: «Այսօր սերժանտական համակարգ է ներդրվում, որը շրջադարձային նշանակություն է ունենալու մեր Զինված ուժերի, մեր բանակի մարտունակության տրամաբանության մեջ: Եվ սա շատ երկար և մանրամասն քննարկված բովանդակային փոփոխություն է, որը շատ կարևոր եմ համարում։ Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում։ Եվ սա էլ շատ էական է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

62753_b.jpg (584 KB)62762_b.jpg (1.51 MB)

Վարչապետն անդրադարձել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրին և նշել, որ այն լավ հնարավորություն է երիտասարդների մասնագիտական կողմնորոշման համար՝ հօգուտ զինվորական ծառայության. «Մենք այդպիսի համակարգ նախկինում չենք ունեցել, որ երիտասարդին կամաց-կամաց մոտեցնենք զինծառայությանը և ցույց տանք նրա առավելությունները։ Այսօր 19 տարեկան բազմաթիվ զինծառայողներ ամեն ամիս իրենց տուն 500 հազար, 600 հազար դրամ են տանում, և մարտական հերթապահությունից դուրս ապրում են իրենց տանը»:

62764_b.jpg (624 KB)

Բարեփոխումների շրջանակում երկրի ղեկավարն ընդգծել է ոլորտում գործունեություն իրականացնողների ընկալումն ու գիտակցումը՝ «ի՞նչ ենք անում մենք, ինչի՞ համար ենք անում»․ «Սա ամենակարևոր բանն է, որովհետև բոլորդ գիտեք՝ համակարգային դիմադրությունն ամենադաժան բանն է, որը, երբեմն, հնարավոր չի լինում հաղթահարել: Բայց այն ամենը, որ տեղի է ունենում, ես ուզում եմ ընդգծել՝ սա մեր, բոլորի համատեղ ջանքի արդյունք է: Ուզում եմ, որ մենք սա գնահատենք, այն շատ կարևոր է և շատ բարձր արժեք ունի»։

62752_b.jpg (620 KB)

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոլորտում իրականացվող այլ բարեփոխումներին ևս՝ համազգեստի փոփոխություն, նոր սպառազինության ձեռքբերում, թվայնացում, կադրային առաջընթացի ապահովում՝ անձի աշխատանքով և ծառայության որակով պայմանավորված: Վարչապետն ընդգծել է, որ այս ուղղություններով աշխատանքը պետք է շարունակել:

Նիկոլ Փաշինյանը երկրի անվտանգության ապահովման հարցում շեշտել է բանակի դիմաց նոր անվտանգային բուֆերներ ավելացնելու անհրաժեշտությունը, որ բանակն անվտանգության ապահովման առաջին մեխանիզմը չլինի՝ «չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա»: «Եվ մենք այսօր շատ բարդ ճանապարհով հասել ենք դրան: Մենք ի՞նչ շարակարգեր ենք դրել բանակի դիմաց: Առաջին շարակարգը լեգիտիմությունն է։ Սա շատ կարևոր հանգամանք է, միջազգային լեգիտիմությունը: Երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա՝ դա բոլորովին այլ վիճակ է»,- շեշտել է վարչապետը։

Ըստ երկրի ղեկավարի՝ հաջորդ շարակարգը փոխկապվածությունն է, որով պետք է ապահովվի արտաքին անվտանգությունը: «Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների այնպիսի մի միջավայր, որ երկիրը դառնա գլոբալ մատակարարումների շղթայի տնտեսական շրջանառության այնքան կարևոր մաս, որի անվտանգությունն ու կայունությունը կարևոր դառնա բազմաթիվ այլ, այդ թվում՝ հարևան երկրների և գերտերությունների համար։ Եվ ընդհակառակը, որի անկայունությունը՝ որպես սպառնալիք ընկալվի տարածաշրջանի և միջազգային հանրության կողմից։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրանից բխող TRRIP նախագիծը, որոնց իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքներ կհոսեն արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ, նման հնարավորություն են ստեղծում մեր երկրի համար և մենք հենվում ենք ու հենվելու ենք ռազմավարական այս ընկալման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա անվտանգության երաշխիք է:

Վարչապետը նշել է, որ հաջորդ շարակարգը երկարաժամկետ կանխատեսելիությունն է, որը պետք է լրջորեն գնահատել: Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց սրա համար է և սրա մասին է. «Մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը 29 743 քառակուսի կիլոմետր տարածք է, և այդ տարածքը պետություն է, որի խնդիրն իր քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունն ապահովելն է իր միջազգայնորեն ճանաչված տարածքում»։

62759_b.jpg (371 KB)62765_b.jpg (1.48 MB)

Եվ անվտանգության ամենակարևոր շարակարգը, ըստ երկրի ղեկավարի՝ խաղաղությունն է. «Չկա ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը։ Եվ մենք այսօր դժվար, ծանր որոշումներով կառուցում ենք խաղաղություն։ Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը: Եվ նաև այստեղ կարևոր է բանակի և Զինված ուժերի շատ սկզբունքային դիրքորոշումը, որ ինքը կենտրոնացած է իր աշխատանքի վրա: Սա շատ կարևոր բան է, որովհետև անկախ խաղաղությունից, անկախ՝ ինչպիսի, ինչքան հուսալի կլինի խաղաղությունը, մենք պետք է ունենանք ուժեղ և պաշտպանունակ բանակ, որովհետև ցանկացած երկիր, ով չունի ուժեղ և պաշտպանունակ բանակ, ինքը գայթակղություն է բոլորի համար: Եվ հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության առաջնային օրակարգում միշտ պետք է լինի ուժեղ և պաշտպանունակ բանակի գոյությունը, բանակի շարունակական զարգացումը՝ այն սկզբունքների շրջանակներում և հիման վրա, որոնք ես նշեցի»։

62757_b.jpg (567 KB)

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս շնորհավորել է ԶՈւ–երի 34-րդ տարեդարձի առիթով և շնորհակալություն հայտնել բոլորին՝ կատարած ահռելի աշխատանքի համար. «Ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել այն իրավիճակով, որը մենք ունենք այսօր Հայաստանի Հանրապետության բանակում, ոչ թե այն պատճառով, որ մենք հասել ենք մեր ուզած կետին, այլ այն պատճառով, որ միանշանակ և աներկբա գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին, շատ ուղղություններով, պետք է ուղիղ ասել, պարզապես անհնարինն է արվել, անհնարը դարձել է իրականություն, և սա չափազանց կարևոր ձեռքբերում է»։

62751_b.jpg (494 KB)62749_b.jpg (574 KB)

Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա առիթով, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների հանձնել է պարգևներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
494 դիտում

Սահմանները կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ էին թամբում․ Չախոյան

Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել

Զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման ունի․ Սիմոնյանը՝ Քոչարյանին

Մի փամփուշտ չեն արտադրել, զինվորին փողով են տուն ուղարկել. էլ նրա կյանքի գնով հարցեր չենք լուծելու. տեսանյութ

Եվրոպական խաղաղության հիմնադրամը ՀՀ-ին 20 մլն եվրո աջակցություն կտրամադրի՝ պաշտպանունակության ամրապնդման համար

Լավ լուր․ Ազիզյանը եղանակի վերաբերյալ գրառում է արել

Մարմարաշեն-Նուբարաշեն ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում․ վարչապետ․ տեսանյութ

Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց պետք է շարունակենք այն․ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ վարչապետ

Կա հանձնառություն և պատրաստակամություն՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել հայ-թուրքական սահմանը

Սլովակիան չի միանա Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Կայացել է Հայաստան-Քուվեյթ առաջին գործարար համաժողովը

Ցանկանում են վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը․ այստեղ կանգնած եմ ասելու՝ չեն հաջողելու

Մենք ապացուցեցինք՝ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը, և ընտրել ենք խաղաղությունը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար

Երկու զինվորի հպարտ մամա. Ավանեսյանը շնորհավորել է ՀՀ բանակի կազմավորման տարեդարձը

Մարզերում և Երևանում կդիտվեն մառախուղ և մերկասառույց, մի շարք շրջաններում՝ ձյան տեղումներ և բուք

Սիրիայի նախագահ Ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Կտրիճ Ներսիսյանին շրջապատող մարդիկ լրագրողների բոլոր հարցերին նույն պատասխանն ունեն՝ «այսօր այդ օրը չէ»

ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ. տեսանյութ

Միաձայն ընտրվեցի ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ. Ջուլհակյան

Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում հանդիսավոր կերպով բացվել է նրա արձանը

Շնորհավորում եմ ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչև գեներալ. Պետրոսյանը որդու հետ լուսանկարով է շնորհավորել

«Երևանի ավտոբուսի» աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ

Նախկին իշխանություն եղած ընդդիմադիրները ՌԴ երաշխավորության դիմաց ՀՀ ինքնիշխանությամբ էին վճարում. Հոխիկյան

ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները

Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը

Թրամփը կատակել է Մակրոնի՝ Դավոսի ֆորումում մուգ ակնոցներով հայտնվելու հանգամանքի շուրջ. տեսանյութ

Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է, ժողովո՛ւրդ ջան. Սասուն Միքայելյան

Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ, նախկին իշխանությունների խնդիրն է. Սասուն Միքայելյան

«Երազի իմ երկիր հայրենի»․ տոնական կատարում՝ նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-ամյակին

ԱՄՆ-ում առատ ձյան հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ. տեղումները շարունակվում են. տեսանյութ

Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ

Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է

«Աբովյան» բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ոտքով հարվածել է բժշկուհուն և մետաղական մատնոցով խփել գլխին

«Ժողովուրդ» օրաթերթը, որի սեփականատերը Սերժի ստերի Թագուհին է, նոր անտաղանդ մեգասուտ է հորինել. Հովհաննիսյան

Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում․ Ալեն Սիմոնյան

Կտրիճ Ներսիսյանը ճիշտ այնքան է կարող եպիսկոպոս կարգալույծ անել, որքան Ռոբերտ Քոչարյանը. Ալեքսանյան