Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության 2025 թ․ գործունեության առաջնահերթ ուղղությունները՝ համապարփակ կերպով անդրադառնալով այդ ուղղությունների շրջանակում սահմանված արդյունքային ցուցանիշների ապահովման գործընթացին և արձանագրված առաջընթացին:
Նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեության հիմնական առաջնահերթություններն են եղել ոլորտային գործընթացների թվայնացումը, ֆիսկալ կայունության ապահովումը և պետական բյուջեի ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը։ Նախարարի խոսքով՝ նշված ուղղություններով իրականացվել են համակարգային և նպատակային միջոցառումներ, որոնք միտված են եղել պետական ֆինանսների կառավարման գործիքակազմի կատարելագործմանը, գործընթացների թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը, ինչպես նաև պետական միջոցների առավել թիրախային և արդյունքահեն օգտագործմանը։
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով թվայնացման գործընթացին, ընդգծել է, որ այն նախորդիվ համարվել է և շարունակելու է համարվել առաջնահերթություն: Երկրի ղեկավարի խոսքով՝ թվայնացում ասելով՝ պետք է հասկանալ նաև արհեստական բանականության ներդրումը: «Մենք կոնկրետ մեր նախագծերի համալիր փորձաքննություններն արհեստական բանականությունով պետք է անենք, որովհետև եթե շինարարության փուլում ենք հասկանում, որ մեր նախագծում պրոբլեմ կա, նշանակում է՝ չենք կարողացել այդ նախագիծը կարդալ կամ կարդացել ենք, չենք հասկացել, հակառակ դեպքում հենց նախագծման փուլում կիմանայինք, որ մեր նախագծում պրոբլեմ կա։ Մենք այժմ սուպեր համակարգիչ էլ ունենք, շուտով ավելի մեծ սուպեր համակարգչային կարողություններ էլ ենք ունենալու։ Պետք է այս հնարավորություններից օգտվենք՝ մեր կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի դիտարկմամբ՝ արհեստական բանականությունը հնարավորություն է՝ այսօր լուծելու բազմաթիվ խնդիրներ։

«Մեր պետական համակարգում կան բազմաթիվ ծառայություններ և ստորաբաժանումներ, որոնց գործը մոնիթորինգ անելն է։ Մոնիթորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա, որովհետև դա այն բանն է, որ հաստատ ոչ մեկը ավելի լավ չի կարող անել, որովհետև մոնիթորինգը նշանակում է ուշադրություն տեղի ունեցող պրոցեսների նկատմամբ, իսկ մարդկային մոնիտորինգը միշտ ինչ-որ բան աչքից բաց է թողնելու: Հետևաբար մենք կարող ենք այսպիսի խնդիր դնել, որ որտեղ մոնիթորինգն արվում է, արվի միայն արհեստական բանականության գործիքով: Այսինքն՝ խնդիրն առաջադրվում է, և արհեստական բանականությունն է անում»,- նշել է երկրի ղեկավարը։

Զեկուցվել է, որ մեկնարկել են գնումների նոր էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, որով նախատեսվում է ապահովել ընթացակարգերի լիարժեք թվայնացում, գնումների քաղաքականության բարելավում, թափանցիկության բարձրացում։ Զեկուցվել է նաև, որ հաշվետու տարում կրճատվել է նաև պետական կառավարաման համակարգի կողմից 1 անձից գնումների ծավալը։ Վարչապետը հետաքրքրվել է Գնումների էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացից, ինչին ի պատասխան՝ փոխնախարար Ավագ Ավանեսյանը պատասխանել է, որ այն կգործի 2027 թվականին: «Համակարգն աշխատելու է 10 տարի: Մենք այս անգամ ոչ թե ձեռք ենք բերել համակարգ, որը հետո պետք է սպասարկվի, այլ ամբողջական փաթեթն ենք ձեռք բերել։ Այսինքն՝ մենք ասում ենք, որ 10 տարի պետք է անընդհատ համակարգն աշխատի»,- ասել է փոխնախարարը:

Նիկոլ Փաշինյանը հարցրել է՝ համակարգի պայմաններում շրջանառության մեջ թուղթ լինելո՞ւ է: Փոխնախարարը պատասխանել է, որ գրեթե բացառվում է: «Իմ կանխավարկածը միշտ եղել է այն, որտեղ մենք ասում ենք թվայնացված, նշանակում է՝ այդտեղ թուղթ չկա, բայց հետո պարզվել է, որ երբեմն ունենում ենք թվային և զուգահեռ թղթային: Այսինքն՝ թվայինն ամբողջական կա, բայց միևնույն է նույնը կարելի է անել թղթային տարբերակով: Դրանով, իմ կարծիքով, մենք թվայնացման մոտիվացիան, արդյունավետությունը և ծախսի արդյունավետությունը նվազեցնում ենք: Որտեղ ասում ենք թվայնացում, հատկապես եթե խոսքը գնումների մասին է, պետք է թղթայինը բացառվի, որովհետև թվայնացում նշանակում է ավելի լավ հետագծելիություն, թափանցիկության ավելի մեծ համակարգ և այլն»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Ներկայացվել են մակրոտնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, քննարկվել են դրանց բարելավման ուղղությամբ իրականացվելիք հետագա աշխատանքների ուղղությունները:
Կարևորվել է պետական ֆինանսների կառավարման միասնական հարթակի ներդրումը, որը հնարավորություն կտա բարձրացնելու պետական ֆինանսների կառավարման արդյունավետությունը, արագացնելու գործընթացները և ներդնելու վերահսկողության ինքնաշխատ մեխանիզմներ:
Նշվել է նաև արհեստական բանականության պիլոտային ծրագրի գործարկման հնարավորությունների մասին, որը կներդրվի գանձապետական համակարգում վերլուծական նպատակով:

Ներկայացվել են հարկային քաղաքականության նոր հայեցակարգի ուղղությամբ իրականացված աշխատանքները, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունում հարկային քաղաքականության փոփոխությունների առաջիկա փուլի տեսլականի նախանշմանը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների համար արդար, մրցակցային և կայուն հարկային միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանն ուղղված քաղաքականության շարունակմանը՝ հիմքում ունենալով տնտեսության զարգացման գնահատված առաջնահերթություններն ու հնարավորությունները:
Քննարկվել են նաև բյուջետային համակարգի կատարելագործման, ճկունության և հաշվետվողականության ուղղությամբ կատարված քայլերը:
Նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության ինստիտուցիոնալ զարգացման ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող ռազմավարական պլանավորման՝ նպատակներ և հիմնական արդյունքներ (ՆՀԱ) և կատարողականի հիմնական ցուցիչներ (ԿՀՑ) համակարգերի ներդրմանը, ինչպես նաև հայտնել ուսուցողական կազմակերպություն դառնալու ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է դառնալ բարձր արդյունավետ, ինքնազարգացող և ուսուցվող կազմակերպություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ով է Ջեֆրի Էփշտեյնը, ինչ է «Էփշտեյնի կղզին», և ինչ կա աշխարհն ու էլիտաները ցնցած գործի աղմկահարույց ֆայլերում
Շնորհակալություն նման գեղագիտական լուծումներով ու ճաշակով շենք ստանալու համար. Նիկոլ Փաշինյան
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր
Թուրքիան կարգելի 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից
Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է․ տեղի է ունեցել Հենրիխ Մխիթարյանի կենսագրական գրքի շնորհանդեսը
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են
Սուրբ և անմահ պատարագ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել
Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում
Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները
Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ
Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ
«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ
ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ
ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական
Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը
Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին
«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ
Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի
Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ
Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար
Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են
Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ
ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է
Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT