Երևան
12 °C
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն ՀՀ դրամի վնասը վերականգնվել է։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խմբի կազմում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու եղանակով օրինականացրել է այն:
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, 2013 թվականի ապրիլին տեղեկանալով, որ համապատասխան ընկերությունը համայնքում բջջային կապի կայան տեղադրելու համար ցանկանում է վարձակալության նպատակով հողամաս ձեռք բերել, նպատակադրվել է նախապես որոշված անշարժ գույքը օրենքի խախտմամբ հանել համայնքի հաշվեկշռից և գրանցել եղբոր անվամբ՝ այդ կերպ կազմակերպելով այն փաստացի իրենը դարձնելու գործընթացը։
Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով պաշտոնատար անձը կազմակերպել և անցկացրել է հողամասի աճուրդ-վաճառք և խախտելով օրենքով սահմանված կարգով աճուրդի իրականացման կարգը՝ աճուրդին մասնակից է դարձրել նաև եղբորն ու հողամասը վաճառել նրան:
Դրանից հետո համայնքի ղեկավարի եղբոր և հիշյալ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյունքում վարձավճարի գին կազմող 5 մլն 924 հազար ՀՀ դրամը փոխանցվել է համայնքի ղեկավարի և նրա եղբոր բանկային հաշիվներին, սակայն նշված գումարն ամբողջությամբ տնօրինել է համայնքի ղեկավարը:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (համապատասխանում է 2021թ. մայիսի 5-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին):
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ վերը նշված անշարժ գույքն արգելադրվել է, իսկ պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ
Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել էԽաղաղության խաչմերուկը
«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն
Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար
ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը
Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն
Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է
Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի
Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով
Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն
Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին
Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է
Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում
2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան
Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին
Նոր ատոմակայանի տիպը կլինի մոդուլային, բայց մոդելի ընտրության մասով վերջնական որոշում չկա. ՏԿԵ նախարար
Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, ցածր տեսանելիություն
Հայտնի են ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականների կազմերը
Շիրակի մարզպետի փոփոխություն չենք նախատեսել․ Դավիթ Առուշանյանի աշխատանքից գոհ ենք. ՏԿԵ նախարար
ԱԹՍ-ները լայնածավալ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ օբյեկտներին. տեսանյութ
Ապրիլից հայկական ատոմակայանը, մեծ հավանականությամբ, դուրս կգա էներգահամակարգից 5 ամսով. ՏԿԵ նախարար
Իրանից դեպի Հայաստան թռիչքներ են չեղարկվել
Թեհրանի Ջաննաթ Աբադ շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Լոռու մարզում քննարկել է կրթամշակութային ծրագրի իրականացումը
2017-ից ի վեր առաջին անգամ Սևանա լճի մակարդակը հունվարին բարձրացում է գրանցել
Երկաթգծի Իջևան և Ախուրիկ հատվածները կառուցելու համար Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ. Խուդաթյան
Լոնդոնում օրը ցերեկով կոտրել են զարդերի խանութի ապակին ու ականատեսների աչքի առաջ թալանել այն. տեսանյութ
ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի շուրջ 23,4 կգ «մարիխուանա» թմրանյութի մաքսանենգության դեպք. տեսանյութ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 97 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերել 181 քաղաքացու
Արշակ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է
Զելենսկիի և Պուտինի միջև կա հսկայական ատելություն. Թրամփ
Արայիկ Հարությունյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT