Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 4-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու առաջիկա անելիքներն էին:
Բացելով քննարկումը՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտում Կառավարության իրականացրած բարեփոխումներին՝ ընդգծելով դրանց բազմաշերտությունն ու ծավալայնությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումը, ամփոփ անդրադարձել իրականացված աշխատանքներին:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պորտֆելը շատ մեծ է, լայնածավալ: Պետական բյուջեում մեր հատկացումներն ամենամեծն են՝ հաշվի առնելով շահառու քաղաքացիների մեծաթիվ լինելը: Մեր շահառուները մեր բոլոր քաղաքացիներն են իրենց կյանքի որևէ փուլում, և դա չափազանցություն չէ: Մենք ունենք 660 հազարից ավելի նպաստառուներ և կենսաթոշակառուներ, որոնք պետական բյուջեից ստանում են իրենց նպաստները և կենսաթոշակները: Ունենք այլ ծառայություններից օգտվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով կենսաթոշակների հարցին՝ Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ Կառավարությունն այդ հարցին վերջին տարիներին մոտենում է նորարարական գործիքներով, ինչը հետվճարն է: «660 հազարից ավելի մեր քաղաքացիները և որոշ այլ քաղաքացիներ, որոնք այլ տեսակի նպաստներ են ստանում, կարող են իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանալիս առևտրի կետերից առևտուր անել անկանխիկ եղանակով և ստանալ հետվճար, որը մինչ հունվարի 1-ը եղել է 12 տոկոս և մինչև 6000 դրամ, իսկ հունվարից դարձել է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ»,- պարզաբանել է Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով տեսանելի արդյունքներն այս հատվածում: Նախարարը հայտնել է, որ մինչև ապրիլ լուծվելու է այն քաղաքացիների հարցը, որոնք տեղաշարժվելու խնդիր ունեն: Այդ քաղաքացիների բանկային քարտերը «Հայփոստի» միջոցով կուղարկվեն նրանց բնակության վայրեր:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաև աշխատատեղերի աճը, նշել, որ ավելացել է նաև գրանցված աշխատողների թիվը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հարցրել է՝ որքան աշխատատեղ է ավելացել Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնել է, որ այդ թիվը 281 հազարից ավելի է, այսինքն՝ հեղափոխությունից հետո ավելացել է այդքան մոտ 300 հազար աշխատատեղ: «Եթե ոմանք խոստանում են 300 հազար աշխատատեղ, մենք դա արել ենք, նույնիսկ առանց ասելու ենք արել»,-նկատել է նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանն էլ հետաքրքրվել է Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրով (16 միլիոնի ծրագիր)՝ հարցնելով, թե շարունակվելու է այդ ծրագիրը, և որ գյուղերն են լինելու ծրագրում: Հայկ Կոնջորյանը ևս բարձրաձայնել է ֆեյսբուքյան օգտատերերի հետաքրքրվածությունն այդ ծրագրի հետ կապված: «Այդ ծրագրով արդեն ունենք 2384 հաստատված դիմում: Ունենք համայնքներ, որտեղ կառուցվել է համարյա 300 տուն: Տավուշի մարզի Կողբ գյուղում կառուցվել է 280 տուն: Կարող ենք ասել, որ սա շատ հաջողված ծրագիր է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ 3 խմբի համար առաջիկայում մտադրություն կա վերաբացելու ծրագիրը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բարձրաձայնել է քաղաքացիներին հետաքրքրող մեկ այլ հարց, որը վերաբերում էր ութժամյա աշխատաժամանակը կրճատելուն ուղղված Կառավարության նախագծին: «Այս պահին փոփոխություններ չունենք: Քանի որ շատ ենք խոսում աշխատելու մասին և աշխատանքով հարցեր լուծելու մասին, կարծում եմ՝ պետք է կենտրոնանանք աշխատելու և ոչ թե չաշխատելու վրա»,- ասել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ թեև ՀՆԱ-ի կրկնակի աճ կա այժմ, բայց դեռ պետք է շատ աշխատել՝ հասնելու Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Եվրոպայի երկրների բարեկեցությանը, աշխատանքի արտադրողականության այնպիսի աճին, որը թույլ կտա մտածել այդպիսի ծրագրերի մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փետրվար ամսին ստացված տվյալներով՝ Երևանում օդի որակը լավ վիճակում է. քաղաքապետարան
Պատրաստ են Հայաստանի պետական շահը զոհաբերել, ջնջել քարտեզից, միայն թե կրկին իշխանության հասնեն. Քլոյան
Հայտնի են «Օսկար-2026»-ի մրցանակակիրները. ինչպես է անցել տարվա ամենասպասված կինոմիջոցառումը. լուսանկարներ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է բանկ
2025-ին ամբողջ Սյունիքում մոտ 5,76 մլրդ դրամի շինարարություն է կատարվել. սա խաղաղության գրավական է. Մանավազյան
Երևանում հայտնաբերվել են մեծաքանակ հրազեններ, մարտական ատրճանակներ, գնդացիր, նռնակներ ու փամփուշտներ
Գորիսի փոխքաղաքապետը ազատման դիմում է ներկայացրել
Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի
Որոշ հատվածներում ձյան ծածկի բարձրությունը հասել է 1-2 մետրի. մի քանի օրից ՀՀ-ին կմոտենա նոր ցիկլոն
Լուսադեմից սկսած՝ տեղումները կդադարեն, կլինի հրաշալի գարնանային 3 օր, բայց ընդամենը 3-ը. Սուրենյան
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը հեղինակային տողերով երգի տեսահոլովակն է հրապարակել
Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն
Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա
«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ
Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին
Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել
«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ
Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի
Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան
Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ
Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի
Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը
Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ
Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան
Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը
Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը, որ բոլորը տեսնեն. ՀՀ վարչապետ
Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ
Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան
Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. վարչապետ. տեսանյութ
Վերջին մարդը, որից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ
Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT