Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․ քննարկվել է 2025-ի հաշվետվությունը

06/02/2026 schedule16:07

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները քննարկելու նպատակով։

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թվականին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 905.6 մլրդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 26.3%-ը։ Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է բյուջետային 17 ծրագիր․ այս նպատակով կենսաթոշակային ապահովության ոլորտին հատկացվել է 560,271,5 մլն դրամ (61.9%), սոցիալական ապահովության ոլորտին՝ 122,676,5 մլն դրամ (13,5 %), ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին՝ 80,087.6 մլն դրամ (8.8%) և այլն։

62978_b.jpg (427 KB)

Անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու ծնելիության աճի բարձրացմանն ուղղված միջոցառումներին՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ 2025 թվականին շարունակվել է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50 հազար դրամ աջակցության ծրագիրը, որը Կառավարության որոշմամբ 2026թ․ հունվարի 1-ից գործում է որպես պետական նպաստ։ 2025թ․ ծրագրից օգտվել է 45,103 երեխա, պետական բյուջեից հատկացվել է 27.1 մլրդ դրամ։ Շարունակվում է նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացը․ հաշվետու տարում օրենքով սահմանված գումարը տրամադրվել է 67,943 երեխայի (բյուջե՝ 30.2 մլրդ դրամ)։ Միաժամանակ 2025թ․ երեխայի ծննդյան միանվագ նպաստ է ստացել 37,420 երեխա, պետական բյուջեից հատկացվել է 20.9 մլրդ դրամ։

Նախարարը խոսել է նաև անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի դեպքում հետվճարի ծրագրի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2026թ. հունվար ամսվա տվյալներով՝ միջոցառումից օգտվում է 400 հազար 572 անձ։ Անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 մլրդ դրամ, հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ։

Շարունակվում է նաև Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որից օգտվել է 8,165 անձ․ լիովին մարվել է 1,559 վարկ, վարկերի մարմանն ուղղվել է 1.3 մլրդ դրամ։

62975_b.jpg (733 KB)

Զբաղվածության ապահովման ոլորտում 2025թ․ շարունակվել են մի շարք թիրախային ծրագրեր։ Ռազմական գործողություններին մասնակցած անձանց, 2020թ․ հետո զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ծրագրի շրջանակում 2025թ․ ընդգրկվել է 238 անձ (նախատեսվածի 96․4 %-ը)․ 2026 թվականին նախատեսված է 500 անձի մասնակցություն ապահովել։ Միաժամանակ իրականացվում են միջոցառումներ անապահով ընտանիքների աշխատունակ անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև մշակվում են նոր ծրագրեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց, 63-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների, չսովորող և չաշխատող երիտասարդների համար։

Անդրադառնալով 2025թ․ ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանն անդրադարձել է ընտանիքների անապահովության նոր գնահատման համակարգի ցուցանիշներին։ Նախարարն ընդգծել է, որ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը գործարկվել է 2025թ․ մարտի 17-ից Սյունիքի ու Կոտայքի մարզերում և 2026թ․ հուլիսի 1-ից կգործարկվի ամբողջ հանրապետությունում։ Նոր համակարգի շրջանակում ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքները կստանան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ պարենային զամբյուղին համարժեք։ Պիլոտային մարզերում նպաստի միջին չափը 78 հազար դրամ է, առավելագույն չափը՝ 200 հազար դրամ։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ նոր համակարգով գնահատումն ուղղված է կարիքի, այլ ոչ թե կարգավիճակի վրա, միաժամանակ աշխատունակ քաղաքացիների համար վերագրումների ինստիտուտով և աշխատանք առաջարկելով՝ նրանց մղվելու է աշխատանքի, այլ ոչ թե համակարգում մնալուն։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ անապահովության համակարգում գտնվող քաղաքացիների թիվը նվազել է, մասնավորապես 2023 թվականի 68 հազարի փոխարեն 2026-ի փետրվարի 1-ի դրությամբ այդ թիվը հասել է 48 հազար 900-ի։ Լավարկվում է նաև e-work համակարգը, որը կարող է աշխատատեղերի առաջարկների թվով դառնալ ամենամեծ կարիերայի կենտրոնը։

62973_b.jpg (502 KB)

Արսեն Թորոսյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանված անձանց կայուն կենսաապահովմանն ուղղված ծրագրերը ևս պետության ուշադրության կենտրոնում են։ Նախարարի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 44 հազար 414 անձի տրամադրվել է 40 հազար դրամ աջակցություն (աջակցությունը շարունակվում է 30 հազար դրամ յուրաքանչյուր անձի հաշվով)։ Կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ևս աջակցություն է ստացել 6168 ընտանիք։ Պետական բյուջեից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին ուղղվել է 7.1 մլրդ դրամ՝ 4167 շահառուի աջակցություն տրամադրելու համար։ 2025թ․ ընթացքում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից իրացվել է 3697-ը։ Տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 2026թ․ փետրվարի 1-ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց թիվը 4404 է, որից 1932-ն իրացրել է հավաստագիրը։ Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից վճարվել է շուրջ 3 մլրդ դրամ։ Տեղահանված անձանց համար ուսուցման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրից 2025թ․ օգտվել է 952 անձ (նախատեսվածի 95.2 %):

Խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը նաև շեշտել է, որ ոլորտային բարեփոխումները շարունակվում են հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ուղղություններով։ Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025թ․ աջակցող միջոցներով ապահովվել է շուրջ 16 հազար անձ, 8 ցերեկային կենտրոններում սոցիալ-վերականգնողական ծառայություններ է ստացել հաշմանդամություն ունեցող 445 անձ, 215 անձ օգտվում է անձնական օգնականի ծառայությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայությունից՝ 170 անձ։

62976_b.jpg (663 KB)62974_b.jpg (674 KB)

Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ առաջիկայում կվերանայվեն և կհստակեցվեն սոցիալական բնակարանների տրամադրման քաղաքականությունն ու ընթացակարգերը։

Ամփոփելով նախարար Թորոսյանը ներկայացրել է 2026 թվականի առաջնահերթությունները, որոնք ներառում են հետևյալ ուղղությունները՝ թվայնացում, աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության խթանում, զբաղվածության խթանում, կենսաթոշակներ, նպաստներ, ժողովրդագրություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
950 դիտում

Այնպես է ներկայացնում, կարծես նույն Ռուսաստանում «Տաշիր գրուպ»-ով բոլոր հայերի գլխին ոսկի են թափել. Սաֆարյան

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Կոռուպցիոն գործերով 2025-ին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը

ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ

Մեկնարկել է COP17-ի նախագահության պատվիրակության այցը Կանադա

Հայաստանի նախագահությամբ մեկնարկել է ՄԱԿ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նստաշրջանը

Ընկերությունն արտարժույթի առուվաճառքն իրականացրել է առանց լիցենզիայի. 11 մլն դրամի վնասը վերականգնվել է

11 լեհ դիվանագետ ադրբեջանական սահմանով Իրանից տարհանվել է

Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում

11, 8 և 5 տարեկան երեխաները դպրոցից տուն գնալու ճանապարհին ծեծել են 10-ամյա տղայի․ վերջինը հիվանդանոցում է

Սոցիալական հարթակներում ներդրում կատարելու միջոցով գումար աշխատելու վերաբերյալ գովազդները կեղծ են. ՔԿ

Վանաձորի մանկապարտեզներն այսուհետև կլինեն անվճար

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել. զինվորական դատախազ

Դոնալդ Թրամփը դժգոհ է Մոջթաբա Խամենեիի Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում նշանակվելու որոշումից

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին

Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

Ֆիդանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ

Լիբանանում մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները հետաձգվել են 2 տարով

Բնակարանային գողություններ կատարող Հրազդանի 2 բնակիչ հայտնաբերվել է. տեսանյութ

Իրավիճակը Թեհրանում հրթիռակոծություններին զուգահեռ. Al Jazeera-ի՝ նախորդ շաբաթվա օրերի ֆոտոշարքը

Առաջիկա օրերին Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը 2025-ին նվազել է. վերադարձվել է 124 գույք

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մեկնարկում է Եվրոպայի Մ-23 առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա Հայաստանի 5 ըմբիշ

Նավթի գինը 4 տարում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար 100 դոլարը

Քոչարյանի հետ միավորվելու սցենարը չեն հերքել ո՛չ ռուսաստանցի օլիգարխը, ո՛չ տեղական օլիգարխը. Չախոյան

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Էս վերլուծագանգերին չի հուզում, որ Սոլովյովը և Բալասանյանը ուղղակիորեն հաստատում են մեր ասած վտանգները. Եղոյան

Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը

Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ուղղությունների համար

Գերմանիայում բնակելի շենքի տանիքին երկնաքար է ընկել

Բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերի գողության դեպքը. գործով անցնում է 8 անձ

Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան

Ucom-ի աջակցությամբ տեղի կունենա «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը

Գյուղերից մեկում 37-ամյա կինը տեղի դպրոցում հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել դանակով, վնասել տնօրենի մեքենան

Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին և հերքել Նախիջևանի ուղղությամբ արձակված հրթիռներին Իրանի մասնակցությունը

30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված վարույթներով