Երևան
12 °C
«Ծրագիրն իրականացվելու է բացառապես Հայաստանի մարզերում: Սա Հայաստանի տարածքների համաչափ խթանման, զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագիր է:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ ստեղծվելու են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր»։
Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականի հուլիսի 22-ին ստորագրված վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն է վարկային միջոցներ, 24,101 մլն-ը համաֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը: Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից 4 ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից:
Վարկի մարման ժամկետը 21 տարի է, որից արտոնյալը՝ 9 տարի: Վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ կիսամյակային վճարումներով, առաջին մարումը կատարվելու է 2034 թվականի հունիսի 1-ին, իսկ վերջինը՝ 2045 թվականի դեկտեմբերի 1-ին: Վարկի սպասարկման և մարման արժույթը եվրո է, իսկ վարկի տոկոսադրույքի տեսակը՝ լողացող: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին և դեկտեմբերի 1-ին: Միանվագ կոմիսիոն վճարը վարկի գումարի 0.25 տոկոսի չափով է, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում: Տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար վարկառուն հնարավորություն ունի փոխելու լողացող բազիսային տոկոսադրույքը դրան համարժեք ֆիքսված տոկոսադրույքի:
Նախարարը նշել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելուն ամենաքիչը 7 կլաստերներում, ընթացքում կարող են նոր կլաստերներ և գործիքներ ավելանալ: Նախատեսվում է, որ կամբողջանա Գորիս զբոսաշրջային կլաստերը: Երկրորդն Արենին է, երրորդը՝ Եղեգիսը, չորրորդը՝ Ջերմուկը, հաջորդում են Գյումրին, Դիլիջանը, Դվինը:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Հարցը քննարկվել է փետրվարի 9-ին:
Հանձնաժողովը քննարկել է նաև Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2025 թվականի տարեկան հաշվետվությունը: Կատարած աշխատանքները մանրամասնել է բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Կարինե Բադալյանը: Նշվել է, որ գրասենյակի գործունեությունը միտված է եղել ոչ միայն տեղեկատվության տրամադրմանը, այլև Ազգային ժողովի վերահսկողական, վերլուծական և խորհրդատվական գործառույթների շարունակական ամրապնդմանը՝ ապահովելով բյուջետային գործընթացների առավել թափանցիկ և տվյալահեն քննարկում:
Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին
Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել
Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել
Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել
Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ
Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի
Հանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան
Երբ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել․ գոյատևման օրակարգն այլևս հաղթահարված ենք համարում․ վարչապետ
2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է 12 սպանության նախապատրաստություն, կանխել դրանք․ ՆԳ նախարար
Ծնվել է հերոս Վահե Ասատրյանի քույրը. Էլենը և մեր մյուս բալիկները կյանքի շարունակության խորհրդանիշն են․ նախարար
ԿԺԴՀ-ն «Ազատության վահան» զորավարժությունը տարածք ներխուժելու գլխավոր փորձ է որակել․ անհայտ արկեր են արձակվել
Ոչ խնդրելու կարիք կա, ոչ աղաչելու, հերթով ամեն ինչն անելու ենք․ վարչապետը՝ շինուհայրցիներին․ տեսանյութ
Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար
Երեխեք, ո՞նց եք, լա՞վ եք․ հանդիպում Շինուհայրում․ տեսանյութ
Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել
Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ վարչապետ․ տեսանյութ
Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար
ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը
Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել
Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ
1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել
Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի
Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց
Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ
«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը
Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա
Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար
Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ
«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT