Երևան
12 °C
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին նախարարությունում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն. ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նախարար Սարգսյանը նշել է, որ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղություններով ամփոփման նպատակն է գնահատել ձեռքբերումները, մատնանշել բացթողումները և հստակեցնել անելիքները։
Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով կատարված աշխատանքները։
ՆԳՆ ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ հանցավորության դեմ արդյունավետ պայքարը շարունակում է մնալ ոստիկանության առաջնահերթությունը: Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը՝ նա ընդգծել է, որ ըստ ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի 2025 թվականի ամփոփ վիճակագրության՝ Հայաստանում կատարված հանցագործությունների և դրանցով նախաձեռնված վարույթներով 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է հանցագործությունների թվի 3․2 %-ով նվազում։ Վիճակագրական պատկերում առաջին անգամ վերլուծվել է հենց 2025 թվականի իրավիճակը, որը թույլ է տվել դուրս բերել կոնկրետ տարվա հանցավորության պատկերը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանրապետությունում արձանագրված մարդու դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությունը՝ նշելով, որ 2025թ․ ընթացքում դրանց թիվը նվազել է 1․739-ով կամ 23,2%-ով։

2024-ի համեմատ 5-ով ավելացել են հաստատված սպանությունները։ Հաստատված սպանության դեպքերի բացահայտումը կազմել է 100 տոկոս։
Վարդան Վարդանյանը նշել է, որ 169 դեպքով նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը՝ 933-ից հասնելով 764-ի, իսկ բացահայտման ցուցանիշը շեշտակի բարելավվել է։
Միայն քրեական ոստիկանության բացահայտած դեպքերով պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 25 մլրդ ՀՀ դրամ․ կան նախաձեռնված քրեական վարույթներ, վերականգնված միջոցներ։
ՀՀ իրավապահ համակարգը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը՝ հիմքում ունենալով թմրամիջոցների ներմուծման և արտադրության շղթայի բացահայտման ռազմավարական մոտեցումը։ 2025 թվականին կրկնապատկվել է առգրավված թմրամիջոցների ծավալը: Իրավապահ համակարգի համագործակցված աշխատանքի արդյունքում հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց նախորդ տարվա 426 կիլոգրամի համեմատ։
Դրական տեղաշարժ է գրանցվել նաև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում․ առգրավվել և կամավոր հանձնվել է 2246 միավոր զենք նախորդ տարվա համեմատ 667-ով ավելի։
Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության թվային քարտեզի զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս վիզուալ տեսնել հանցավորության շարժընթացը: Նա կարևորել է քրեական ոստիկանների անհատական էլեկտրոնային քարտերի համակարգը, որը հնարավորություն է տալիս տեսնել թե՛ ծառայողի անձնական նախաձեռնությամբ բացահայտված հանցագործությունները, թե՛ մասնակցությունը թիմային բացահայտումներին։
Վարդան Վարդանյանն ընդգծել է, որ հաշվի առնելով հանցավորության դինամիկան և նկատվող միտումները՝ ուրվագծվել են ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումները, մասնավորապես վերաիմաստավորվել են օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դրական է գնահատել քրեական ոստիկանության մասով նախարարության կողմից վարվող քաղաքականության հետևողական իրացման արդյունքում մի շարք ուղղությունների արդյունքները։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել և մինչև տարեվերջ ամբողջությամբ ավարտել քրեական ոստիկանության թվայնացման գործընթացը, կարևորել է նաև կիբեռլաբորատորիայի ստեղծումը։
Նախարար Սարգսյանը նաև հանձնարարել է տնտեսական բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հանքարդյունաբերության, կոռուպցիոն այլ դրսևորումների բացահայտման ուղղությամբ առավել ակտիվ քայլեր ձեռնարկել, իսկ մարդու դեմ ուղղված հանցագործություններով զարգացնել դրանց կանխման ուղղությամբ գործիքակազմը։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է արձանագրված ցուցանիշները՝ ընդգծելով ոչ մեծ և միջին ծանրության, լատենտային բնույթի հանցագործությունների կանխարգելման, ընտանեկան բռնության դեմ պայքարի և անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Կարեն Հակոբյանի խոսքով՝ իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 1650 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես գողության դեպքերը նվազել են 957-ով, խարդախությունները՝ 642-ով, կողոպուտներինը՝ 55-ով:
Բացի այդ՝ հայտնաբերվել է ավտոմեքենաներից գողության և գողացված պահեստամասերի և պետհամարանիշերի միջոցով շորթմամբ զբաղվող 37 հանցավոր խումբ։
Ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումները ապահովել են ձերբակալվածների և կալանավորվածների ուղեկցման հայտերի գրեթե 98%-ի կատարումը՝ շեշտակի բարելավելով անցած տարվա համեմատ գրանցած արդյունքը։
ՆԳ նախարարը հանձնարարել է դպրոց-ընտանիք-համայնքային ոստիկան համագործակցության տրամաբանությամբ անչափահասների հետ աշխատանքներ տանել նաև ուսումնական հաստատություններում, սերտ համագործակցել մանկավարժական կազմի հետ։

Նրա խոսքով՝ համակարգի նկատմամբ ձևավորված հանրային դրական ընկալումը ուղիղ կապ ունի հանցավորության դեմ պայքարի արդյունավետության հետ։ Ուստի Արփինե Սարգսյանը կարևորել է հատկապես ակտիվ և հետևողական աշխատանքը անձնական ունեցվածքի գողությունների, նաև լատենտային բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։
Համայնքային ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ենթակա ծառայողների հետ ամենօրյա ռեժիմով հասցեավորել առկա խնդիրները և վերլուծել աշխատանքի թիրախային ուղղությունները։
Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը ներկայացրել է վարչական իրավախախտումների և հանցագործությունների բացահայտման ցուցանիշները, ինչպես նաև ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Նրա խոսքով՝ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ պարեկային ծառայության կողմից զգալի աճ է արձանագրվել, մասնավորապես թմրանյութերի ապօրինի շրջանառության, առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու և փաստաթղթերի կեղծման դեպքերով։
2025 թվականին պարեկները բացահայտել են 14 հազար 747 հանցագործության դեպք նախորդ տարվա համեմատ 3052-ով ավելի։ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման ուղղությամբ ջրային պարեկների աշխատանքի շնորհիվ առգրավվել է շուրջ 2,5 տոննա ապօրինի որսած ձուկ։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Պարեկային ծառայության գործունեության արդյունքում 2025 թվականին հաջողվել է էականորեն կրճատել ՃՏՊ-ների արդյունքում զոհերի թիվը։ 2024 և 2025 թվականներին ՀՀ ավտոճանապարհներին խնայվել է 95 կյանք։ Եվ սա այն պայմաններում, երբ ամեն տարի աճում է տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով շուրջ 1 միլիոնի։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ այս հենասյունային ուղղության հիմնական մարտահրավերները շարունակում են մնալ հետիոտների կողմից չթույլատրված հատվածներով անցնելու, վարորդների կողմից չամրակապված վարելու և արագության գերազանցման դեպքերի կանխարգելումը: Միայն հետևողական աշխատանքի արդյունքում կներդրվի անվտանգային մշակույթ և վարքագծի փոփոխություն, նշել է նախարարը։ Նախարարն առանձին անդրադարձ է կատարել ծառայողների վերապատրաստումների ընթացքին, կատարված և պլանավորվող դասընթացներին։
Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ այդ համատեքստում առավել ակտիվացնելով շրջայցերը համայնքային բնակավայրերում։
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը նշել է, որ նոր հենասյունային ուղղության՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ամբողջությամբ անցել են իրենց գործառութային պարտականություններին և նոյեմբերի 1-ից մինչև տարեվերջ բացահայտել են հանցագործության 146, իսկ մինչ օրս՝ 217 դեպք։
Ընդգծվել է, որ Գվարդիայի գործունեությունը չի սահմանափակվում միայն հասարակական կարգի և անվտանգության պահպանմամբ. հանցավորության դեմ պայքարի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշներն անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել։

ՆԳ նախարարը, դրական գնահատելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ Ոստիկանության Գվարդիայի ձեռքբերումները, հանձնարարել է շարունակել կանոնադրական նպատակների լիարժեք իրականացման ուղղությամբ արդյունավետ ծառայությունը, նաև ակտիվացնել մշտադիտարկման մեխանիզմները:
Արփինե Սարգսյանը, կարևորելով տարբեր երթուղիներով Գվարդիայի կողմից իրականացվող շրջայցերը, ընդգծել է, որ դրանք պետք է ունենան քարտեզի միասնական տրամաբանությամբ լայն ընդգրկում և ապահովեն ոստիկանական առավել արդյունավետ ներկայություն։
ՆԳ նախարարն անդրադարձել է նաև համակարգում արձանագրված խոշտանգման և վատ վերաբերմունքի վերջին դեպքին և ընդգծել, որ կատարվածը որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել. այն կարմիր գիծ է և հակասում է նախարարության որդեգրած սկզբունքներին ու արժեքներին։
«Սա առանցքային կետ է, քանի որ այստեղ խոսքը կարմիր գծերի հատման մասին է։ Նման իրավիճակների առկայությունը ոստիկանության համակարգում բացարձակապես անընդունելի է»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ յուրաքանչյուր նման դեպք անպայման կարժանանա համարժեք և սկզբունքային արձագանքի։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ համակարգի նկատմամբ ձևավորված վստահության պահպանումն առաջնահերթություն է, և անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքով, թեկուզ փոքր քայլերով, շարունակաբար ամրապնդել ոստիկանության նկատմամբ ձևավորված դրական կարծիքը։
Անդրադառնալով ներկայացված զեկույցներին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել արձանագրված ցուցանիշները և ընդգծել 2025 թվականին ձեռք բերված արդյունքների ամրապնդումը։
Նախարար Սարգսյանը մասնավորապես դրական է գնահատել մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազման միտումը՝ միաժամանակ ընդգծելով, որ զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու առգրավման դեպքերը պետք է մնան ոստիկանության բոլոր ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասով Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել ապացուցողական բազայի վրա հիմնված աշխատանքը։
Նախարար Սարգսյանը կատարված ծավալուն աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել անձնակազմին, կարևորել Ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների համակարգված համագործակցության ապահովումը։ Արփինե Սարգսյանը, վեր հանելով խնդիրները, հանձնարարել է կենտրոնանալ դրանց քայլ առ քայլ լուծումների վրա և հորդորել ընթացիկ տարում ամրապնդել դրական ցուցանիշները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են
Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի
Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն
Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին
Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած
Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է
Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը
Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը
Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան
Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը
Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ
Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից
Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն
Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները
Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել
Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ
Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է
Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ
Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից
ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին
ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը
Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ
Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները
Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը
Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի
Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի
Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ
Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT