Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ վարչապետ

11/02/2026 schedule00:59

«Վենսի այցը պատմական է, որովհետև բոլոր ժամանակներում Հայաստան այցելած Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, և օրակարգն էլ բավականին հագեցած էր՝ խաղաղ նպատակներով միջուկային անվտանգության էներգետիկ համագործակցությունից մինչև կիսահաղորդիչներ, չիպեր, 11 միլիոն դոլարի անօդաչու թռչող սարքեր, TRIPP հիմնադրամով, երկու փուլով, հինգ և չորս միլիարդ դրամի ներդրում։ Ամենակարևորն այն էր, որ Վենսը նշեց, որ Հայաստանի հարցում այնքան վստահ է, որ ոչ միայն ներդրումներ են անում, այլև այստեղ տեխնոլոգիաներ են արտահանում։ Եթե ամփոփելու լինենք այս այցը, ի՞նչ էինք սպասում և ի՞նչ ստացանք, ու հետագա համագործակցության համար ի՞նչ հեռանկարներ է բացում»։

Հանրային ՀԸ եթերում պատասխանելով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ գործնական առումով ստացանք այն, ինչ սպասում էինք։

«Բայց նաև պետք է նշել, որ այցի մթնոլորտը շատ ավելի հաճելիորեն, շատ ավելի դրական ստացվեց, քան նույնիսկ սպասում էինք: Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր հանրության շրջանում շատ դրական ընկալում ունեցավ: Եվ սա, թերևս, մի կարևոր և շատ արտահայտիչ պատկերումն է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, որի արդյունքները մենք տեսնում ենք:

Եվ, իհարկե, շատ կարևոր է այցի տնտեսական համատեքստը, որովհետև Միացյալ Նահանգների փոխնախագահի այց, այն էլ Ջեյմս Դի Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը, բնականաբար, Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում: Եվ շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա։

Նաև ես գիտեմ, որ քննարկումներ կան թվերի հետ կապված: Շատ կարևոր է արձանագրել, որ Միացյալ Նահանգների փոխնախագահն այդ մեծ թվերի հրապարակումով ցույց է տալիս Միացյալ Նահանգների մեծ քաղաքական կամքն աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելու: Այդ մեծ թվերը պետք է կոնկրետացվեն և դարձվեն կոնկրետ նախագծեր, կոնկրետ հասցեներ, կոնկրետ, լոկացիաներ, և, իհարկե, ուղղություններն էլ Դուք արդեն նշեցիք:

Մենք առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում իրականացնում ենք և իրականացնելու ենք համագործակցություն, բայց շատ կարևոր է արձանագրել, որ այս ամեն ինչն իրականում խաղաղության օրակարգի արդյունքներն են: Եվ գիտեք, ուղղակի զարմանալի է, ես հետահայաց նաև փոխնախագահի հետ էինք խոսում, ես հիշում եմ մի տարի առաջ մեր ունեցած հանդիպումը, մենք առաջին անգամ փետրվարի 7-ին ենք հանդիպել 2025 թվականի, ես նույնիսկ մեր զրույցի և ճաշի ընթացքում ասացի՝ հիշում եմ՝ այդ ժամանակ ինչ վիճակում էր Սպիտակ տունը՝ հին նկարները հանած, նոր նկարները դեռ չկախած, կահույքի այսպես շարժերով, մուտք գործող և դուրս եկող անձնական իրերի արկղերով և այլն, և այդ արկղերի արանքում հնարավոր եղավ այդ հանդիպումը կազմակերպել, որը շատ մեծ նշանակություն ունեցավ: Եվ ես հատուկ ընդգծեցի՝ փոխնախագահի նկատմամբ իմ հարգանքը կրկնապատկվեց, եռապատկվեց, որ ես մինչև Վաշինգտոնից հասա Երևան, Միացյալ Նահանգների դեսպանատնից արդեն մեզ ծանուցեցին, որ այցի արդյունքներով Միացյալ Նահանգների փոխնախագահը զեկուցել է Միացյալ Նահանգների նախագահին, և տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ, և դա ինձ չափազանց զարմացրեց: Եվ ահա մենք այսօր տեսնում ենք դրա արդյունքները»,- ասաց վարչապետը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
788 դիտում

Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են

Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի

Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն

Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին

Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած

Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է

Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը

Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը

Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան

Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ

IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին

Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ

Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից

Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն

Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան

Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ

Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է

Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ

Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից

ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը

Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ

Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները

Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը

Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի

Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի

Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ