Ականներ են տեղադրում Հայաստանի տակ. հյուսիսը հերթով զոհաբերելու է իր գործակալներին. Բլեյան. տեսանյութ

04/03/2026 schedule21:30

«Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի խոսքով՝ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, փորձում է ականներ տեղադրել և հարվածներ հասցնել Հայաստանի Հանրապետությանն այն ժամանակ, երբ տարածաշրջանում տխուր իրավիճակ է:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ անդրադառնալով Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի այն հայտարարություններին, թե ով ձերբակալի կաթողիկոսին, հայ ժողովուրդը նրան կանիծի:

Ըստ Բլեյանի՝ հերթական անգամ փաստվում է, որ այս մարդը ոչ մի կապ չունի քրիստոնեության և կրոնի հետ. «Նա օրհնում է, որ գնան և մարդ սպանեն: Ամբողջությամբ սպասարկում են ռուսական շահը, որը հակոտնյա է հայկական շահին: Մինչև հիմա չեն օրհնել խաղաղության ձեռքբերումը, իսկ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժումը օրհնեցին»:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե Ռուսաստանը պետք է խաղաղության երաշխավորման մաս կազմի, զրուցակիցը նկատում է. «Լավ, Ռուսաստանն էլ ի՞նչ պետք է անի, որ հասկանան՝ չի երաշխավորելու ոչինչ: Հիշողության ու հասկացողության հետ խնդիր ունեն: Ամբողջ պատմությունը կեղծել են, թե Ռուսաստանը փրկել է մեզ»:

Բլեյանը այն համոզմանն է, որ չպետք է թույլ տալ հակաժողովրդական ուժերին մասնակցել ժողովրդավարական գործընթացներին, այսինքն՝ ամիսներ հետո սպասվող խորհրդարանական ընտրություններին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին. Կարապետյանը ամեն անգամ ցույց է տալիս, թե կապ չունի նրանց հետ, իսկ նրանք ամեն անգամ ցույց են տալիս, որ Կարապետյանը կապ ունի իրենց հետ: Ավելի մեծ հարված չէր կարող հասցվել Կարապետյանի կուսակցությանը»:

Առնոլդ Բլեյանը կարծում է, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ընտրություններին աջակցելու է Սամվել Կարապետյանին. «Ում դիմանկարը կախված է Էջմիածնում, Կտրիճ Ներսիսյանը նրան էլ սատարելու է: Հյուսիսը հերթով զոհաբերելու է իր գործակալներին: Կարապետյանների հիմնական կռիվը ՌԴ-ի իրենց ունեցվածքը պահելն է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1418 դիտում

ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին

Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի

Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին

Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը

Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու

Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ

Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան

Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար

Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին

Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել

Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք

Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ

Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ

Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել

Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով

Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները

«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ

Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ

Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել

Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան

Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան

Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը. Ռուբինյանը՝ «004» շրջաբերականի մասին

ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հանրակրթության ոլորտին, կամավոր ատեստավորման մասին հարցեր

Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Կալուգացի սամոների համար մարդն ընդամենը գործիք Է, կուզեն՝ կառնեն-կծախեն, փողը կտան ու կասեն շուն-շանգյալ, բոշա