Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը: Այնուհետև երկու երկրների վարչապետները հանդես են եկել նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե- Հարգելի՛ լրագրողներ, թույլ տվեք կրկին ողջունել իմ հայ գործընկերոջը՝ պարոն Նիկոլ Փաշինյանին, ողջունել հայկական պատվիրակությանը Վրաստանում: Ինչպես թերևս գիտեք, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը կայացավ։

Քիչ առաջ մենք այնտեղ պետական համապատասխան պաշտոնատար անձանց, նախարարների մասնակցությամբ շատ հետաքրքիր քննարկում ունեցանք տարբեր թեմաների շուրջ, երկու երկրների միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ: Մենք տեսնում ենք, որ բարդ իրավիճակ է մեր շուրջը, հատկապես այս ամենի ֆոնին շատ կարևոր է ավելի խորացնել մեր համագործակցությունը: Մենք կապված ենք պատմական բարեկամական կապերով մեր երկրների, մեր ժողովուրդների միջև, և սա հիմք է ծառայում ռազմավարական գործընկերության համար Հայաստանի և Վրաստանի միջև:
Իհարկե, մենք շատ ուրախ ենք և ոգևորված, որ շատ բարձր մակարդակի համագործակցություն ունենք, մշտապես շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերության խորացմամբ՝ ռազմավարական բարեկամական կապերը խորացնելով մեր երկրների միջև: Այս բարեկամության հիմքում փոխադարձ հարգանքն է, ընդհանուր շահերը։
Ես, կրկին առիթն օգտագործելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին՝ աջակցելու համար մեր ազգային շահերին, հարգելու համար մեր շահերը, հատկապես երախտագիտություն եմ հայտնում մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու համար հանձնաժողովի նիստի շրջանակում էլ։ Ես գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Վրաստանին աջակցող բանաձևին սատարելու համար։

Մենք այսօր քննարկեցինք երկկողմ օրակարգը, քննարկեցինք տարբեր թեմաներ, համագործակցությունը տարբեր ոլորտներում, քննարկեցինք կրթության, սպորտի, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցությունը։ Կուզեի կրկին ընդգծել, որ համագործակցությունը բարձր մակարդակի վրա է։ Մենք, այնուամենայնիվ, դեռ ունենք ներուժ, դեռ ունենք չիրացված ներուժ և հեռանկարներ։ Կուզեի առանձնացնել մեր շատ հաջողված առևտրատնտեսական համագործակցությունը։ Առևտրի առումով Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրի գործընկերների առաջին տասնյակում է, ճանապարհորդությունների և զբոսաշրջության իմաստով Հայաստանն առաջին եռյակում է Վրաստանի համար, և շատ արժեքավոր է նման համագործակցություն ունենալը և այն ավելի խորացնելը զբոսաշրջության բնագավառում։ Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանից Վրաստան այցելուների հետաքրքրությունն ավելանում է: Մենք պետք է է՛լ ավելի խորացնենք այս համագործակցությունը։
Մենք ոգևորված ենք, որ շատ դրական միտում է նկատվում տարածաշրջանում համագործակցության կայացման առումով։ Մենք երջանիկ ենք և ընդգծեցինք դա միջկառավարական հանձնաժողովի նիստին: Ուրախ ենք, երջանիկ ենք, որ ստորագրվեց պատմական համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս դրական միտումները շատ դրական հիմք են ձևավորում մեզ համար, որպեսզի ապահովենք կայունություն ու խաղաղություն տարածաշրջանում: Այս համատեքստում ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մենք պատրաստակամ ենք շարունակել աջակցել խաղաղաշինությանը և կայունությանը տարածաշրջանում։ Այս առումով Վրաստանը որևէ ջանք չի խնայի:

Ես ցանկանում եմ կրկին ընդգծել գերազանց համագործակցությունը մեր երկրների միջև, գործընկերություն, բարեկամություն և օրինակելի կապեր մեր երկրների ժողովուրդների միջև։ Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երկրների, մեր ժողովուրդների նկատմամբ: Պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք, որպեսզի է՛լ ավելի խորացնենք և ամրապնդենք մեր բարեկամական, գործընկերային կապերը:
Վերջում կցանկանայի շնորհակալություն հայտնել անձնապես վարչապետ պարոն Փաշինյանին նրա անձնական ներդրման համար մեր բարեկամական կապերի խորացման գործում: Շնորհակալություն:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ շնորհակալ եմ: Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Հայաստանի կառավարության և Վրաստանի կառավարության հարգելի՛ անդամներ, ուզում եմ նախ ուրախությունս արտահայտել մեր հերթական հանդիպման առիթով: Իհարկե, մեր ձևաչափը կոչվում է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, և մենք արդեն 15-րդ նիստն ենք ունենում, բայց մեր ընկալումն ուժեղանում է հետևյալի, որ քաղաքական օրակարգերի առանցքային նպատակը տնտեսական արդյունքներ և զարգացում ունենալն է: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք քննարկեցինք երկկողմ, տարածաշրջանային, միջազգային օրակարգի բազմաթիվ հարցեր՝ նաև տեսնելու համար, թե որտեղ է, որ ունենք համագործակցելու ավելի մեծ պոտենցիալ:

Նախ ես ուզում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար: Այդ աջակցությունը շարունակվում է, մենք տեսնում ենք: Դուք գիտեք, որ այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ: Սա շատ բարձր գնահատանքի է արժանանում մեր կողմից:
Իհարկե, Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը խորանում է, զարգանում է և կառուցվում է արդեն հաստատված երկարատև ավանդույթների վրա: Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը: Մենք ուրախ ենք տեսնել, որ այցելությունները Հայաստանից Վրաստան աճում են: Միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելություններն աճում են: Սա շատ կարևոր արտահայտությունն է նաև մեր քաղաքական ակտիվ համագործակցության: Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում: Մեր նախարարներն այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաև նախորդող շրջանի փորձառությունը։

Շատ ուրախ եմ արձանագրել, որ արդեն շարունակաբար միջազգային հարթակներում Հայաստանը և Վրաստանը ակտիվ համագործակցում են։ Մենք շատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը: Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել խաղաղությունը և կառուցում խաղաղությունը: Կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է: Ես ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենան: Այստեղ պետք է ուղիղ ասել, որ մենք շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը պատմական հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը հույս ունենք, որ կօգտագործվի։
Իհարկե, ես մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում TRIPP ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ:

Մենք, կարծում եմ, փոխադարձաբար հետաքրքրություն ունենք Հայաստան և Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ: Էլի ուզում եմ ընդգծել, նախկինում էլ առիթ ունեցել եմ ընդգծել, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը: Եվ այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։
Իհարկե, քաղաքական երկխոսությունը և տնտեսական համագործակցությունը եղել են, կան և մնում են շատ ակտիվ: Մենք խնդիր ունենք տեսնելու, թե որտեղ կարող ենք համագործակցել՝ մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար:
Իհարկե, նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնելը, տեսնվելը, նրանց որպիսությունը հարցնելը և, իհարկե, նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի, ջերմ ընդունելության և հնարավորության համար: Ամեն անգամ այս հանդիպումներից հետո առաջին բանը, որ մենք մտածում ենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ և համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում առավել ակտիվացել և արդյունավետ է դարձել:
Ես նման պատրաստակամության և աջակցության համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոբախիձեին և, իհարկե, այս ջերմ եղբայրական ընդունելության համար: Շնորհակալություն։

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով
Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը
Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ
Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել
Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել
Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը
Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ
22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում
Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին
Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին
Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է
ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ
Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ
Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել
10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ
Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ
5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է
Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի
Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ
Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին
Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT