Երևան
12 °C
ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Որոշում է կայացվել հարցը քննարկել հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ, որով սահմանվել է՝ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու են բացառապես թվային համակարգով: Ինչպես նաև որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ տրամադրել գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացման համար: «Գործընթացը ենթադրում է նաև էլեկտրոնային ստորագրությունների առկայություն: Որքան էլ նախատեսվել էր բավարար ժամանակահատված, այնուամենայնիվ շատ քաղաքացիներ ժամանակին ձեռք չեն բերել նույնականացման քարտ, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն: Փաստացի որոշ քաղաքացիներ կարգավորումներն ուժի մեջ լինելու պատճառով զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց»,- նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առաջարկվում է թույլատրել շարունակել թղթային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելը, մինչ բոլոր քաղաքացիները կունենան նույնականացման քարտ:
Օրենքի նախագծով մասնավորապես առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով:
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով նույնականացման քարտերի թողարկմանը, հասանելիությանը, թղթային և էլեկտրոնային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքերին վերաբերող հարցերին:
Ազգային ժողովը քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենքի նախագիծը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենքի նախագծի լրամշակված տարբերակը: Նախագիծը համալրվել է նոր ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով:
Առաջին ընթերցման ընթացակարգում առաջարկվել էր աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ արդեն իսկ աշխատող անձանց թղթային պայմանագրերն էլեկտրոնային դարձնելու գործընթացը սահուն կազմակերպելու համար առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկվել է այն փոփոխել և ժամկետ սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը:
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի առաջարկով ընդունվել է հետադարձության սկզբունքի կիրառման դրույթը. իրավահարաբերությունները տարածվելու են 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Քվեարկությամբ նախագիծն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Զայեդ»-ի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է․ վարչապետ
«Վրացական երկաթուղին» չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը
Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել
Էրդողանին, Ալիևին կզսպի, հողերը, գերիներին հետ կբերի, ողջ բերքը կմթերի, ոչ մի կին չի մնա չբավարարված․ Ղազարյան
Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարությունում ընդունել է մի խումբ նորակոչիկների․ տեսանյութ
Դավիթ Խուդաթյանն ու ՌԴ դեսպանը ՀԱԷԿ-ի հետ կապված հարցեր են քննարկել
Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը բացառապես թվային համակարգով իրականացնելու ժամկետը փոխվել է
Իրանը ողջունում է խաղաղությանը միտված ՀՀ վարչապետի քաղաքականությունը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շիրլողամիին
ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանության ոլորտում ՀՀ-ի հետ զարգացնել համագործակցությունը․ Դեյվիդ Ալենը՝ Պապիկյանին
Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ 26 և 38 տարեկան երկու տղամարդ է կալանավորվել․ տեսանյութ
Տնտեսվարողներից կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել․ կան ձերբակալվածներ
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ․ վարչապետ
Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 13-ին
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության համար. վարույթը դատարանում է
13-ամյա անչափահասի միջադեպի մասով խստացրել եմ ՆԳՆ քաղաքականությունը. դպրոցները նման դեպքերում լռում են
Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»
Մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ-ը մտահոգիչ է համարել
Հրդեհ Կոտայքի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Սահմանների կառավարման «խելացի» համակարգը քաղաքացիներին թույլ կտա անցնել ավելի արագ և արժանապատիվ․ նախարար
ՆԳՆ-ն արդիականացնում է բնակչության պաշտպանության համակարգը
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են ՀՀ
Հրազենի գործադրմամբ հանցագործությունների բացահայտման մակարդակը էապես աճել է. ՆԳ նախարարը՝ վիճակագրության մասին
Հաշվառման-քննական համակարգն անցնում է առավել ճկուն մոդելի. ՆԳ նախարարը ներկայացրել է ներդրված նոր ստանդարտները
ՀՀ ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի ՌԴ առաջարկներից. հույս ունենք՝ սթափ հաշվարկով որոշում կլինի
2024-2025 թվականներին ՃՏՊ-ների արդյունքում ունեցել ենք 95 խնայված կյանք․ ՆԳ նախարար
2025 թվականին հանցագործությունների թվի 3․2 %-ով նվազում է արձանագրվել․ Արփինե Սարգսյան
ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին
Կառավարման նոր մոդել ունենք ոստիկանությունում՝ կենտրոնանալ առավելագույն հնարավորությունների վրա. նախարար
2025-ին թմրամիջոցների դեմ պայքարում պետությունը որդեգրել է նոր մոտեցում՝ կենտրոնանալով ներմուծման շղթաների վրա
Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել Fast Shift-ի միջոցով
Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի՝ ՌԴ-ի հետ միասին բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտության մասին
2025-ը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար. ՆԳ նախարարը մանրամասնել է
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը
Սամվել Կարապետյանին չի արգելվել հանդես գալ տեսաուղերձով. ՔԿ պարզաբանումը
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Գորիսի վարչական շենքի մի հատվածի նորոգման աշխատանքների մրցույթ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT