Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

16/02/2026 schedule12:10

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության՝ դատարանի կողմից բավարարված հայցը մտավ օրինական ուժի մեջ։

«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով մասնակիորեն բավարարվել է: Վճռի հիման վրա հօգուտ Հայաստանի Հանրապետության Ա. Հ.-ից, Գ. Մ.-ից և Բ. Ա.-ից որպես պետությանը պատճառված վնասի հատուցում կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 629 միլիոն 610 հազար դրամ:

2025 թվականի մարտի 28-ին պատասխանողները վճռի դեմ ներկայացրել էին վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մերժվել էր:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ պատախանողները ներկայացրել էին վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի փետրվար 11-ի որոշմամբ մերժվել է. Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննվող թիվ ԵԿԴ/0050/01/16 քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի նախկին տեղակալ Գ. Մ.-ի հանձնարարությամբ օպերատիվ-հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետ Ա. Հ.-ն, նույն բաժնի օպերլիազորներ Պ. Հ.-ն և Բ. Ա.-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստուգումն իրականացրել էին ոչ պատշաճ: Արդյունքում 2007 թվականի նոյեմբերի 22-ին կազմված ստուգման ակտով ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 3 միլիոն 605 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 299 միլիոն 342 հազար դրամ:

Վերոնշյալ վարչության 6-րդ բաժնի պետ Ա.Հ.-ի հանձնարարությամբ նույն բաժնի օպերլիազորներ Պ. Հ.-ն և Բ. Ա.-ն նույն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում 2008 թվականին նշանակված ստուգումը կրկին իրականացրել էին ոչ պատշաճ: Արդյունքում 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված թիվ 1001538 ստուգման ակտով Ընկերությանն առաջադրվել էր ընդամենը 6 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն այն դեպքում, երբ արձանագրման ենթակա լրացուցիչ պարտավորությունը պետք է կազմեր 330 միլիոն 267 հազար դրամ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
496 դիտում

Կառավարությունը բարձր է գնահատում դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի քաղաքական աջակցությունը

Գանձ եք, է՜, գանձ, ուղղակի չկրթված․ չի կարելի այդքան անգրագետ լինել․ Սիմոնյան

Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան․ դա մեր ամենօրյա աշխատանքն է․ Հովհաննիսյան

Եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն, պետք է հարուցվի՝ անկախ ՀՀ որևէ քաղաքացու կարգավիճակից

Ընտրական օրենսդրության բարեփոխումները միջազգային չափանիշներին համահունչ են․ Դադունցը՝ ԺՀՄԻԳ-ի առաքելությանը

Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Իտալիա

Նախ հարկավոր է զինաթափել ՀԱՄԱՍ-ին, ապա արդեն ապառազմականացնել Գազան․ Նեթանյահու

Ժնև գնալու ճանապարհին․ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է բանակցությունների

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ

Բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել, մինչ այս պահը հավելագրման դեպք չի գրանցվել․ ՀԷՑ

«Կաթնաղբյուր» պոմպակայանը հոսանքազրկվել է․ Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի

Հունվարին 454 հարկ վճարող խախտել է ՀԴՄ-ի կիրառման կանոնները

«Յոլյան» կենտրոնի բաժանմունքները և մանկական քաղցկեղի կենտրոնը վերանորոգված են․ վարչապետ

Նարեկ Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի առաջին համարը․ ինչ կարգավիճակ կունենա նա

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ինչ-որ մեկը համադրել է լուսանկարները և ինչ-որ բաներ գրել․ իրականում ամեն ինչ այնքա՜ն ճիշտ է․ Աննա Հակոբյան

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել

Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին առաջնության հաղթող

Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը իրավունք է ստացել մասնակցելու ՕԽ ազատ ծրագրին

«Մայր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի Ծառուկյանի առաջարկած ծրագրով ԲՀԿ-ի հետ. Թևանյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները բաց են. որոշ մեքենաների համար փակ է Վարդենյաց լեռնանցքը

Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է երկրի իրավասու մարմիններին

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվել է. հայտնի են չեմպիոններն ու մեդալակիրները

Ովքեր են ՔՊ նախընտրական ցուցակում հայտնված առավելագույն ձայներ ստացած կանայք

Սուրենյանը ակնարկել է գարնանային եղանակի մեկնարկի մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

Հայտնի են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի քվեարկության նախնական արդյունքները

Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը

Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, պետք է մի կողմ դրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյան

Մայր աթոռը զավթած շայկայի երազանքն է, որ Հայաստան չլինի. Հարությունյանը՝ Նաթան եպիսկոպոսի հայտարարության մասին

Մի կողմում ՔՊ ժողովրդավարությունն է, մյուսում՝ ինչպես Քոչարյանի կուսակցության կեսը մանդատը դրեց իր որդու համար

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Զելենսկիի՝ երիտասարդ լինելու, Պուտինի նկատմամբ առավելություն ունենալու խոսքերը հիվանդ լինելու նշան են. Վոլոդին

Նոր թվային գործիքների շնորհիվ որոշարկվել է ավելի քան 30 ցուցանմուշի հեղինակ, բացահայտվել են անհայտ գործեր

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանը Հովհաննավանքում մասնակցել են սուրբ պատարագի

Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը

2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք. ԱՆ

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել բանակցություններ վարել «առանց արտահոսքի». ՌԴ ԱԳՆ