Երևան
12 °C
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի համապատասխան բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար նրանից կաշառք է ստացել:
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակված 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանքները կատարելու նպատակով նշված քրեական գործով դատապարտյալը 2025 թվականի մայիսին ուղեգրվել է ՀՈԱԿ, որտեղ նրա կողմից հանրային աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարվել է վերը նշված բաժնի պետին:
Վերջինս, սակայն, դատապարտյալի օգտին ապօրինի գործողություն իրականացնելու, այն է՝ դատական ակտով սահմանված մաքրման աշխատանքները չիրականացնելու պայմաններում դրանք իրավասու մարմիններին որպես կատարված ներկայացնելու դիմաց նրանից պահանջել և 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին մեկ այլ քաղաքացու միջոցով ստացել է կաշառք:
Արդյունքում դատապարտյալն իրեն հատկացված տեղամաս չի այցելել և հանրային աշխատանքներ չի կատարել, սակայն նրա անվամբ կազմվել և համապատասխան մարմիններին է ուղարկվել պատիժը փաստացի կրելու վերաբերյալ տեղեկանք:
«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, կաշառք տված անձին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառքի միջնորդություն կատարած անձին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պայքար վայրի բնության ապօրինի առևտրի դեմ․ Կովկասյան տարածաշրջանի համագործակցությունը
2025-ին Վայք համայնքին է վերադարձվել 1.0172 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք․ ամփոփում
Մեծ կարևորություն ունի ՀՀ-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Խուդաթյանը՝ Մարիամ Քվրիվիշվիլիին
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
Փոխվարչապետն ու Քվրիվիշվիլին քննարկել են երկկողմ առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի, կապի վերաբերյալ հարցեր
Այն հատվածները, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետ
ԱՄՆ ներգաղթային վիզայի՝ 16 տարին լրացած դիմորդները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք
Երևանի փոխքաղաքապետը չի բացառել գալիք տարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար մրցույթի մեկնարկը
Աբովյանի կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել
2025 թվականին եղել է աննախադեպ ձյան քանակ, որը ազդել է փոսերի գոյացման վրա. Արմեն Փամբուխչյան
Խայտառակություն և թագավորական ընտանիքի համար վատ իրադարձություն է Չարլզ 3-րդի եղբոր ձերբակալումը. Թրամփ
Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը
Քննարկումները, թե 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը
Սովորել պատմության դասերը և ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա պատմություն. սա ենք անում ամեն օր. վարչապետ
Մահացել է Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը
Քոբուլեթիում վեց բալանոց փոթորիկ է եղել. վնասվել են ափամերձ ենթակառուցվածքներ
Երդման արարողությունից հետո զինվորները ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյանը մանրամասնել է
Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. վճիռները մտել են ուժի մեջ
Պապոյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը. ինչ է քննարկվել
Չեղարկված և ուշացած թռիչքներ, 8-9 բալանոց խցանումներ. Մոսկվայում կրկին անոմալ առատ ձյուն է տեղում
Կամրջի վրա հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենայում
Եթե այդքան իդեալական է իրենց գովերգած երկիրը, ինչո՞ւ չեն ապրում այնտեղ, ինչո՞ւ են փորձում փրկիչ ձևանալ. Քլոյան
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
«Ucom»-ը և «Hero House Yerevan»-ը կշարունակեն համագործակցել
Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը. ABC News
Խնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն Խաչատուրյան
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել ցուցարարների. տեսանյութ
Դպրոցի նկատմամբ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ․ տնօրենին տրվել է կարգադրագիր
Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Ստեփան Սարգսյանն ու Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների նոր փուլը
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին
Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են
Քննչական կոմիտեն անդրադարձել է Արմավիրի մարզում կատարվող խուզարկություններին
Աննա Հակոբյանն այցելել է Walk for Peace-ի վանականներին. տեսանյութ
Մակունցն ու Հարությունյանը Լոս Անջելեսի հայ համայնքի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կժամանի Հայաստան
Արմավիրի մարզում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ
Ադելիա Պետրոսյանն Իտալիայի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT