ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին

27/02/2026 schedule12:59

ՀՀ կառավարությունը շարունակում է բարելավել և պարզեցնել ֆիզիկական անձանց եկամուտների հայ­տա­րարագրման համա­կարգը։ Այդ նպատակով փետրվարի 26-ի Կառավարության նիստում համապատասխան որոշմամբ սահմանվել են հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներն ու շեմերը։ 

Մասնավորապես սահմանվել են, որ հայտարարագրի 2-րդ բաժնում նվազեցվող (չհար­կվող) եկամուտներից չեն լրացվի, օրինակ՝

  • ստացվող վարկերի գումարները,
  • ՀՀ ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, այդ թվում՝ պետական պարգև­ները (մրցա­նակ­ները),
  • մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը՝ յուրաքանչյուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,
  • և մի շարք այլ նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ։

Նույն որոշման նախագծով սահմանվել են, որ հայտարարագրման ենթակա չեն միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ ստացվող նվազեցվող եկամուտների հետևյալ տեսակները․

  • ֆիզիկական անձանցից ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ստացվող գույք և (կամ) դրամական միջոցներ,
  • ստացվող փոխառությունների գումարները,
  • գույքի վաճառքից այլ ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները՝ բացառությամբ հողամասի վաճառքից ստացվող եկամուտների,
  • աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով ստացվող օգնության գումարներ,
  • ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ,
  • ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվներ, աշխատանքներ, ծառայություններ, նշված մարմինների ու կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարվող վճարումներ,
  • առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներում) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկային գործակալին օտարվող ոսկու և թանկարժեք քարերի դիմաց ստացվող եկամուտներ:

Կարևոր է իմանալ, որ սահմանված շեմը գերազանցելու դեպքում վերոհիշյալ եկամուտները հայտարա­րագրման ենթակա են ամբողջ գումարի չափով։ Այսինքն՝ եթե անձը, օրինակ, միանվագ ստացել է 1 մլն 200 հազար դրամ գումար, ապա վերջինս պարտավոր է հայտարարագրել այդ ամբողջ գումարը, ոչ թե միայն գերազանցող մասը՝ 200 հազար դրամը։

Ի դեպ, հայտարարատուները ցանկության դեպքում կարող են հայտարարագրել իրենց չհարկվող եկամուտները՝ անկախ դրանց հայ­տարարագրման ոչ ենթակա լինելու կամ շեմը չգերազանցելու հանգամանքից։

Ուշադրություն. հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից (ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները) ստացվող նվազեցվող (չհարկվող) եկամուտները՝ անկախ ստացվող եկամտի մեծությունից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
297 դիտում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու կատարվող աշխատանքներին

Ամոթ է, չէի սպասում, որ նման հարց կտաք. Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին

ՀՀ մարզերում ու Երևանում կդիտվեն ձյան առատ տեղումներ, որոշ շրջաններում՝ բուք. կցրտի 8-10 աստիճանով

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը. տեսանյութ

ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին

Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Եթե ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում

Հայաստան-Իրան մայրուղին փակ է սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով

Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով

Պակիստանը «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանում գործող թալիբների կառավարությանը և ավիահարվածներ սկսել

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող «Ֆորաբանկ»-ի նկատմամբ

Գյումրիում գործող «Վիվա» սուպերմարկետից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 65-ամյա կնոջ մարմին

Բարաբաթումի վերականգնված եկեղեցին շուտով կընդունի իր հավատավոր ժողովրդին. Դանիելյան

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ․ Հայաստանում Իրանի դեսպան

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթի ջարդերի տարելիցին

Վրաստանից Հայաստան տանող ճանապարհի Փարավանի լեռնանցքը փակ է, երթևեկությունը՝ արգելված

Իրանն ու Միացյալ Նահանգները որոշ հարցերում մոտ են փոխըմբռնմանը. Արաղչի

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական կյանքը մեր գործը չէ, մենք դրան չպետք է խառնվենք. Իոաննիսյան

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարվածը չի հանգեցնի տարածաշրջանում երկարատև հակամարտության. Վենս

Հրդեհ է բռնկվել Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

Ասենք՝ մենք ու ժողովուրդը մի ամիս լսեցինք ձեր մտքի գոհարները, բա ապրիլի 1-ից հետո ի՞նչ եք անելու. Թորոսյան

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, Լոռու ճանապարհները՝ ծանր բեռնատարների

ՀԷՑ-ի 2 սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններում վարձակալվել է ավելի քան 2,1 մլն և 2,5 մլն դրամով

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով. բոլոր դժվար օրերին նա եղել է իմ կողքին. Նիկոլ Փաշինյան

Մեր ամուսնությունն ավարտվել է. լքում եմ կառավարական առանձնատունը. Աննա Հակոբյան

Վայելեք Գյումրին մեզ հետ միասին․ Սարիկ Մինասյան․ տեսանյութ

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր, կրակ բացել պարեկների վրա․ սպանվածներ և վիրավորներ կան

Մեկը չի ուզում, մյուսը չի կարող լինել վարչապետ․ ո՞ւմ համար են ձայն հավաքում տեղական և ռուսաստանցի օլիգարխները

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա ձերբակալված

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ

Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր