Փոխվել է էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման մեթոդաբանությունը

05/03/2026 schedule14:56

Գործադիրը կայացրել է որոշում, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների գրանցման գործընթացի լավարկման, այն հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Այսպես․ ՀՀ ՆԳՆ-ն տրանսպորտային միջոցների գրանցում և կադաստր վարող լիազոր մարմին է և այդ գործընթացում տրանսպորտային միջոցների տվյալները (այդ թվում՝ շարժիչի հզորությունը) հավաքագրում է անձի ներկայացրած տվյալների և տեղեկությունների հիման վրա՝ չունենալով տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը որոշելու լիազորություն։

Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորում, որը կարտացոլի էլեկտրամոբիլի շարժիչի հզորության օբյեկտիվ չափը, քանի որ այն կվերցվի էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ադմինիստրատորի էլեկտրոնային շտեմարանից, իսկ շտեմարանում դրա բացակայության դեպքում կորոշվի՝ հիմք ընդունելով՝ 1) մինչև ներառյալ 250 ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում՝ տվյալ տրանսպորտային միջոցի պիկային հզորության և 1.5 գործակցի քանորդը, 2) 251 կամ ավելի ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում՝ 250 ձիաուժի ու 1.5 գործակցի քանորդի և 250 ձիաուժը գերազանցող ձիաուժերի ու 2.5 գործակցի քանորդի գումարը։ 

Միաժամանակ որոշմամբ նախատեսվում են անցումային լուծումներ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների մասով։ Վերջիններիս շարժիչի հզորության արժեքի վերաբերյալ տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում և թվային հաշվառման վկայագրում առկա տեղեկությունն ինքնաշխատ եղանակով կփոփոխվի նախագծով առաջարկվող հիմքերից որևէ մեկով ստացված տեղեկությամբ, ընդ որում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ էլեկտրամոբիլի գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Բացի այդ՝ նախատեսվում են նաև տվյալների փոփոխության վերաբերյալ սեփականատերերին և տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկելու կարգավորումներ։ 

Արձագանքելով վարչապետը նշել է, որ վերջին ամիսներին դիմումներ և նամակներ էին ստացվում այն մասին, որ էլեկտրամոբիլների գույքահարկի վճարման համակարգը ճիշտ չի արտացոլում իրավիճակը: «Մենք լսեցինք փաստարկները և տեսանք, որ իսկապես այդ մեքենաների մասին մեր սովորական պատկերացումները պետք է փոխվեն: Հիմա մենք այս կարգավորումն անում ենք, որը տեղավորվում է նաև էլեկտրամոբիլների օգտագործումը խթանելու տրամաբանության մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
788 դիտում

Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում․ Իսպանիայի վարչապետ

Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի․ բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ․ Վարդանյան

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա

Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը

Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Հունաստան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք

Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար

Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները

ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը․ Գրիգորյանն ընդունել է ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարին

Պատվերների համար վճարել են հուշանվեր թղթադրամներով․ խարդախության դեպքեր են բացահայտվել

Ոռնոցներ ենք լսում Պուտինի շանտաժից հետո. բերաններդ չափավորեք, դուք ով եք, որ մեր ընտրությունները քննարկեք

Նայում ես ընդդիմության նախընտրական ցուցակներին՝ ոչ սկիզբն է հասկանալի, ոչ վերջը, ոչ էլ՝ մեջտեղը․ Ազարյան

Ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է և մի մեծ ընտանիք իր տունն ունի․ Ավինյանն այցելել է Աբրահամյաններին․ տեսանյութ

«Խաղաղության կամուրջ»․ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ

Պորտալարով կապվածները ուզում են մեզ համոզել, որ իրար հետ կապ չունեն. Արթուր Հովհաննիսյան․ տեսանյութ

Կալուգայի Սամոն նախկինների հետ գործ չունի՞, իրո՞ք. Վահագն Ալեքսանյան․ տեսանյութ

Ովքեր են Շիրակի ողբերգական ավտովթարի զոհերը․ մահացածներից 5-ը նույն ընտանիքից են

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման․ պատիժը կկրի խիստ ռեժիմով

Հրավիրում եմ Ձեր ավտոմեքենաներով, գնում ենք սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու․ գրանցվեք․ վարչապետ

Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած 3 երեխա է տեղափոխվել Երևան. չափահասներից մեկին տեղափոխել են ուղղաթիռով

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը

Օգտվել է ավելի քան 600 հզր քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը

Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է․ ինչպես միանալ ճանապարհի բացման մեծ ավտոերթին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին

Քոչարյանը տոտալ վերահսկողության տակ վերցրեց Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի թիմերը. Առաքելյան

Հայաստանում գրանցվել է վերջին 90 տարվա ամենատեղումնառատ մարտ ամիսը

TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, շինարարության փուլում 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք. Միրզոյան

Ցանկանում ենք աջակցել Հայաստանին և կիսվել մեր փորձով․ Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին. Ցահքնան՝ Փաշինյանին

Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը տեղափոխվել է

Հոգնել եմ նրանից՝ ինչպես են էներգիայի վճարները բարձրանում-իջնում Թրամփի և Պուտինի քայլերի պատճառով. Սթարմեր

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին հուշագիր են ստորագրել

Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների

Միրզոյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների մանրամասները

Շիրակի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով տուժել է 11 մարդ, մահացել է 6-ը. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Converse SME. Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ընդլայնման աջակից

Ցավոք, բոլոր հարցերը չէ, որ լուծված են. Բաքվում դեռ կան պահվող հայ անձինք. Միրզոյան

Հիվանդանոց տեղափոխվածները երեխաներ են, 5 մարդ տեղում մահացել է. ՆԳՆ-ն՝ Շիրակի մարզի ողբերգական վթարի մասին