ՇՄ նախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

13/04/2026 schedule16:22

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն Օսլոյում հանդիպել է Նորվեգիայի Թագավորության կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները՝ անդրադառնալով նաև Նորվեգիայի փորձին բնական աղետների, մասնավորապես՝ ջրհեղեղների կառավարման և կանխարգելման ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներին, ակնկալիքներին, ինչպես նաև անցած համաժողովների փորձին։ Կարևորել են առաջնորդների մակարդակում բարձրացվելիք առաջնահերթ հարցերի հստակեցումը՝ առավել արդյունավետ արդյունքներ ապահովելու նպատակով։

Քննարկել են Գլոբալ վերանայման գործընթացը և առաջնորդների գագաթնաժողովի դերը COP17-ի օրակարգի ձևավորման համատեքստում։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է ներառականության կարևորությունը՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ խոցելի խմբերի, բնիկ ժողովուրդների, կանանց և երիտասարդների մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկի սահմանափակման քաղաքականությանը, ինչպես նաև թվայնացման գործիքների կիրառմանը՝ խնդիրների բացահայտման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

670186475_1292438646410835_4994988975098685064_n.jpg (404 KB)

Քննարկել են Փարիզյան համաձայնագրի 6.2 հոդվածի շրջանակում միջազգային ածխածնային շուկաների համագործակցության հնարավորությունները։ Նորվեգական կողմը ներկայացրեց Նորվեգիայի գլոբալ արտանետումների կրճատման նախաձեռնությունը (NOGER)՝ որպես կառավարություն-կառավարություն համագործակցության մեխանիզմ, որը միտված է հավելյալ արտանետումների կրճատմանը, կանաչ անցմանը և բարձր վստահելիությամբ միջազգային համագործակցության զարգացմանը։

Համբարձում Մաթևոսյանը ողջունել է Նորվեգիայի առաջնորդող դերակատարումը 6.2 հոդվածի շրջանակում և ընդգծել Հայաստան-Նորվեգիա համագործակցության հնարավորությունների ուսումնասիրման կարևորությունը մասնավորապես NOGER նախաձեռնության շրջանակում։ Նշել է, որ համագործակցությունը կարող է մեկնարկել տեխնիկական պատրաստվածության բարձրացման, ոլորտային վերլուծության և մեթոդաբանական աշխատանքների փուլից՝ հետագայում անցնելով փորձնական ծրագրերի իրականացման, հատկապես արդյունաբերության ոլորտում։

Ընդգծել է, որ նման համագործակցությունը կնպաստի Հայաստանի ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC 3.0) իրականացմանը, կուժեղացնի մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունները 6-րդ հոդվածի շրջանակում մասնակցության համար և կբացի նոր հնարավորություններ կլիմայական ֆինանսավորման և ցածր ածխածնային ներդրումների ներգրավման համար։
Նորվեգական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին միջազգային բանակցային գործընթացներում։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի, Կոլումբիայի նախագահության և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
262 դիտում

Կրեմլը չի ​​շնորհավորի Պետեր Մադյարին․ Պեսկով

Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել

Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Շառլով և Սարոյանով․ նա հայերեն էլ, ռուսերեն էլ նորմալ չի խոսում

Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցի վերացման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի․ դատախազություն

Դանակահարություն Մրգաշեն գյուղում․ տղամարդը մահացել է

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

Ծաղկահովիտ գյուղի տներից մեկի օժանդակ շինությունից մոտ 50 տոննա ջուր է հեռացվել

ՇՄ նախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները

ՆԳ նախարարությունում քննարկվել են «Road Control» հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները․ տեսանյութ

Արմեն Գրիգորյանը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի այցը Հայաստան

Արժևորվել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը․ Ռուբինյանը ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր

«Ագարակ» պետական մաքսային անցման կետում ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ է կանխվել․ տեսանյութ

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազի հետ

Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի

Ֆոն դեր Լայենը ողջունել է ընդդիմության հաղթանակը Հունգարիայի ընտրություններում

Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան․ վարչապետ

Գազամատակարարման դադարեցում Երևանի թաղամասերից մեկում

Վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին

1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը

Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր

Հունգարիան նորից կդառնա ԵՄ-ի ուժեղ դաշնակիցը. Պետեր Մադյար

TRIPP-ը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանակում. փորձագետ

«Խաղաղության կամուրջ»-ը անցյալը մոռանալու, ուրանալու մասին չէ, նոր հնարավորությունների մասին է. Քոչինյան

2025-ին ՀՀ-ում ընդհանուր ներդրումներն աճել են 88 %-ով. Պապոյանը նշել է ներդրումների ծավալով առաջատար երկրները

Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է. Նիկոլ Փաշինյան

Շեշտել ենք՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ. Սուլթանյան

Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են

Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցչի հետ

Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում ՀՀ-ում առաջիկա ընտրություններում․ Քոչինյան

Հերիք եղավ, բոլ եղավ, վերջին Iphone-ներն օգտագործում եք, բայց տրանսպորտի համար չեք վճարում. Ավինյան

ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքները

Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման լայնածավալ աշխատանքները. տեսանյութ

ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի և նավամատույցի շինաշխատանքներին

Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը․ Թորոսյանը մանրամասնել է

Ինձ թվում է՝ ես ավելի ուրախ եմ, քան դու. Տուսկը զանգահարել է Հունգարիայի ընտրություններում հաղթած Մագյարին