Մասնագիտական քննարկում՝ քաղաքաշինության ոլորտի առաջնահերթություններն արտացոլող ռազմավարության մշակման համար

05/03/2026 schedule19:52

Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ոլորտային մասնագետների հետ հանդիպում՝ քննարկելու ռազմավարությունների մշակման ՀՀ կառավարության նախաձեռնությունը և համատեղ վերհանելու քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները։

Ինչպես հայտնել է կոմիտեն, հանդիպումը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Ներկա են եղել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից և ՀՀ կենտրոնական բանկից ներկայացուցիչներ։

Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման շրջանակում առաջնահերթ դիտարկվել են քաղաքաշինությանն ու տարածական պլանավորմանը, հողերի կառավարմանը, ենթակառուցվածքներին, ջրային համակարգերին առնչվող հարցերը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է մասնագետների ջանքերի մեկտեղումը՝ արդյունավետ, իրագործելի ռազմավարություն մշակելու նպատակով. «Այժմ այն պահն է, երբ միասին կարող ենք մշակել գործուն ռազմավարություն, որպեսզի առաջիկա տարիներին ունենանք տարածքի, ենթակառուցվածքների օգտագործման, քաղաքաշինության ուղղությամբ առաջատար երկրներին համահունչ զարգացում ու որակական արդյունքներ՝ բյուջեի միջոցներն ուղղելով հստակ թիրախների»։

2-820A4486.jpg (874 KB)

Կոմիտեի հրավերով հանդիպմանը մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Գևորգ Սահակյանը ներկայացրել է ռազմավարական 6 ուղղությունները, որոնք նախատեսում է Կառավարությունը մշակել Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հետ ներդաշնակեցմամբ։ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Մինասյանը ներկայացրել է տնտեսական փոխակերպման ռազմավարության տեսլականը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական Սարգիս Թովմասյանը ներկայացրել են Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված առաջնահերթությունները, խնդիրները, դիտարկել ՀՀ տարածքի բազմակենտրոն կառուցվածքի ձևավորման, կլաստերների զարգացման հնարավորությունները։ Նշվել է, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է մշակել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նոր նախագիծ, որը պետք է համահունչ լինի մշակվող ռազմավարության տրամաբանությանը։

8-820A4521.jpg (854 KB)

Քննարկմանը մասնակցող Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները, Հայաստանի ճարտարապետների պալատի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, ՃՇՀԱՀ մասնագետները և ուսանողները մտքեր են փոխանակել՝ ռազմավարության անկյունաքարային ուղղությունները նախանշելու նպատակով։

Հանդիպումները շարունակական են լինելու՝ համատեղ քննարկելու բոլոր առաջարկները։ Կոմիտեի նախագահը կոչ է արել նաև ուսանողներին ակտիվ ներգրավվել գործընթացում՝ կարևորելով նրանց կարծիքն ու թարմ մտածողությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
497 դիտում

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է

«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով

Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը

Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել

Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար

Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում

Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են

Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել

Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի

Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ

Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին

Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ