Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը, ներկայացնելով վարչության դատախազների 2025 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 256 վարույթ՝ 628 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 159 քրեական վարույթ՝ 370 անձանց վերաբերյալ): Այսինքն՝ մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվն ավելացել է 97-ով կամ շուրջ 60%-ով, իսկ նշված վարույթներով մեղադրվող անձանց թիվն ավելացել է 264-ով կամ 69%-ով։
2025 թվականի ընթացքում դատարան հանձնված վարույթների թվում են նաև բազմադրվագ, հանրային հետաքրքրություն ունեցող հետևյալ վարույթները՝
ՀՀ նախկին վարչապետի և այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերն օրինականացնելու, այդ թվում՝
պաշտոնեական լիազորություններն անցնելով ավազի արդյունահանմամբ զբաղվող առևտրային կազմակերպության բաժնեմասն իրեն փոխկապակցված անձանց փոխանցելու,
ավազի արդյունահանման ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու, իր կողմից հովանավորվող առևտրային գործունեության ընթացքում թույլ տրվող խախտումների կապակցությամբ միջոցներ չձեռնարկելու և ծանր հետևանքներ առաջացնելու, վերագրվող հանցավոր արարքների կատարման արդյունքում առաջացած ֆինանսական միջոցները շարժական ու անշարժ գույքի փոխակերպելու միջոցով օրինականացնելու վերաբերյալ վարույթը:
Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ղեկավարի, Երևանի քաղաքապետի և այլ պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, վերջինիս դրդմամբ այլ պաշտոնատար անձի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Կենտրոն, իսկ հետագայում նաև Երևան համայնքին պատկանող շուրջ 2 միլիարդ 327 միլիոն 584 հազար դրամ արժեք ունեցող 25 անշարժ գույք ձեռք բերելու, 2 անշարժ գույքն իր հետ փոխկապակցված անձին փոխանցելու, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով նշված գույքերն օրինականացնելու վերաբերյալ քրեական վարույթը:
ՀՀ զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների օրինականացման, ներկայացված հայտարարագրերում գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները թաքցնելու, առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրման վերաբերյալ քրեական վարույթը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կողմից կաշառք տվողի օգտին, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ վարույթը:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու, ծանր հետևանքներ առաջացնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու վերաբերյալ վարույթը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու, այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար առանձնապես խոշոր չափերով գումար պահանջելու վերաբերյալ վարույթը:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի կողմից ապօրինի գործողության համար խոշոր չափերով կաշառք պահանջելու, մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթը:
Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքն ապօրինի ձեռք բերելու և օրինականացնելու վերաբերյալ վարույթը:
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանի կողմից, իր հետ փոխկապակցված անձանց օժանդակությամբ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու, լիազորություններն անցնելու, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ վարույթը:
Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասից հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 1 միլիարդ 642 միլիոն 887 հազար դրամը:
Վարչության դատախազների հսկողությամբ քննվող ընթացիկ քրեական վարույթներով 2025 թվականին վերականգնվել է 726 միլիոն 430 հազար դրամ: Հիշեցնենք, որ 2024 թվականին ավարտված քրեական վարույթներով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով վերականգնվել էր 477 միլիոն 556 հազար դրամը: Այսինքն՝ կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ցուցանիշը։
Արմեն Փանոսյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականին դատարաններում ավարտվել է 106 քրեական գործ՝ 180 անձի վերաբերյալ, իսկ 2024 թվականին՝ 116 քրեական գործ 242 անձի վերաբերյալ:
Դատարանում ավարտված 106 քրեական գործերից 2-ը եղել է առանձնապես ծանր, 30-ը՝ ծանր, 65-ը՝ միջին ծանրության, իսկ 9-ը՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վերաբերյալ:
Ավարտված 106 քրեական գործերից 89-ով դատապարտվել է 158 անձ, որոնցից 38-ը՝ ծանր, 108-ը՝ միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, իսկ 12՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար: Այդ թվում՝ 16 անձ դատապարտվել է ազատազրկման, 27-ը՝ տուգանքի, 5-ը՝ այլ պատժի: 110 անձի նկատմամբ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳՆ հաշվառման-քննական և ՄՔԾ ստորաբաժանումները մայիսի 4-ի փոխարեն ծառայություններ կմատուցեն ապրիլի 18-ին
Բուրգաս-Երևան ուղիղ չվերթ կգործարկվի
Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը
Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը․ տեսանյութ
ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Ֆրանսիայի ԶՈՒ «Օրիոն 26» զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին
Լիբանանի օդային տարածքը բաց է․ ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը
Քոչարյանի ու Կարապետյանի հայտարարությունները պատերազմի անոնս են, որում մենք պարտվելու ենք, ՌԴ-ն գա փրկելու
Վարչապետն ընդունել է NVIDIA-ի, Integra Technnologies-ի, Service Titan-ի ղեկավարներին
Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ
Ղարաբաղը պատերազմով ազատագրելու ենք, այլ կերպ հնարավոր չէ․ Սամվել Կարապետյանի աջակից․ տեսանյութ
Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. Կոստանյան
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
Իրանը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր նավերի համար
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 17-ին
Սամվել Կարապետյանի աջակից 17 անձ է ձերբակալվել
Շփումներ ունեցա Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Դիոնիսիա-Թեոդորա Ավգերինոպուլուի հետ. Ալեն Սիմոնյան
Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին
Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին
Ավելի քան 500 փամփուշտ, հրացաններ, պայթուցիչներ. հանձնվել են ապօրինի զենքեր ու զինամթերք
Հայաստանը տվյալներ է հրապարակել Ադրբեջանի տարածքով և հենց Ադրբեջանից ներկրումների ծավալների վերաբերյալ
Ուզում են գողանալ իշխանությունը, որ չվերադարձնեն գողացվածը. Հովհաննիսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ
Սիմոնյանն ու Վրաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի
«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել
Ռեփեր Future-ը կիսվել է ՀՀ վարչապետի տեսանյութով
Սիմոնյանն ու Գաֆարովան արձանագրել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերջին գործընթացները
«Շուն ու շանգյալից» բացի որևէ այլ կարգավիճակ չեք կարող ունենալ․ վարչապետը՝ եռագլուխներին․ տեսանյութ
Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, և այն ուզում է հնձել-կտրել ՀՀ-ն. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին
Մեր ջերմ շնորհավորանքները Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին. ՀՀ ԱԳՆ
Իրենք ասում են՝ դե մենք դեմ չենք խաղաղությանը, բայց խաղաղությունը մեր ժամանակ էր. Փաշինյանը թվեր է հրապարակել
Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ էլ չկա. Նիկոլ Փաշինյան
Եռագլխի մեջ կա ընդամենը մեկ թեկնածու, և դա Ռոբերտ Քոչարյանն է. ցուցակն էլ ՀՀԿ-ի ռեբրենդինգն է. Ալեքսանյան
Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը. Ռուբինյանը՝ «004» շրջաբերականի մասին
ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հանրակրթության ոլորտին, կամավոր ատեստավորման մասին հարցեր
Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
Կալուգացի սամոների համար մարդն ընդամենը գործիք Է, կուզեն՝ կառնեն-կծախեն, փողը կտան ու կասեն շուն-շանգյալ, բոշա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT