Պետությունը պայման է, որտեղ կստանանք կրթություն, և այն դարձնենք ավելի մեծ արդյունք պետության համար․ վարչապետ

14/04/2026 schedule19:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վայոց ձորի և Արարատի մարզերում իրականացված ծրագրերին:

64826_b.jpg (747 KB)

Վայոց ձորի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է Արենի համայնք, շրջայց կատարել Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 60 երեխայի համար կառուցվել է 700քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի մանկապարտեզ, բարեկարգվել բակը, տեղադրվել 5վտ հզորությամբ ֆ/վ կայան։

64828_b.jpg (936 KB)64820_b.jpg (511 KB)64815_b.jpg (653 KB)64816_b.jpg (872 KB)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 383 մլն 175 հազար դրամ, որից 80%-ը՝ 306 մլն 540 հազար դրամը, հատկացրել է Կառավարությունը:

Հաջորդիվ երկրի ղեկավարն այցելել է Արարատի մարզ, որտեղ ներկա է գտնվել Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրի նորակառույց կրթահամալիրի բացման արարողությանը: Այն կառուցվել է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում:

64800_b.jpg (738 KB)64810_b.jpg (611 KB)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 700 մլն 249 հազար դրամ: Նորակառույց կրթահամալիրը նախատեսված 140 աշակերտի, իսկ նախակրթարանը՝ 40 երեխայի համար։

Բացման արարողությունից հետո վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին հրաշալի իրադարձության առիթով, նշել, որ առաջին հերթին ցանկանում է շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող հայրենակիցներին, քաղաքացիներին, այն անձանց, որոնք գուցե Հայաստանի քաղաքացի չեն, բայց Հայաստանում տնտեսական գործունեություն են ծավալում:

64782_b.jpg (422 KB)

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, տնտեսվարողներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն, հաշիվ ապրանքագիր են դուրս գրում, այսինքն՝ ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային, այդ շրջանառությունից հարկեր գեներացվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ նման շենքերը, դպրոցները կառուցվում, կահավորվում են և դրանց գործունեությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի որևէ տողով: «Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, չկա մարզահրապարակ, չկա ճանապարհ: Այդ ամենը Հայաստանի Հանրապետության բյուջեում մի որևէ տողում պետք է արտահայտված լինի»,- նշել է վարչապետը և հավելել, որ բյուջեի այդ տողերը ՀԴՄ կտրոններ ստանալու միջոցով կաթիլ-կաթիլ դառնում են 10, 100, 100 հազար, 100 մլն, 1 մլրդ, 2 մլրդ և այլն, և ստեղծվում է դպրոց:

64780_b.jpg (567 KB)64774_b.jpg (388 KB)

Խոսելով մարդու բարեկեցության մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ընդհանուր կարիքները հոգալու համար մասհանել պետական բյուջե, որի միջոցով էլ կառուցվում են դպրոցներ, ճանապարհներ, բարձրացվում են աշխատավարձերը. «Ես հույս ունեմ՝ կրթության չափորոշիչների մեջ այս նրբությունները հաշվի առնված են: Մեր երեխաները պիտի առաջին հերթին սովորեն, թե ինչ է պետությունը և ինչ է պետականությունը, որովհետև պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայման է, պարտադիր, բայց ոչ բավարար պայման, որովհետև պետությունը պայման է, որտեղ մենք կստանանք կրթություն, և մեր կրթությունը դարձնենք ավելի մեծ արդյունք մեր պետության համար»:

Երկրի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, որոնք մասնակցություն են ցուցաբերում և ներգրավված են 300 դպրոցի ծրագրում, ընդգծել, որ այս ծրագրին հաջորդելու է մյուս 300 դպրոցի ծրագիրը, քանի որ գործնականում հանրապետությունում չկա դպրոց, որը հիմնանորոգման, վերակառուցման կամ զրոյից կառուցման անհրաժեշտություն չունենա:

Վարչապետն այցելել է նաև Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոն, որը վերանորոգվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 34 մլն 743 հազար դրամ, որից Կառավարությունը հատկացրել է 75.3 %,-ը՝ շուրջ 26 մլն 183 հազար դրամը: Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է համայնքի հատկացրած շինության 158 քմ մակերեսով տարածք, կահավորվել գույքով և տեխնիկայով: Տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվում է առնվազն 635 երիտասարդ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 4-ի դրությամբ գրանցվել է 1220 այցելու:

Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել նորակառույց նախադպրոցական հաստատության բացման արարողությանը: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 327 մլն 736 հազար դրամ, որից Կառավարությունը հատկացրել է 70%-ը՝ 229 մլն 362 հազար դրամը։ Մանկապարտեզը նախատեսված 90 երեխայի համար:

Այնուհետև վարչապետն այցելել է Արտաշատ համայնք, ծանոթացել Արտաշատի ավագ դպրոցի վերակառուցման աշխատանքներին: ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում վերակառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 269 մլն 424 հազար դրամ։ Վերակառուցված ավագ դպրոցը նախատեսված է 462 աշակերտի համար։

Նիկոլ Փաշինյանն Արտաշատ համայնքում այցելել է Վարդաշեն բնակավայրի վերանորոգված միջնակարգ դպրոց: Վերանորոգման աշխատանքների նպատակով Կառավարությունը հատկացրել է 134 մլն 279 հազար դրամ։ Դպրոցը նախատեսված է 430 աշակերտի համար։

Մասիս համայնքում երկրի ղեկավարն այցելել է Սայաթ-Նովա բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնված խելացի անասնաշենք։ Մասնավորը անասնաշենքը հիմնվել է՝ օգտվելով Կառավարության 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման և «Փոքր ու միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ու դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրերից։ Արդյունքում կառուցվել է 3-րդ մոդելի խելացի անասնաշենք:

Պետության կողմից մասնավորին փոխհատուցվել է 17 մլն 500 հազար դրամ։ Ծրագրի փոխհատուցման բաղադրիչով ներկրվել է 66 գլուխ ԽԵԿ: Առաջիկայում փոխհատուցվելու է ևս 26 մլն 400 հազար դրամ։ Ֆերմերային տնտեսության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ նման ծրագրերի միջոցով գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
819 դիտում

Եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, նրանց առաջին համարը կդառնա Քոչարյանի փաստաբան Վարդևանյա՞նը

Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր. ՆԳՆ-ն քննարկել է ծրագիրը

ՀՀ վարչապետն ու ՔՊ անդամները քաղաքացիներին ողջույններ են հղել ավտոբուսից. տեսանյութ

Ինչ պայմանավորվածություններ են եղել Պուտինի այցի արդյունքներով, և ինչ են համաձայնել Ռուսաստանն ու Չինաստանը

Հրդեհ Մասիս քաղաքում․ հայտնաբերվել է 2 դի, կան տուժածներ

Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել

Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհի ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է ինքնուրույն

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է անհապաղ լքեն Հայաստանը. Սարգսյան

Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, տվել կեղծ դիմում. ՔԿ

Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ

ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան

Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում

Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան

Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով զոհեր և տուժածներ կան

Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին

Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ

Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան

Քանի մարդ է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին

Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է, կստացվի, որ Նարեկը՝ որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս թույլ է տվել հանցանք

Լոռու հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորակը

Սամոն, սիբիրյան յազվան ռսաքոծ են. Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է․ Լևոն Շիրինյան․ տեսանյութ

The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները․ սա սպառնալիք է մեր պետականությանը

4 կուսակցությունից պատգամավորի 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Հայաստանի Հանրապետությունն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին

ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider

Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում

Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է․ Ալեն Սիմոնյանը փաստաթղթեր է վերահրապարակել

Այսպես մեզ դիմավորեցին Սվերդլովում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արթիկցիներին մեքենայով տարել է Երևան՝ հանրահավաքի, Արթիկ տեղափոխելուց հետո տվել է խոստացած գումարը․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական պատմությունը շատ արագ իր վախճանը գտավ․ Սիմոնյան․ տեսանյութ

«Դուք կապ չե՞ք ունեցել ФСБ-ի հետ». Սամվել Կարապետյանը հստակ չի հերքել տարածվող լուրը և ցինիկ ծիծաղել է

ԲԸՏՄ-ն Արմավիրում և Արագածոտնում կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին

Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ տեղեկատվական կենտրոնը․ լուսանկար

Քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը պատահաբար հանդիպել է Մկրտիչ Արզումանյանին․ տեսանյութ

Չնախատեսված կանգառ Բազում բնակավայրում. վարչապետ