Երևան
12 °C
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատ համայնքի Պարույր Սևակ բնակավայրում մասնակցել է նոր կրթահամալիրի բացման արարողությանը։
Վարչապետը Պարույր Սևակի նորակառույց կրթահամալիրում հանդես է եկել ելույթով, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող քաղաքացիներին, նաև այն անձանց, որոնք գուցե ՀՀ քաղաքացի չեն, սակայն տնտեսական գործունեություն են ծավալում մեր երկրում:
Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր են դուրս գրում, այսինքն՝ ջանքեր են գործադրում, որ շրջանառությունը լինի ոչ ստվերային:
Նա ՀՀ բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես են դպրոցներն ու շենքերը ստեղծվում, կահավորվում գույքով, ինչպես է ապահովվում նրանց գործունեությունը:
«Այդ ամենը ՀՀ պետական բյուջեի որևէ մի տող է: Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, ուրեմն չկա ճանապարհ: Այդ ամենը ՀՀ բյուջեի մի որևէ տողում պետք է արտահայտվի: Տողը՝ տող, բայց այդ տողի դիմաց գրված է ինչ-որ թիվ:
Եթե տողը լինի, թիվը լինի, ի դեպ, բյուջեում մենք նման տողեր ունենում ենք, որի դիմացը զրո է, այսինքն՝ սպասող տող, և մենք ունենք նաև բյուջեի հավելվածներ, որոնք, ըստ էության, այն ծրագրերն են, որի դիմաց 0 (զրո) է գրված: Հիմա այդ 0-ն ե՞րբ է սկսում դառնալ թիվ․ երբ մենք, օրինակ, ամեն օր գնում և հաց կամ ջուր ենք գնում, գնման դիմաց խնդրում և ստանում ենք ՀԴՄ կտրոն: Այսինքն՝ մեր գործունեությունից, մեր կատարած գնումներից ձևավորվում է այն գումարը, որը կաթիլ-կաթիլ այդ բյուջեի տողերը դառնում են 1, 0, 100, 100 հազար և այլն, և ստեղծվում է դպրոց»,- հայտնել է վարչապետը:
Նրա խոսքով՝ 16 միլիոնի ծրագրի ամենատպավորիչ տեսարաններից մեկը Պարույր Սևակում է, որովհետև 16 միլիոնի տները կառուցվում են մայրուղու երկայնքով:
«Մեզնից յուրաքանչյուրը չի կարող իր երեխայի համար առանձին դպրոց կառուցել, դեպի իր տուն եկող ճանապարհ կառուցել: Պետական բյուջեն նաև այն է, որ մենք մաս ենք հանում ընդհանուր կարիքները հոգալու համար»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ երբեմն քաղաքական նպատակադրումներով, շահարկումների նպատակով դեմոնիզացվում է հարկային համակարգը:
Վարչապետը կարևորել է, որ դպրոցներում երեխաներն առաջին հերթին սովորեն՝ ինչ է պետությունը և պետականությունը, որովհետև պետությունը մեզնից յուրաքանչյուրի բարեկեցության պարտադիր պայմանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգեղակոթի ճանապարհը մեկ Բրեժնևն է ասֆալտ արել, մեկ՝ ես. վարչապետը կատակել է. տեսանյութ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են
Մայիսի 28-ին ով կարող է, թող գա Հանրապետության հրապարակ, ուզում ենք ցույց տալ՝ ինչ է եղել վերջին տարիներին
Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը քարոզարշավ են իրականացրել Գորայքում ու Անգեղակոթում
«Զովետի» ՍՊԸ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք. արտադրությունը կասեցվել է
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Մաղթում եմ քաղաքական ուժերի միջև բովանդակային քննարկումներ ու պոզիտիվ քարոզարշավ. Միրզոյան
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրամեկուսացման աշխատանքներ
Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը
Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը. Միքայելյան
Արփի գյուղի շուկայում վարչապետն ու ՔՊ թիմը բուկլետներ են բաժանել տեղի առևտրականներին ու անցորդներին
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան
Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը
ՔՊ բոլոր շտաբներում սկսվում է ակտիվ քարոզարշավը. մենք ուրախ ավտոբուսով կհասնենք տարբեր մարզեր. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. ՔՊ քարոզարշավը մեկնարկել է, թիմն ուղևորվել է Սյունիք
Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով
Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ
Ասում է՝ Մակրոնն եկավ զասոս արեց․ մոտները լրիվ խուճապ է, այլապես այսքան պլինտուզային մտքեր դժվար էր արտաբերել
Վեդիի մանկապղծության գործով երկրորդ ձերբակալվածը ևս կալանավորվել է
Աճել է ՆԳ նախարարության և Ոստիկանության նկատմամբ վստահությունը․ հետազոտություն
Կրեմլը հրապարակել է Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա ժամանող օտարերկրյա առաջնորդների ցանկը
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի դեսպանին հայտնել է, որ անընդունելի է Զելենսկիին «ամբիոն» տրամադրելը
Կալուգացի օլիգարխը հաստատեց՝ ամիսներ շարունակ ստել են 300 հազար ադրբեջանցիների մասին. ապացույց չունեն․ Չախոյան
Սոցհարթակում ստեղծել է խումբ, վերահսկել 32-ամյա տղամարդու շարժը․ բացահայտվել է սպանության նախապատրաստությունը
Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի մասնագետներին հարվածելու կասկածով մեկ անձ է ձերբակալվել․ ՆԳՆ
Վստահ եմ՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը հաղթելու է․ վարչապետը նախագահին տեղեկացրել է իր արձակուրդի մասին
Երևանում վագոն-տնակ է այրվել․ կից շինության լոգարանում հայտնաբերվել է դի
Ստրո՞ւկ ենք ուզում լինել, ովքեր ուզում են, ճանապարհը բաց է. պատրա՞ստ ենք ևս մի քանի սերունդ զոհել
Սրանից հետո դուրս տալուց առաջ կմտածես, կալուգացի օլիգարխ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Հանդիպում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրատասովչիկները վերարտադրման փորձ են անում. պետության համը մնալու է բերաններում․ Պետրոսյան․ տեսանյութ
Մեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտ․ Հայաստանը աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է
Երևանում ավտոմեքենա է այրվել
Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ՀՀ է գործուղվել դիտորդական մեծ պատվիրակություն․ Լենարչիչ
Պաշտոնանկություններ ՔԿ-ում Վեդիի մանկապղծության գործի շրջանակում
Պաշտոնանկություններ Վեդիի մանկապղծության գործի շրջանակում․ ովքեր են ազատվել աշխատանքից
Ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, կարող եք ապավինել մեզ․ Լատվիայի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին
Կալուգացի է և այդպիսին էլ կմնա․ վարչապետը Սամվել Կարապետյանի մասին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT