Երևան
12 °C
Մարտի 12-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճում կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական բանախոսությունը, որի հատուկ հյուրն է եղել ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ականավոր տնտեսագետ և ներդրումային խորհրդատու Մարք Չէնեանը։
Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։


«Միջոցառմանը ներկա էին շուրջ 150 մասնակիցներ՝ հրավիրյալ հյուրեր, հիմնադրամի գործընկերներ, ծրագրերի շահառուներ և շարժման գաղափարակիցներ։
Բանախոսությունը, ավանդույթի համաձայն, մեկնարկեց «Gaudeamus Igitur» ակադեմիական հիմնով։ Մինչ բուն բանախոսությանն անցնելը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքեանը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի, հոգաբարձուների խորհրդի և ողջ աշխատակազմի անունից ողջունեց հյուրերին, համառոտ ներկայացրեց «Կրթվելը նորաձև է» շարժման գաղափարախոսությունն ու նպատակները, ինչպես նաև ներկայացրեց օրվա բանախոսի՝ ակնածանքի արժանի անձնական և մասնագիտական ճանապարհն ու ձեռքբերումները։
Մարք Չէնեանը հանդես եկավ «Նեղոսի ափերից մինչև Խաղաղ օվկիանոս. ութ տասնամյակի պատմություն» թեմայով բանախոսությամբ՝ կիսվելով իր կյանքի, կրթական ու մասնագիտական ճանապարհով, որը սկսվել է Եգիպտոսում և շարունակվել աշխարհի տարբեր երկրներում։ Իր ելույթի ընթացքում նա անդրադարձավ պատմական ու քաղաքական մի շարք կարևոր իրադարձությունների՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչև Մերձավոր Արևելքի պատերազմներ, ինչպես նաև հայկական սփյուռքի ձևավորման և Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների մարտահրավերներին։
Բանախոսը խոսեց նաև արտերկրում ապրող հայերի՝ հատկապես Եգիպտոսում ձևավորված հայկական էլիտայի ունեցած կարևոր դերի մասին կրթության, մշակույթի և սփյուռքի ձևավորման գործում։ Չէնեանը ընդգծեց նաև Խորհրդային Հայաստանի ունեցած ազդեցությունը սփյուռքի պատմության որոշ շրջադարձային փուլերում՝ անդրադառնալով նաև Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների ազդեցությանը իր անձի և աշխարհայացքի ձևավորման վրա, ինչպես նաև իր սեփական ներդրմանը Հայաստանի զարգացման գործում։



Բանախոսությունից հետո տեղի ունեցավ փոքրիկ մշակութային դադար։ Ելույթ ունեցավ «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը, որի կատարմամբ հնչեցին մի շարք գեղեցիկ ստեղծագործություններ, այդ թվում՝ «Dream a Little Dream», Կոմիտասի մշակմամբ ժողովրդական երգեր, Առնո Բաբաջանյանի «Իմ Երևան» և այլն։
Ըստ ընդունված ձևաչափի՝ բանախոսության ավարտին ներկաներից 5-ը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու բանախոսին՝ բարձրացնելով հարցեր ազգային գաղափարախոսության կարևորության, կրթության դերի, ապագայի մարտահրավերների, ինչպես նաև բանախոսի անձնական կյանքի ու մասնագիտական փորձառությունների մասին։ Հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հաշվի առնելով բանախոսի ֆինանսատնտեսական ահռելի փորձը, հետաքրքրվեց նաև, թե ինչպիսի արդյունավետ մեխանիզմներով կարելի է ապահովել ֆինանսական միջոցների գեներացումը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել հիմնադրամի լայնածավալ ծրագրերն ու մեծ նպատակները։ Հնչեցին բովանդակալից, խոր և խորհելու տեղիք տվող պատասխաններ։



Այսօրվա բանախոսությունը ևս մեկ անգամ ընդգծեց «Կրթվելը նորաձև է» շարժման կարևոր առաքելությունը՝ Հայաստանում խթանել կրթության, խոր և բովանդակալից քննարկումների ու փորձի փոխանակման մշակույթը»,- ասվում է հաղորդագրության մեջ։









Մենք թույլ չենք տա Լիբանանում «նոր Գազայի» ստեղծում․ Իսպանիայի վարչապետ
Ասում է՝ պատմական օր է լինելու, Սամվել Կարապետյանը կխոսի․ բա այստեղ ո՞նց չասես՝ ցը՜մփ․ Վարդանյան
Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր կա
Երևանը հյուրընկալում է սամբոյի աշխարհի գավաթը. Հայաստանի հավաքականի կազմը
Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Հունաստան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք
Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար
Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները
ՀՀ-ն պատրաստակամ է շարունակել համագործակցությունը․ Գրիգորյանն ընդունել է ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարին
Պատվերների համար վճարել են հուշանվեր թղթադրամներով․ խարդախության դեպքեր են բացահայտվել
Ոռնոցներ ենք լսում Պուտինի շանտաժից հետո. բերաններդ չափավորեք, դուք ով եք, որ մեր ընտրությունները քննարկեք
Նայում ես ընդդիմության նախընտրական ցուցակներին՝ ոչ սկիզբն է հասկանալի, ոչ վերջը, ոչ էլ՝ մեջտեղը․ Ազարյան
Ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է և մի մեծ ընտանիք իր տունն ունի․ Ավինյանն այցելել է Աբրահամյաններին․ տեսանյութ
«Խաղաղության կամուրջ»․ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
Պորտալարով կապվածները ուզում են մեզ համոզել, որ իրար հետ կապ չունեն. Արթուր Հովհաննիսյան․ տեսանյութ
Կալուգայի Սամոն նախկինների հետ գործ չունի՞, իրո՞ք. Վահագն Ալեքսանյան․ տեսանյութ
Ովքեր են Շիրակի ողբերգական ավտովթարի զոհերը․ մահացածներից 5-ը նույն ընտանիքից են
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման․ պատիժը կկրի խիստ ռեժիմով
Հրավիրում եմ Ձեր ավտոմեքենաներով, գնում ենք սիրելի գյումրեցիների հետ լավ օր անցկացնելու․ գրանցվեք․ վարչապետ
Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած 3 երեխա է տեղափոխվել Երևան. չափահասներից մեկին տեղափոխել են ուղղաթիռով
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստը
Օգտվել է ավելի քան 600 հզր քաղաքացի. նախարարն ամփոփել է առողջության ապահովագրության համակարգի ներդրման 100 օրը
Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է․ ինչպես միանալ ճանապարհի բացման մեծ ավտոերթին
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին
Քոչարյանը տոտալ վերահսկողության տակ վերցրեց Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի թիմերը. Առաքելյան
Հայաստանում գրանցվել է վերջին 90 տարվա ամենատեղումնառատ մարտ ամիսը
TRIPP-ի շուրջ աշխատանքն ընթանում է, շինարարության փուլում 3-րդ գործընկերոջ կարիքը կունենանք. Միրզոյան
Ցանկանում ենք աջակցել Հայաստանին և կիսվել մեր փորձով․ Էստոնիայի ԱԳ նախարար
Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին. Ցահքնան՝ Փաշինյանին
Ղազախստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը տեղափոխվել է
Հոգնել եմ նրանից՝ ինչպես են էներգիայի վճարները բարձրանում-իջնում Թրամփի և Պուտինի քայլերի պատճառով. Սթարմեր
Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին հուշագիր են ստորագրել
Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը ժամանել է ԱՄՆ՝ բանակցությունների
Միրզոյանն էստոնացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման գործընթացների մանրամասները
Շիրակի մարզում գրանցված ավտովթարի հետևանքով տուժել է 11 մարդ, մահացել է 6-ը. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել
Converse SME. Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ընդլայնման աջակից
Ցավոք, բոլոր հարցերը չէ, որ լուծված են. Բաքվում դեռ կան պահվող հայ անձինք. Միրզոյան
Հիվանդանոց տեղափոխվածները երեխաներ են, 5 մարդ տեղում մահացել է. ՆԳՆ-ն՝ Շիրակի մարզի ողբերգական վթարի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT