Երևան
12 °C
Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում առաջացել են մեկական թափուր պաշտոններ։
Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր պաշտոնները համալրելու համար թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ս.թ. մայիսի 5-ից մինչև մայիսի 8-ը`ժամը 18.00-ն:
Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am) կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք և բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային քաղաքական գործունեություն չի ծավալում։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախկին անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով։
Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար դատապարտված անձինք՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, ինչպես նաև դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք։ Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, մարզպետները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանությունում, ազգային անվտանգության, հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական, պրոբացիայի, փրկարար ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, ընտրություններին մասնակցող կուսակցության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 543 528 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շնորհակալ եմ, որ եկաք, Աստված օրհնի ձեր աշխատանքները․ սրբազանը՝ Կիրանցի եկեղեցու օծմանը մասնակցող վարչապետին
Հայաստանի վարած քաղաքականությունների ապացույցը աշխարհի խոշորագույն միջոցառումների անցկացումն է ՀՀ-ում
Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է
Մեր դժվար ժամանակներում անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք․ վարչապետի ելույթը Տավուշում
Արմավիրի մարզի թիվ 15 և Կոտայքի մարզի թիվ 29 ԸԸՀ-ների կազմերում առաջացել են թափուր պաշտոններ
Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը ՀՀ-Ադրբեջան պետական սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ վարչապետ
Մենք ծnվահենների նման ենք. Թրամփը՝ Հորմուզի նեղուցի շրջափակման մասին․ տեսանյութ
Երևանի Շիրակի փողոցում պահեստ է այրվել․ դեպքի վայրում 8 մարտական հաշվարկ է աշխատել
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում է․ օծվում է վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցին․ տեսանյութ
Գեղարվեստական լուծումների և անվտանգության ճիշտ համադրություն․ ՆԳ նախարարը՝ կենսաչափական նոր անձնագրերի մասին
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Մասսայական բռնվելու են, չեմ բացառում՝ ծանրացնենք հոդվածը․ Սիմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքների մասին
200-ին հասնող գերի ունեինք, հիմա՝ 19-ը, ինչքան հարաբերությունները լավանան, թիվը կպակասի. Սիմոնյան
Տավուշում ավտոմեքենան 30 մետրից ընկել է․ վիրավորները նույն ընտանիքից են, երեխաներից մեկը մահացել է
Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք Արարատ Միրզոյանի հետ քննարկման․ ԱԳՆ-ն հայտնել է մասնակցության կարգը
ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կամ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին, կամ խնդիրներ կունենաք․ Սարգսյան
ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում
Գյումրիում ավտոմեքենա է այրվել
Հիմա էլ հայ վաճառողներին եք կպե՞լ, սուտի «ուժեղներ»․ Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
Ընդդիմությունը մտածում է՝ Գյումրու սցենարը կրկնել. որոշ զանգված ուզում է օգտվել Կարապետյաններից. տեսանյութ
Ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու․ պարգևատրվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրները
«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ
Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան
Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն
Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում
Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը
Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան
Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը
«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին
«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն
Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել
Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել
Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան
Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ
Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT