Երևան
12 °C
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել հանցավոր գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց վերաբերյալ, որոնք նախնական համաձայնությամբ և դերերի հստակ բաշխմամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, համացանցային զանգերի միջոցով իրականացնում էին լայնամասշտաբ հափշտակություններ։
«Ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա՝ նախաքննական մարմին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 9-ին Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունների ծառայողները համատեղ խուզարկություն են իրականացրել Երևանի Դավթաշեն թաղամասի առանձնատներից մեկում։
Հատկանշական է, որ հանցավոր խումբը նախապես կառուցել էր պաշտպանական յուրօրինակ համակարգ. տարածքը կահավորված էր արտաքին տեսահսկման սարքերով, որոնց միջոցով իրավապահներին նկատելուն պես նախատեսված էր վայրկյանների ընթացքում հոսանքազրկել շինությունը՝ այդպիսով ջնջելով կամ անհասանելի դարձնելով հանցավոր գործունեության բոլոր թվային հետքերը։
Իրավապահների արագ ու հմուտ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել նախաքննության համար առանցքային նշանակություն ունեցող թվային ապացույցների ոչնչացումը։
Եվ այսպես, իրավապահների տեսադաշտում հայտնված 14 անձից բաղկացած խումբը գործել էր կազմակերպված և հստակ պլանավորված հանցավոր սխեմայով։ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ խմբի անդամները վարձակալել են առանձնատուն, աննկատ մնալու համար իրականացրել ներքին լուսավորության քողարկման հատուկ աշխատանքներ և տարածքը կահավորել ժամանակակից համակարգչային տեխնիկայով ու կապի միջոցներով։
Գործողությունների առանցքում Airdrop scam մեթոդի կիրառումն էր։ Մասնավորապես՝ ստեղծելով կեղծ ներդրումային հարթակ, հմտորեն թաքցնելով իրենց ինքնությունը, նրանք հանդես են եկել կեղծանուններով։ Օգտագործելով հաղորդակցման բարձր հմտություններ և տիրապետելով մի քանի օտար լեզուների՝ նրանք թիրախավորել են օտարերկրյա քաղաքացիների՝ տրամադրելով կեղծ տեղեկություններ կրիպտոակտիվների շուկայում իբր բարձր եկամտաբերություն ապահովող ներդրումների վերաբերյալ, ինչի արդյունքում իրականացրել են խոշորամասշտաբ հափշտակություններ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ նախնական տվյալներով հանցավոր խումբը զանգերի կենտրոններ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Ներկայումս աշխատանքներ են տարվում օտարերկրյա գործընկերների հետ՝ կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ բացահայտելու, ինչպես նաև հասցված վնասի չափը հստակեցնելու նպատակով։
Իրականացվում են անհրաժեշտ վարույթային գործողություններ՝ հանցավոր սխեմայի մանրամասները և դերակատարների շրջանակը պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շների մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել
ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ
Եվս մեկ հեղափոխական ծրագիր. GTB Steel-ը հերթական նորարարությունն է բերում շինարարական շուկա
Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Հերթական կեղծ նյութը․ այն պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողություն․ Բաղդասարյան
Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ 14 անձից բաղկացած խումբը գործել է հստակ պլանավորված սխեմայով
Մենք հակամարտության կողմ չենք, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն
ՀՀ իշխանություններին վերագրվել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու կեղծիք․ ԱՆ-ն հերքել է հոդվածը
Քոչարյանը երկիրն ու ժողովրդին սիրում էր, դրա համա՞ր էր ծեծում, Մարտի 1-ին զորք հանում. Ղազարյան. տեսանյութ
Մասկատում ՀՀ և Օմանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ՝ թատրոն այցելելու առիթը կօգտագործեք
Հերթական հանցավոր խմբավորումը վնասազերծված է․ ՆԳՆ
Ընդմիջում․ ինչ աղցան է առաջարկում վարչապետը․ տեսանյութ
Ովքեր ասում են՝ 80 հզր մարդ ընտրության համար բերելն անհնար է, ասեմ՝ մայիսին միջինում օրը 15 հզր մարդ է մտել ՀՀ
Հրապարակվել է ԱԺ պատգամավորի թեկնածուի համար տեղեկանքի տրամադրման կարգը
Օմանի ԱԳ նախարարը Միրզոյանի՝ տարածաշրջանային բարդ իրավիճակում Մասկատ այցելելու որոշումը որակել է պատմական
Պուտինը 23 կնոջ ներում է շնորհել
Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի փողոցներից մեկում
Կառավարությունը կֆինանսավորի նոր, առնվազն 1417 տան կառուցում սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում
ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին․ հայտնի է՝ երբ
Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա կսահմանվի․ ովքեր են շահառու
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան
Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ
Ucom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին
41-ամյա տղամարդը կեղծ օղիներ և առանց լիցենզիայի ծխախոտներ է իրացրել
Չմոռանալ, թե ինչ ունեինք, իսկ ընտրությունը շատ հստակ է. Հարությունյան
Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է
Կառավարության քաղաքականությունն ուղղված է հանրային կառավարման ոլորտում մեծ ներդրումներ կատարելուն. վարչապետ
Հայաստանը վերջին տարիներին հետևողականորեն իրականացնում է խորքային բարեփոխումներ. Վահագն Խաչատուրյան
Եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի հեռացման պատճառների մասին
Առանձին վերցրած գիտելիքը չի կարող արդյունք տալ, այն պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է. Կաց
Եթե Հայաստանում չեմ եղել, նշանակում է՝ չե՞մ տեսել, թե ինչ է կատարվում, երկիրս ոնց է անդունդը գլորվում
Մի քանի օր ՀՀ-ում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT