Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան

20/03/2026 schedule22:20

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել առաջիկա ընտրություններում առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև մի շարրք կարևոր դրույթներ, որոնք կհետաքրքրեն ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերին։

ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին։

«Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում է նաև թեժ գիծ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունը ամենօրյա ռեժիմով պատասխանում է քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող հարցերին՝ կապված վերջիններիս առաջադրման հետ։ Այդ հարցերին պատրաստ են առանց ժամային սահմանափակումների պատասխանել նաև ԿԸՀ անդամները։

Կուսակցություններն ու դաշինքները առաջադրման համար պետք է առաջին քայլով դիմեն և ստանան օգտահաշիվ, ինչը հեշտացնում է ընտրացուցակի կազմավորումը։ Կա գործիք, որն օգտագործում է պետության տրամադրության տակ գտնվող պետռեգիստրի տվյալները։ Այսինքն՝ ոչ թե կուսակցությունները ձեռքով հավաքում են թեկնածուների անունները կամ նրանց տվյալները, այլ տեղեկատվության շտեմարանից ինքնաշխատ գալիս է թեկնածուներին առնչվող ինֆորմացիան և նրանք ընտրացուցակում իրենց տեղն են գտնում՝ ըստ կուսակցության սահմանած հերթականության»,- ասել է նա։

ԿԸՀ քարտուղարը նաև տեղեկացրել է, որ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված տեղի են ունեցել փոփոխություններ։ Այդ պատճառով՝ ԿԸՀ-ն պատրաստվում է առաջադրումների ավարտից հետո բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին հրավիրել ԿԸՀ և մանրամասն խոսել այդ փոփոխությունների մասին։

«ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գործում է «Ազգային ժողովի ընտրություններ» պատուհանը, որտեղ կարելի է մտնել ու գտնել ամբողջ փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է կուսակցություններին և մնացած շահառուներին։ Նույն տեղում զետեղված են նաև լրագրողների, դիտորդական առաքելությունների և կազմակերպությունների հավատարմագրման համար անհրաժեշտ տեղեկություններ»,- տեղեկացրեց Սմբատյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
338 դիտում

Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն

Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան

Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել

Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան

91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան

Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան

Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով

Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան

Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել

Եթե չկա նման իրողություն, ինչո՞ւ ենք ստանձնում անչափահասներին պիտակավորելու գործընթացը․ նախարար

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը

Հերթական բռնության դեպքը Երևանում․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԱՄՆ-ն հայ-ադրբեջական հարաբերությունների վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել. ինչ է ասվում. տեսանյութ

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը․ որևէ կասկած չունեմ

Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

Երկրներում, որտեղ ռմբակոծություններ են, դուրս գալու ցանկություն չունեցողներ ունենք, նրանց թվում են ուսանողներ

Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի

Էս գժանոցը պետք է փակել. ՌԴ-ն իր անլվա մռութով ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որ ՀՀ-ն վերադարձնի. տեսանյութ

Զարմանում եմ, որ մինչև այս պահը օրենքով կազմակերպվող պահպանության մասին կարող է որևէ հարց առաջանալ․ նախարար

Սպասված լուր սիրելի գյուղատնտեսների համար․ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ․ Մանավազյան

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում

Մահացել է Չակ Նորիսը․ մինչ մահը նա հոսպիտալացված է եղել Հավայան կղզիներում

«Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է

Նոր նշանակումներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

Այս խաչմերուկը պատմական է․ մենք հաստատել ենք խաղաղություն, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը

Հստակորեն արձանագրվեց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի ղեկավարած ուժերը գնում են պատերազմի դուռը բացելու

Բացառիկ առաջարկ 3 օլիգարխներին․ Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել

Մխչյանի դպրոցի չորրորդ դասարանում սովորողների օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել․ ՔԿ մամուլի քարտուղար

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ տեղումները չեն դադարի

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը մահացել է

Վարչապետը տվել է քաղաքական գնահատական, խուճապի մասին խոսք չկա․ նախարարը՝ պատերազմ նախապատրաստողների մասին

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 20-ին

Իրանում արդեն երեք շաբաթ է՝ ինտերնետ չկա

Մահացել է Ուկրաինայի անկախ եկեղեցու հիմնադիր պատրիարք Ֆիլարետը

Վարչապետի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից

Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի մասին տեքստը չի հանդիսանում իրական փաստաթուղթը. ԱՆ

Ախուրիկի անցման կետում ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերը, ռուս զինծառայողներ չկան. Սիմոնյան

Կտրիճ Ներսիսյանի եղբայրը սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն

Կապան համայնքի Մանուկյան, Թումանյան և Ավետիսյան փողոցների հատման կամուրջը վերանորոգված է․ վարչապետ