Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոն մարզամշակութային խաղերի անցկացումը բացառիկ կարևոր քայլ է համարում երկրի դիրքավորման տեսանկյունից:
«Շատ կարևոր մի իրադարձության նախաշեմին ենք, որը հնարավորություններ է բացում ինչպես Հայաստանի դիրքավորման, այնպես էլ մեր երկրում մարզական ու մշակութային մեծ տոնի անցկացման առումով։ Ֆրանկոֆոն խաղերում ներկայացված են լինելու լավագույն մարզիկները, իսկ մշակութային անվանակարգերի համար կհայտարարվի բաց մրցույթ: Ընդհանուր առմամբ ակնկալում ենք մոտ 4000 մասնակցի հյուրընկալել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Անդրեասյանը:
Անդրադառնալով խաղերի բուն սպորտային կողմին՝ Անդրեասյանն ընդգծել է, որ նախապատրաստական փուլում քննարկվող բարդ հարցերից մեկը աթլետիկա մարզաձևի անցկացումը կազմակերպելու հարցն է: Որոշվել է Խաղերի աթլետիկայի ու պարաաթլետիկայի մրցումներն անցկացնել «Հրազդան» մարզադաշտում:
«Կհամատեղենք մեր ջանքերը՝ գտնելու համապատասխան լուծումներ: Աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են»,- ասել է նախարարը:
2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Հանրապետության հրապարակում:
Հայաստանի կողմից խաղերը հյուրընկալելու հայտը Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը հաստատել է 2024 թվականի փետրվարի 8-ին:
Խաղերը կանցկացվեն 10 մշակութային (թատրոն, թվային ստեղծարարություն, տեսողական արվեստ՝ կերպարվեստ, քանդակ, լուսանկարչություն, հեքիաթասացություն, պար, երգեցողություն, գրականություն, ֆրիսթայլ գնդակով) և 10 սպորտային (աթլետիկա և պարաաթլետիկա, ֆուտբոլ, ծանրամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս, բասկետբոլ 3х3, անվասայլակով բասկետբոլ, բրեյք դանս) անվանակարգերում, որոնք տեղի կունենան Երևանում, Աբովյանում, Չարենցավանում և Արմավիրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան
ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է
Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ
Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե
Կապան քաղաքում մեկ օրում թափվել է մարտ ամսվա նորմայի 75%-ի չափ անձրև. Ազիզյան
Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը՝ Ֆրանկոֆոն խաղերի մասին
Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհին արդարացվել է. դատախազությունը կբողոքարկի
Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ. ԿԳՄՍ նախարար
Արգամ Մայիլյանը նշանակվել է Բերդի քննչական բաժնի պետ
Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր
Քրեական ոստիկանները հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին
Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին. տեսանյութ
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը. տեսանյութ
Վարչապետը քվեարկել է, այնուհետև լրագրողների հետ առանց տեսախցիկների հանդիպում ունեցել. տեսանյութ
Եթե Հայաստանը շարունակի քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու պատճառ չի լինի. Ռուբինյան
Գեղարքունիքի գարեջրատներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
Տեղումների հետևանքով Սյունիքում գետերը վարարել են. խորհուրդ է տրվում չմոտենալ. տեսանյութ
Բացահայտվել են խոշոր չափերի՝ 113 մլն կանխիկ ՌԴ ռուբլու ներկրման և ստվերային շրջանառության դեպքեր. մանրամասներ
Գիտեմ, թե որտեղից է ուղղորդված. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ-ի դիմաց տեղի ունեցած միջադեպի մասին
ՆԳՆ-ն՝ ընտրություններից առաջ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի և ստուգումների մասին
Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկի՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն
Թրամփը հայտարարել է՝ Իրանի նոր առաջնորդի մասին ցնցող տեղեկություն է ստացել ու ապշած է այդ լուրերով. տեսանյութ
Թրամփի ստորագրությունն առաջին անգամ կհայտնվի 100-դոլարանոց թղթադրամի վրա
Փոխվարչապետը Ղազախստանում մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին
Ադրբեջանով դեպի ՀՀ ապրանքների տարանցման արգելքի վերացումը հեռանկարներ է բացում տարածաշրջանի համար. Գրիգորյան
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեկ գիծ է որդեգրել. վարչապետը՝ «անարժանապատիվ խաղաղության» թեզի մասին
Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը
Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով
Վրաստանը և Հայաստանը միացնող գազատարի 5,5-կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը
Մեր նորակառույց դղյակը Ջրվեժում. այնտեղ երբևէ մանկապարտեզ չէր եղել. Չախոյան
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Պատմական արդյունք. Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում
Արթիկի տարածաշրջանում, Մեղրու լեռնանցքում, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Ժողովրդին ու Կրեմլին խաբելու այս խմբակի մղումները ուղղակի Գինեսի գրքում գրանցման արժանի են. Սաֆարյան
Նարեկ Մկրտչյանն ու FCC նախագահը քննարկել են հաղորդակցության և անվտանգության ոլորտի առաջնահերթությունները
Եղեգնաձորում տուն է հրդեհվել
Երեխաների առցանց անվտանգությունը՝ Կառավարության ռազմավարական առաջնահերթություն․ ճանապարհային քարտեզ է մշակվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT