Երևան
12 °C
ԳԱԱ նախագահության շենքում մեկնարկել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը:
Միջոցառմանը հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։
Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են գիտահետազոտական նախագծեր: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացնում են հետազոտությունների արդյունքները:

«Շատ ոգևորիչ է տեսնել, որ այս տարի ավելի մեծ թվով դպրոցներ են մասնակցում փառատոնին, և թե ինչ բազմազան ու հետաքրքիր գաղափարներով են նրանք ներկայացել թե՛ բնական, թե՛ հասարակական գիտությունների բնագավառում։ Կառավարության ծրագրով բոլոր դպրոցներին լաբորատոր սարքավորումներ ենք տրամադրում, որոնց միջոցով աշակերտները հնարավորություն ունեն փորձեր կատարել։ Այսօրվա բազմազանությունը ցույց է տալիս, որ ձևավորված միջավայրերը նպաստում են աշակերտների՝ գիտությամբ ավելի ակտիվ զբաղվելուն»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա հույս է հայտնել, որ փառատոնի մասնակցությունն ավելի ու ավելի կխրախուսի դպրոցներում գիտության հանդեպ հետաքրքրությունը։

Նախարարը կարևորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությունը՝ որպես դպրոցներում գիտության հանրայնացման առանցքային դերակատարում ունեցող կառույց։ Նա կոչ է արել հանրությանը ներկա լինել գիտության փառատոնին՝ տեսնելու երեխաների ոգևորվածությունն ու աշխատանքը. «Իսկապես հրաշալի սերունդ ունենք, որը պետք է ունենա ամենալավ հնարավորությունները՝ մրցունակ մասնագետ ու լավ քաղաքացի դառնալու համար»։
2026 թ. փառատոնին մասնակցելու համար Երևանի և մարզերի 40 ուսումնական հաստատություններից ներկայացվել է 97 հայտ, որից 81-ը՝ թիմային, 15-ը՝ անհատական, սովորողների թիվը 177-ն է: Եզրափակիչ փուլին մասնակցում է 78 նախագծային աշխատանք՝ 63 թիմային և 14 անհատական, ընդհանուր առմամբ՝ 140 սովորող՝ 40 ուսումնական հստատություններից:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Փառատոնի ամենանորարարական և մրցունակ գաղափարների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց նախագծերը միջազգային գիտական փառատոներին (ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ, ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթ, որն այս տարի տեղի կունենա Գերմանիայի Քիլ քաղաքում)՝ ձեռք բերելով միջազգային խոշոր մրցույթներին ներկայանալու և միջազգային ամենաբարձր չափանիշների պայմաններում մրցակցության հմտություններ ու փոխանակելով հետազոտական գաղափարներն աշխարհի տարբեր երկրներից ժամանած իրենց հասակակիցների հետ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին
Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ
Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը
Ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ
Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարժական հավաքի մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ-ն՝ Վարդենիսի դեպքի մասին
Հայտնի է Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանի խափանման միջոցը
«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեի նիստ է տեղի ունեցել
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ լեռնային գոտիներում թաց ձյուն, հովիտներում՝ անձրև կտեղա
ՀՀ քարտեզ-կրծքանշան, խաղաղության խոհրդանիշի պատկերով թխվածքաբլիթ․ վարչապետը շնորհավորել է նորապսակներին
Արգելեք եռագլուխ հրեշներին մասնակցել ընտրությանը, պետություն հազիվ ես ստեղծել. քաղաքացին՝ վարչապետին
Մի՛ թողեք, որ մեր թշնամիները պատերազմը վարեն ձեր հողերից․ Իրանի նախագահը՝ տարածաշրջանի երկրներին
Մաֆիայի հետ կռիվ ենք տալիս՝ էսքան բանի մեջով անցնելով, ոչ մի հետքայլ չենք արել. վարչապետը՝ քաղաքացուն
Արսեն Թորոսյանն այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ
Երկրաշարժ Հայաստանում
Վերահաստատվել է «Synopsys»-ի երկարամյա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանում կրթության զարգացմանը
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ
«Բուշեր» ատոմակայանից «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից Հայաստանի տարածքով տարհանվել, հատուկ չվերթով մեկնել է Մոսկվա
Շուտով գնալու եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք․ վարչապետը՝ քաղաքացուն․ տեսանյութ
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հորմուզի նեղուցով նավարկության ապահովման աշխատանքային խումբ է ստեղծել
Վարչապետը վարել է «Խաղաղության ավտոմեքենան»․ տեսանյութ
Դուք ինչ անում եք՝ ճիշտ եք անում․ մենք Ձեզ հետ ենք․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Կայացվել է մեղադրական վերդիկտ․ Ալեքսանյանը կալանքի տակ է․ ԲԴԽ-ն՝ ԱԳՆ աշխատակցուհու վերաբերյալ որոշման մասին
Արսեն Թորոսյանը ծանոթացել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին
Կառավարությունից բան չեմ ուզում, մենակ խաղաղություն․ քաղաքացին՝ վարչապետին․ տեսանյութ
Դեսպան Մկրտչյանը Ամերիկայի կաթոլիկ համալսարանում դասախոսության է մասնակցել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Տեսա՞ք՝ մեծ ավտոբուս եկավ, բոլորս կտեղավորվենք․ այսօր էլ ենք Երևանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը
Դուք Հայաստանը ավելի լավ տեղ եք դարձրել․ վարչապետն ընթերցել է ստացած նամակները, մասնակցել թմբուկի դասի
«Կանազ»-ի շենքում կիթառ են նվագել, այրել գույք, հրդեհ է բռնկվել․ 3 անձ է ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց
Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է
Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու
Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան
Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT