ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը

06/04/2026 schedule13:39

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում քննարկվել է նշված պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը:

«Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի, և այն, կարծում եմ, մեր հասարակության հիմնարար զարգացման նախապայմաններից մեկն է: Մեր նախորդ տարիների ջանքերը գերազանցապես նպատակադրված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը»,- նշել է Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկում 2020 թվականից մինչ օրս կատարված աշխատանքները, ծրագրերը, ինչպես նաև Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները:

Թեկնածուն խոսել է ԿԲ-ի իրականացրած ռազմավարական կարևոր քայլերի մասին, որոնց շնորհիվ հաղթահարվել են պարբերաբար ի հայտ եկող ճգնաժամերը: Նա ներկայացրել է Կենտրոնական բանկի միջամտությունն արտարժութային շուկայում տարբեր ճգնաժամերի ընթացքում և Կենտրոնական բանկի պահուստների միջոցով կայունացման գործողությունները:

Մարտին Գալստյանը նշել է, որ միակ գրավականը, որով ցանկացած ինստիտուտ, ներառյալ Կենտրոնական բանկը, կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին, որակյալ թիմ ունենալն է: Ըստ թեկնածուի՝ գործադրվում է ամեն ջանք, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույնը, իսկ ՀՀ կենտրոնական բանկը՝ աշխարհի լավագույններից մեկը:

Մարտին Գալստյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի գործընկերներին աջակցության պատրաստակամության համար:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական համակարգի կարգավորման, նորարարությունների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել բանկային ծառայությունների գնաճի (ինֆլյացիայի), իրացվելիության խնդրին:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին:

Առաջարկվել է հարցը ներառել ԱԺ մայիսի 5-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
380 դիտում

Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը

Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին

TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան

Վերջին 2 տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է, բանակում մահերի թիվը՝ նվազում. Քոչարյան

Թուրքական 3 նավ անվտանգ անցել է Հորմուզի նեղուցը

Ադրբեջանում հեղեղների հետևանքով կամուրջ է փլուզվել, մի քանի գյուղ մնացել է առանց տրանսպորտի. տեսանյութ

Քաղաքացու օրը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը

ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը

Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ կլինեն

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ

Մեր դղյակը՝ Մուսայելյան բնակավայրի աշակերտների համար. Չախոյան

Անօդաչուները գրոհել են Օդեսան. հնչել են պայթյուններ, ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բարձրահարկ շենքի․ կան զոհեր

Որոշ շրջանակներ կաշվից դուրս են գալիս՝ Օվերչուկի միտքը զարգացնելով. լավ գիտենք՝ ով ինչ «փորացավ» ունի. Թունյան

Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը. տեսանյութ

Ավագանու պահանջները խախտող կառուցապատողների նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ վարչարարություն. Ավինյան

Միևնույն անձի կողմից կառավարվող բազմաթիվ էջեր. Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը. Media.am

Այսուհետև փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր. Տիգրան Ավինյան

Եթե չեք ուզում՝ ձեր ավտոտնակը քանդենք, մի՛ դիմեք օրինականացման համար. Ավինյանը՝ Երևանի բնակիչներին

Պուտին, Լավրով, Օվերչուկ, Պեսկով. հիբրիդային պատերազմը հո պոզով-պոչով էլ չի՞ լինում. Ստեփանյան

Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում նոր, ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ

Կսկիծը ցրելու համար Օվերչուկը կարող է առաջիկա տարիներին ամեն օր Մոսկվա-Երևան-Մոսկվա ռեյսով գալ-գնալ. Սաֆարյան

Հարգելի՛ քաղաքական ուժեր, կրթության մասին խոսելուց առաջ խնդրում եմ՝ գոնե մի քանի բան կարդացեք. Անդրեասյան

Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին

Սա ձեր դրվածքն է, որ անընդունելի է. քաղաքապետը՝ ավտոբուսների վարորդների կողմից հավաքագրումների մասին

Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Կոտայքի մարզում

Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ կա տուժած

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Եղվարդում մեքենա է հրդեհվել

Օվերչուկը զգուշացրել է, որ ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը