Երևան
12 °C
Պատգամավոր Հայկ Սարգսյանը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և Քրեական օրենսգրքում:
Պատգամավորն անդրադարձել է ժամկետային զինծառայողների թվի նվազմանը, ներկայացրել վիճակագրական տվյալներ, այս համատեքստում խոսել քաղաքացիությունից հրաժարվելու միտումների և դրա դեմ պայքարի մեխանիզմների կիրառման մասին: Հայկ Սարգսյանը մանրամասնել է զինծառայության ոլորտում իր ձեռնարկած քայլերը, խոսել Կառավարության հետ իրականացրած համատեղ աշխատանքում առաջացած խնդիրների մասին:
Պատգամավորը զինվորների թվաքանակն ավելացնելու համար առաջարկում է ծառայության սահմանային տարիքը բարձրացնել, ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն մեծ գումարի դիմաց, ինչն արդեն սահմանվել է 27 տարին լրացածների համար, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել:
Ըստ Հայկ Սարգսյանի՝ այս քայլերի դեպքում կհաջողվի ավելացնել զորակոչի թիվը, ինչը հնարավորություն կտա կրճատելու ծառայության ժամկետը 6 ամսով, և հավաքագրված գումարը տրամադրելու ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին: Պատգամավորի խոսքով՝ ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ, դա հավելյալ արդյունք է ապահովելու:
Պատգամավորների հետ հարցուպատասխանի ձևաչափում Հայկ Սարգսյանը պարզաբանումներ է ներկայացրել իր ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկման փուլերի և մի շարք դրույթների մասին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը ներկայացրել է ծավալուն եզրակացություն, որտեղ նշվում է մի շարք դրույթների հակասահմանադրական լինելը:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը մտահոգիչ է համարել ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացությունը, նշել, որ դեմ է օրենսդրական փաթեթին, այն պետք է վերանայվի:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ գործադիրը նպատակահարմար չի գտնում քննարկվող հարցի ընդունումը և առաջարկել է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությանը դրական եզրակացություն տալուց: Նա հավելել է, որ ծառայության ժամկետի կրճատումը Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ներառված է եղել:
Ի պատասխան Հայկ Սարգսյանի ներկայացրած մտահոգիչ վիճակագրական տվյալների՝ փոխնախարարը նշել է, որ իրականացված փոփոխությունների արդյունքում 2022-2026 թվականներն ընկած ժամանակահատվածում զորակոչվածների թիվը 2022 թվականի զորակոչի համեմատ աճել է 25 տոկոսով:
Արման Սարգսյանի համոզմամբ՝ նման կարգավորմամբ խնդիրը չի լուծվի, ընդամենը գումարով ազատվողների թիվը կավելանա և բյուջեում գումարը: «3000 մարդ, պայմանական, եթե օգտվի գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորությունից, դա չի նշանակում, որ 3000-ով կավելանա մեր զորակոչը»,- նշել է փոխնախարարը:
Առաջին անգամ Հայկ Սարգսյանը այս նախաձեռնությունը ներկայացրել էր 2025 թվականի մայիսին, որից հետո տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ օրենսդրական. ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայություն անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը դրական ցուցանիշ է, կատարվել է նաև փոփոխություն 404 որոշման մեջ, և լավարկվում է օրենսդրությունը:
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն անընդունելի է համարել գումարով պայմանավորված տարբերակում դնել զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության հարցում, փաթեթը հակասում է Սահմանադրությանը: Նման կարգավորումը, ըստ պատգամավորի, նաև հասարակական պառակտման պատճառ է դառնալու:
Քվեարկության արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
ԱԺ այգում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ. լուսանկար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր
Զվարճալի է Ծառուկյանի և Կարապետյանի խոսքն արտագաղթի մասին, երբ մեկի որդին Բելառուսում է, մյուսինը՝ Կալուգայում
Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք
Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ
42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել
Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am
Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը
Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին
TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան
Վերջին 2 տարվա ընթացքում զորակոչիկների թիվն աճում է, բանակում մահերի թիվը՝ նվազում. Քոչարյան
Թուրքական 3 նավ անվտանգ անցել է Հորմուզի նեղուցը
Ադրբեջանում հեղեղների հետևանքով կամուրջ է փլուզվել, մի քանի գյուղ մնացել է առանց տրանսպորտի. տեսանյութ
Քաղաքացու օրը Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը
ՔՊ-ն Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը
Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր․ Երևանում լայնածավալ սպորտային միջոցառումներ և ցուցադրական ելույթներ կլինեն
Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով
Նախատեսվում է ներդնել ոստիկանության ծառայողների կատարողականի գնահատման ինստիտուտ․ նախագիծ
Մեր դղյակը՝ Մուսայելյան բնակավայրի աշակերտների համար. Չախոյան
Անօդաչուները գրոհել են Օդեսան. հնչել են պայթյուններ, ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բարձրահարկ շենքի․ կան զոհեր
Որոշ շրջանակներ կաշվից դուրս են գալիս՝ Օվերչուկի միտքը զարգացնելով. լավ գիտենք՝ ով ինչ «փորացավ» ունի. Թունյան
Հայաստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը. տեսանյութ
Ավագանու պահանջները խախտող կառուցապատողների նկատմամբ պետք է իրականացվի պատշաճ վարչարարություն. Ավինյան
Միևնույն անձի կողմից կառավարվող բազմաթիվ էջեր. Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը. Media.am
Այսուհետև փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր. Տիգրան Ավինյան
Եթե չեք ուզում՝ ձեր ավտոտնակը քանդենք, մի՛ դիմեք օրինականացման համար. Ավինյանը՝ Երևանի բնակիչներին
Պուտին, Լավրով, Օվերչուկ, Պեսկով. հիբրիդային պատերազմը հո պոզով-պոչով էլ չի՞ լինում. Ստեփանյան
Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում նոր, ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
Կսկիծը ցրելու համար Օվերչուկը կարող է առաջիկա տարիներին ամեն օր Մոսկվա-Երևան-Մոսկվա ռեյսով գալ-գնալ. Սաֆարյան
Հարգելի՛ քաղաքական ուժեր, կրթության մասին խոսելուց առաջ խնդրում եմ՝ գոնե մի քանի բան կարդացեք. Անդրեասյան
Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին
Սա ձեր դրվածքն է, որ անընդունելի է. քաղաքապետը՝ ավտոբուսների վարորդների կողմից հավաքագրումների մասին
Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT