Երևան
12 °C
Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ:
Նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:
Պատգամավորը նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր ելույթ եմ ունենում այս դահլիճում ոչ միայն իբրեւ պատգամավոր, այլև որպես մի հասարակության ներկայացուցիչ, որը վերջին տարիներին կատարել է շատ գիտակցված և երբեմն դժվար ընտրություն՝ իր պետականության կենտրոնում դնելով ժողովրդավարությունն ու խաղաղությունը:
2018 թվականից ի վեր Հայաստանի ժողովրդավարական ուղին չի եղել հեշտ:
Այն ենթարկվել է բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, տարածաշրջանային անկայունություն, ներքին ճնշումներ: Այնուամենայնիվ, այն դիմացել է և ամրապնդվել: Այսօր Հայաստանը առաջատար միջազգային ինդեքսներով ճանաչված է որպես խոսքի և լրատվամիջոցների ազատության բարձր մակարդակ ունեցող երկիր: Սա վերացական նվաճում չէ․ այն արտացոլում է իրականությունը, որտեղ հանրային քննարկումը կենսունակ է, քննադատական, երբեմն անհարմար, բայց ազատ:
Սա հատկապես կարևոր է ավելի լայն եվրոպական համատեքստում, որտեղ մենք տեսնում ենք ավելի ու ավելի բարդ ընտրական դինամիկա, այդ թվում՝ արտաքին աջակցությամբ ներքին գործընթացներին միջամտելու փորձեր հիբրիդային գործիքների միջոցով: Դժբախտաբար, Հայաստանը նույնպես բախվում է նմանատիպ մարտահրավերների, այդ թվում՝ կազմակերպված ապատեղեկատվական արշավների, արտաքին շահերը սպասարկող օրակարգերի առաջխաղացմանը: Առավել ցնցող և միաժամանակ ցավալի է այն, որ Հայ առաքելական եկեղեցու փաստացի առաջնորդի գլխավորությամբ բարձրաստիճան հոգևորականները գործիքայնացվում և ակտիվորեն ներգրավվում են երրորդ երկրների շահերը Հայաստանի դեմ սպասարկելու գործում:
Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց իրավապահ մարմիններից մտահոգիչ հաղորդագրություններ ենք ստանում դեպի Հայաստան զգալի ֆինանսական ռեսուրսներ ուղղորդելու փորձերի մասին ընդդիմության կողմից ընտրական գործընթացներում դրանց ապօրինի օգտագործման հիմնավոր կասկածներով: Կան նաև փաստաթղթավորված դեպքեր, այդ թվում՝ ձայնագրություններ, որոնք վկայում են ընդդիմության կողմից ընտրակաշառքի համակարգված աշխատանքների մասին: Սա նշում եմ՝ ընդգծելու համար մի պարզ իրողություն. Հայաստանում ժողովրդավարությունը ոչ միայն հռչակված է, այլև ակտիվորեն պաշտպանվում է, և Հայաստանի կառավարությունն ունի բավարար քաղաքական կամք ու վճռականություն դա անելու:
Զուգահեռաբար մենք ականատես ենք լինում մեր տարածաշրջանում պատմական վերափոխման: 2025 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը փոխեց այն իրողությունները, որոնք տասնամյակներ շարունակ անփոփոխ էին թվում․ Անկախությունից ի վեր առաջին անգամ անցել է ավելի քան երկու տարի, որոնց ընթացքում մեր սահմաններին չեն եղել զոհեր և վիրավորներ: Տարածաշրջանային հաղորդակցությունները վերաբացվում են, և դիմակայության տրամաբանությունն աստիճանաբար փոխարինվում է փոխկապակցվածության տրամաբանությամբ:
Այնուամենայնիվ, այս առաջընթացը տեղի է ունենում փխրուն աշխարհաքաղաքական միջավայրում: Հարևան Իրանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները և ավելի լայն տարածաշրջանում ռազմական գործողությունները մեզ հիշեցնում են, թե որքան արագ կարող է կայունությունը վտանգվել:
Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանն այսօր կանգնած է խաչմերուկում՝ անցյալի օրինաչափությունների և ապագայի հնարավորությունների միջև: Մենք ընտրել ենք խաղաղությունը հակամարտության փոխարեն, ժողովրդավարությունը վերահսկողության փոխարեն և երկխոսությունը բևառացման փոխարեն:
Մենք վճռական ենք շարունակել այս ճանապարհը և բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների՝ ձեր, սիրելի՛ գործընկերներ, աջակցությունը և համերաշխությունը մեր ջանքերին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը գերտերություն է ու ՌԴ-ին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ես այդպես էլ անում եմ. Փաշինյան
Վիճաբանություն և սպանություն Սևանում. ձերբակալվել է 24-ամյա երիտասարդ
Լատվիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Եթե հաստատվեց, որ Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, նրանց առաջին համարը կդառնա Քոչարյանի փաստաբան Վարդևանյա՞նը
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգեր. ՆԳՆ-ն քննարկել է ծրագիրը
ՀՀ վարչապետն ու ՔՊ անդամները քաղաքացիներին ողջույններ են հղել ավտոբուսից. տեսանյութ
Ինչ պայմանավորվածություններ են եղել Պուտինի այցի արդյունքներով, և ինչ են համաձայնել Ռուսաստանն ու Չինաստանը
Հրդեհ Մասիս քաղաքում․ հայտնաբերվել է 2 դի, կան տուժածներ
Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել
Սյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհի ի հայտ են եկել թերություններ, որոնք շինարարը վերացնում է ինքնուրույն
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է անհապաղ լքեն Հայաստանը. Սարգսյան
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը, տվել կեղծ դիմում. ՔԿ
Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ
ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան
Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում
Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ
Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան
Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ կան
Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին
Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ
Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան
Քանի մարդ է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է, կստացվի, որ Նարեկը՝ որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս թույլ է տվել հանցանք
Լոռու հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորակը
Սամոն, սիբիրյան յազվան ռսաքոծ են. Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է․ Լևոն Շիրինյան․ տեսանյութ
The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները․ սա սպառնալիք է մեր պետականությանը
4 կուսակցությունից պատգամավորի 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Հայաստանի Հանրապետությունն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել
Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին
ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider
Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում
Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է․ Ալեն Սիմոնյանը փաստաթղթեր է վերահրապարակել
Այսպես մեզ դիմավորեցին Սվերդլովում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արթիկցիներին մեքենայով տարել է Երևան՝ հանրահավաքի, Արթիկ տեղափոխելուց հետո տվել է խոստացած գումարը․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական պատմությունը շատ արագ իր վախճանը գտավ․ Սիմոնյան․ տեսանյութ
«Դուք կապ չե՞ք ունեցել ФСБ-ի հետ». Սամվել Կարապետյանը հստակ չի հերքել տարածվող լուրը և ցինիկ ծիծաղել է
ԲԸՏՄ-ն Արմավիրում և Արագածոտնում կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT