«300 դպրոց, 500 մանկապարտեզ»-ը Հայաստանի համար հեղափոխական նշանակության նախագիծ է․ վարչապետ․ տեսանյութ

22/04/2026 schedule22:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացված ծրագրերին:

65329_b.jpg (637 KB)

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզից: Երկրի ղեկավարի առաջին կանգառը եղել է Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզում, որտեղ իրականացվել են վերակառուցման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 371 մլն 137 հազար դրամ:

65322_b.jpg (612 KB)65319_b.jpg (458 KB)

Վերակառուցված մանկապարտեզը նախատեսված է 100 երեխայի համար։

Ապարան համայնքում վարչապետն այցելել է Երնջատափ բնակավայրի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ:

65313_b (1).jpg (852 KB)65311_b.jpg (682 KB)65303_b.jpg (569 KB)65300_b.jpg (533 KB)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 286 հազար դրամ: Վերանորոգվել է դպրոցի մասնաշենքը, իրականացվել տարածքի բարեկարգում։

Ալագյազ համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալագյազ բնակավայրի մանկապարտեզ, ծանոթացել նախակրթարանի նորակառույց շենքի շինարարական աշխատանքներին:

65273_b.jpg (679 KB)65286_b.jpg (718 KB)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 912 մլն 767 հազար դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմել է 11 մլն 559 հազար դրամ, մյուս մասը հատկացրել է Կառավարությունը։

65280_b.jpg (554 KB)65281_b.jpg (557 KB)65277_b.jpg (1.00 MB)

Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է մեկհարկանի 1290 քմ ընդհանուր մակերեսով 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի նոր շենք, բարեկարգվել է բակը, տեղադրվել է 21 կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայան։

Աշտարակ համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-1-25,/Մ-3/ (Աշտարակ)-Փարպի- Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի 11,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

65269_b.jpg (754 KB)65268_b.jpg (971 KB)65272_b.jpg (1.10 MB)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 716 մլն դրամ:

Աշտարակ համայնքում երկրի ղեկավարն այցելել է նաև Արագածոտն բնակավայրում մասնավոր հատվածի կողմից հիմնված 10 հա ինտենսիվ այգի, որտեղ աճեցվում են դեղձ և կեռաս: Այգու հիմնումն իրականացվել է «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների» ծրագրի աջակցությամբ:

65260_b.jpg (667 KB)65259_b.jpg (1.17 MB)65256_b.jpg (521 KB)

Պետությունը մասնավորին փոխհատուցել է 120 մլն 417 հազար դրամ: ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել շուրջ 324 մլն 908 հազար դրամ ընդհանուր արժեքով գյուղատնտեսական տեխնիկա: Սուբսիդավորված գումարի չափը կազմել է 94 մլն 757 հազար դրամ:

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Թալին համայնքում, որտեղ կառուցվել է Արագածավան բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 462 մլն 750 հազար դրամ:

65244_b.jpg (925 KB)65239_b.jpg (857 KB)65238_b.jpg (701 KB)65237_b.jpg (496 KB)

ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Թալին համայնքի Արագածավան բնակավայրն ունի նորակառույց դպրոց՝ նախատեսված 432 աշակերտի համար։

Դպրոցում վարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհավորել բոլորին կրթական հաստատության կառուցման առիթով, արձանագրել, որ դպրոցներ այցելությունները դառնում են էներգիայի վերականգնման ուղղություն, որովհետև շինարարության և ընդհանուր աշխատանքի որակի հետ կապված անընդհատ առաջընթաց է նկատվում: «Այս մասով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին փոխվարչապետի գլխավորությամբ, որոնք իրականացնում են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» նախագիծը, որը Հայաստանի համար հեղափոխական նշանակություն ունեցող նախագիծ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ սա մեգա նախագիծ է, և այն լինելու է շարունակական:

65234_b.jpg (471 KB)65232_b.jpg (587 KB)

Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ ինչպես բոլոր նման առիթներով, ցանկանում է կրկին ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչպես են ստեղծվում այս դպրոցները, մանկապարտեզները։ «Ես նորից ուզում եմ վերադառնալ նույն թեմային, ինչի մասին գրեթե ամենուր վերջերս խոսում ենք և ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, հարկեր վճարող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր տնտեսվարողներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն քաղաքացիներին, որոնք գնումներ իրականացնելիս անպայման չեն մոռանում իրենց հետ վերցնել հսկիչ դրամարկղային կտրոն: Շատ կարևոր է, որ այս ընկալումն այսօրվանից մեր երեխաների գիտակցության մեջ ամրապնդվի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ չնայած երեխաների կրթության համար ապահովվում է ֆիզիկական անհրաժեշտ պայմաններ, նաև կարևոր է որակյալ կրթության ապահովումը և այս համատեքստում քաջալերել ուսուցիչներին, որ նրանք անպայման անցնեն ատեստավորում: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ հաջորդիվ մշակվել է բանաձև, որով արդեն ատեստավորված ուսուցիչները նոր ատեստավորման հնարավորություն կունենան, և նրանց աշխատավարձը շատ ավելի բարձր կլինի. «Մենք շարունակաբար քաջալերում ենք մեր սիրելի ուսուցիչներին, որ գնան և վերցնեն, պարզեն իրենք ձեռքը և վերցնեն Կառավարության բարձրացրած աշխատավարձերը»։

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է որակյալ կրթության կարևորությունը և նշել. «Հետևաբար «Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը» բանաձևն ամբողջությամբ կենտրոնացած է այս դպրոցում և նմանատիպ դպրոցներում և ընդհանրապես մեր կրթական համակարգում»։

65226_b.jpg (552 KB)

Հաջորդիվ վարչապետն այցելել է Շիրակի մարզ: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի 9 հա ելակի և 14 հա հատապտղի ջերմատանը։ Այն ևս մասնավորի կողմից հիմնվել է Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում:

65208_b.jpg (546 KB)65205_b.jpg (923 KB)

Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 20 մլն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 2 սարքավորում՝ ինքնագնաց ավտոմատ սրսկիչ, ինքնագնաց ջերմոցային պլատֆորմ բույսերի ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով բույսերի պաշտպանության համար։ Կառավարության սուբսիդավորած գումարի չափը կազմել է 600 հազար դրամ:

65211_b.jpg (508 KB)65203_b.jpg (828 KB)

Ներդրումային ծրագրի շրջանակում ջերմատան կառուցման նպատակով կիրառվել է ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունը։ Ծրագրի վարկային բաղադրիչով ներգրավվել է 25 մլն դրամ վարկային միջոց։ Սուբսիդավորված գումարի չափը կազմել է շուրջ 16 մլն 742 հազար դրամ։

Հաջորդիվ երկրի ղեկավարն այցելել է Ախուրյան բնակավայրի Երիտասարդական կենտրոն, որտեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 26 մլն դրամ: Պետական բյուջեից հատկացվել է արժեքի 65,2 %՝ 16 մլն 947 հազար դրամ: Կենտրոնն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով մինչև 2026թ. ավարտը նախատեսված 25 երիտասարդական կենտրոնների ցանկում:

65193_b.jpg (587 KB)65192_b.jpg (622 KB)

Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել է համայնքի հատկացրած շինության 230 քմ մակերեսով տարածք, կահավորվել գույքով և տեխնիկայով: Տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվել են առնվազն 246 երիտասարդ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։

65184_b.jpg (542 KB)65189_b.jpg (595 KB)

2026թ. հունվարի 1-ից սկսած՝ ապրիլի 15-ի դրությամբ գրանցվել է 2284 այցելու:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Գյումրի համայնքի թիվ 41 հիմնական դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 543 մլն 672 հազար դրամ:

65183_b.jpg (647 KB)65175_b.jpg (390 KB)

ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում Գյումրի համայնքն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 710 աշակերտի համար։

Վարչապետի վերջին կանգառը եղել է Ախուրյան համայնքի Քեթի բնակավայրի նորակառույց կրթահամալիրում: Նիկոլ Փաշինյանը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 557 մլն 482 հազար դրամ։ Կրթահամալիրը նախատեսված է 140 աշակերտի, իսկ նախակրթարանը՝ 40 երեխայի համար։

65161_b.jpg (694 KB)

Կրթահամալիրում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին բացման առիթով: Երկրի ղեկավարը նշել է, որ այս դպրոցն այսօրինակ երկրորդ կրթահամալիրն է, որ բացվում է հանրապետությունում, որը նախատեսված է ավելի քան մեկ բնակավայրի աշակերտների համար, կոնկրետ այս դեպքում՝ Քեթի, Փոքրաշեն և Հովունի բնակավայրերի աշակերտների համար: Այս համատեքստում վարչապետն անդրադարձել է այն քննարկումներին, որ նման դպրոցների բացումը նպաստում է գյուղերի դատարկմանը: Հակադարձելով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հենց գյուղերի դատարկման խնդիրը լուծելուն է ուղղված նման կրթահամալիրների բացումը, քանի որ դրանք ապահովում են երեխաների՝ պատշաճ ֆիզիկական միջավայրում ժամանակակից կրթություն ստանալու հնարավորություն. «Կարևոր է, որ դպրոցում լինեն պատշաճ միջավայր, նորմալ ճաշարան, նորմալ բեմ, դպրոցում պետք է լինեն լաբորատորիաներ, լաբորատոր սարքեր: Կրթության համար ամենակարևորը կրթական միջավայրն է: Սա մեր մոտեցումն է»:

Երկրի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև աշակերտների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների մատուցման կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հարցին, ընդգծել, որ Կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քայլեր է ձեռնարկում:

Դիմելով աշակերտներին՝ վարչապետն ընդգծել է. «Սիրելի՛ երեխաներ, ես համոզված եմ, որ դպրոցը ձեզ դուր կգա: Այստեղ կրթական միջավայր է, այստեղ մարզական միջավայր է, այստեղ ստեղծագործական միջավայր է: Տեսեք, դուք բասկետբոլի շատ լավ հրապարակ ունեք, վոլեյբոլի հրապարակ ունեք, ֆուտբոլի շատ լավ դաշտ ունեք, հեծանիվներ ունեք, թենիսի սեղան ունեք, գնդակներ ունեք, լաբորատոր սարքեր ունեք և լավ ուսուցիչներ ունեք: Ամեն ինչ առկա է, որպեսզի լավ սովորեք՝ ձեր հետագա լավ կյանքն ապահովելու համար»։

Այս կրթահամալիրում ելույթի ժամանակ ևս Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ են կառուցվում նման դպրոցներ:

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարն ասել է. «Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ ձեզ լավ կյանք այս դպրոցում, որովհետև այս դպրոցն ապրելու տեղ է, կյանքի տեղ է, իսկ կյանքի անբաժանելի ուղեկիցը սովորելն է: Ինչքան ապրում ենք և մեր կյանքը զուգորդում, զուգակցում սովորելով, այնքան մեր կյանքն ավելի լավն է դառնում որպես անհատ, որպես հանրություն, որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես քաղաքացի»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
962 դիտում

Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. Մեծ Բրիտանիայի վարչապետը պլանավորում է հեռանալ, բայց իր սեփական պայմաններով

Որն է Նիկոլ Փաշինյանի հաջողության գաղտնիքը. ով է լինելու նրա քաղաքական ժառանգորդը

Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» հիմնադրամի միջև

Բելառուսում հայտարարել են, թե Կիևը փորձում է «չեզոք» Մինսկին ներքաշել հակամարտության մեջ

Սեքսի նախարարի հայրը պլինտուսի նոր չափանիշներ է սահմանում. ճարահատյալ վիճակից անհեթեթություններ է հնարում

«Tօyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. կա տուժած

Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, Մայիս Ներսիսյանը՝ փոխչեմպիոն

Ձեր կառավարման շնորհիվ մեր ընտանիքը ձեռքբերումներ է ունեցել, եկամտահարկի հետվերադարձից ենք օգտվել. քաղաքացի

Վարչապետը քաղաքացու հետ զրույցից հետո ձայնային հաղորդագրություն է ուղարկել փոխվարչապետին. տեսանյութ

Տեխնիկական խնդրի պատճառով Երևանի մետրոպոլիտենում առաջացել է խափանում

«Դուք պետականամետություն եք սերմանում, դա մեծ գործ է»․ «նախօրոք շնորհավորում ենք». դավթաշենցիները՝ վարչապետին

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդին և ինքնաձիգը

Ըտենց մարդ չկա էս բակում, որ չգնա ու ու N16-ին չընտրի․ քաղաքացիները՝ վարչապետին

Հայաստանի պատմության թանգարանը մայիսի 19-ին փակ կլինի այցելությունների համար

Աղ ու հացը մարդուն տրված ամենամեծ պատիվն է․ Նիկոլ Փաշինյան

ՆԳ նախարարը ծանոթացել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և կարկուտ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց, ծանոթացել իրականացված պեղումներին

Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվել է Արհեստների միջազգային փառատոնը

Փաշինյան ջան, չնայես էդ համբալներին, սրտիդ մոտիկ չընդունես. դավթաշենցի կինը՝ վարչապետին

Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզի 2 համայնքում

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին և 10 մետրից ընկել գետը. կա տուժած

Մեկ շնչով եմ կարդացել Ձեր գիրքը. դավթաշենցի տիկինը Փաշինյանի ստորագրությունն է խնդրել. տեսանյութ

Նոր մանկապարտեզ և դպրոց` Շվանիձորում. Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված շենքերում

ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս 5-ը՝ հետաձգվել. պատճառն ԱԹՍ-ների hարվածների սպառնալիքն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ, շնորհավորել նրան

Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

«Ուժեղ Հայաստան»-ի 10 աջակից է ձերբակալվել. նրանք ծրագրված խոչընդոտել են ՔՊ քարոզչությանը, փակել ճանապարհը

Վազգենի կողքին միշտ փոքր ես եղել քաղաքականությամբ և արժեհամակարգով. նա մնաց կանգնած, դու՝ կզած. Խաչատրյան

Շտապօգնության բժշկի ցուցումով էր ձերբակալվածը տեղափոխվել հոգեկան առողջության կենտրոն. ՆԳՆ պարզաբանումը

ԱՆ-ը մանրամասնել է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակով պացիենտի մահվան դեպքը

Կոֆե-Կենտրոն՝ Դավթաշեն գնալուց առաջ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

«Եվրատեսիլ 2026»-ի հաղթող ճանաչվեց Բուլղարիան

Կարևոր լուր վարորդական իրավունքից զրկված անձանց համար. վարչապետն առաջարկ է արել

ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի հիմնանորոգված մանկապարտեզ, չգործող մշակույթի կենտրոն

Երևանի Փարպեցի փողոցում խուլիգանության համար կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն. նրան ձերբակալել են