Վարչապետի գլխավորությամբ «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային մրցաշարին վերաբերող հարցեր են քննարկվել

23/04/2026 schedule17:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են 2026 թվականի սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում անցկացվելիք «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են խճուղային հեծանվավազքի կազմակերպման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները, Հայաստանում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն, այլ պատասխանատուներ:

RCS խորհրդատվական ընկերության տնօրեն Նապոլի Միկելլեն ներկայացրել է մանրամասներ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ բազմօրյա հեծանվավազքին նախատեսվում է շուրջ 20 թիմերի փորձառու հեծանվորդների մասնակցություն․ թիմերը կազմված են լինելու յուրաքանչյուրը 6 անդամից: Նապոլի Միկելլեի ներկայացմամբ՝ հեծանվավազքը նախատեսվում է անցկացնել Երևանում, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի մարզերում համապատասխան երթուղիներով:

Ներկայացվել է, որ այս ընթացքում միջազգային հեծանվավազքի կազմակերպման ուղղությամբ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ պատասխանատու գերատեսչությունների հետ, այցեր են կազմակերպվել համապատասխան մարզեր, քննարկվել երթուղիները և այլ կազմակերպչական հարցեր: Աշխատանքները շարունակվում են:

Հանդիպմանը քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակին, լոգիստիկ հասանելիությանը, մրցաշարի ընթացքում Հայաստանի բնապատկերները լավագույն ձևով ներկայացնելուն, նախապատրաստական այլ աշխատանքներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է մրցաշարի նշանակությունը Հայաստանում զբոսաշրջության խթանման, մասնավորապես հեծանվային զբոսաշրջության խթանման հարցում, կարևորվել է նաև այն հանգամանքը, որ մրցաշարը կլինի ամենամյա:

Ամփոփելով քննարկումները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Արդեն իսկ մրցաշարը ներառված է միջազգային օրացույցում և հաստատված է։ Իհարկե, այս պահին արդեն մեր միջազգային գործընկերները կոնկրետ առաջարկներ ունեն երթուղիների վերաբերյալ, որը նաև տեխնիկական ստուգման կենթարկվի իրագործելիության տեսակետից, և անհրաժեշտ շտկումներ կարվեն: Մեր նպատակադրումն է, որ մրցաշարը լինի ամենամյա և, իհարկե, նաև այս դիտանկյունից, նախ հեծանվային սպորտը Հայաստանում զարգացնելու խթան կլինի, որովհետև այն լայնորեն զարգանում է աշխարհում և մեծ ուշադրության է արժանանում, մանավանդ հիմա, երբ շրջակա միջավայրի հետ կապված խնդիրներն առանձնահատուկ ուշադրության են արժանանում, և հեծանիվն այն ձևերից է, որը կարող է մեզ օգնել, այդ թվում՝ խցանումները հաղթահարելու իմաստով»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատուներին այս իրադարձությունը հնարավոր դարձնելու համար, ընդգծել, որ այս հրաշալի գաղափարի հետագա զարգացումը կապված է նաև կազմակերպման և իրականացման որակից:

Երկրի ղեկավարն ուրախությամբ է արձանագրել, որ արդեն կա որոշում 2029 թվականին հեծանվային սպորտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ինչը ևս նշանակում է, որ Հայաստանը մի շրջափուլ է թևակոխում, որը հեծանվային սպորտի, առողջ ապրելակերպի, ինչպես նաև տուրիզմի զարգացման տեսակետից շատ կարևոր դեր կարող է ունենալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
274 դիտում

Այս խմբերը գործուղվել են, որ ՀՀ-ն մատաղ անեն կոնկրետ սապոգների տակ. Էդգար Առաքելյան. տեսանյութ

Կալուգացի օլիգարխի գնահատմամբ՝ մեր մյուս հայրենակիցները վատագո՞ւյնն են. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լիլիթ Մակունցը և Փիթըր Դ. Անդրեոլը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել

ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումները հիմնականում ՌԴ-ից են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. տեսանյութ

ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ․ ցանկ

Մեքսիկայից 4-րդ փորձից մտել են ԱՄՆ, մնացել ՔԿՀ-ներում, վերադարձել ՀՀ․ անօրինական միգրացիա 42 հզր դոլարի դիմաց

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կդիտարկի ընտրությունների բոլոր փուլերը․ դիտորդական առաքելության պատվիրակությունը Հայաստանում է

Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհետ կորած

Զգո՛ն եղեք, ապատեղեկատվություն է․ «Իմ քայլը» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել

Գալստանյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

Գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ․ քամին կուժգնանա, տեղումներ կլինեն, բարձրադիր գոտիներում՝ ձյուն

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր ձեռք բերելու վարույթի նախաքննությունը 1 անձի մասով ավարտվել է

Վարչապետի գլխավորությամբ «Tour of Armenia» հեծանվավազքի միջազգային մրցաշարին վերաբերող հարցեր են քննարկվել

Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի

Բեռլինում Իրանի վտարանդի թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել

Երաշխավորը փաստորեն կալուգացի օլիգարխն էր․ խաղաղությունը հոսանքի «счетчик» չի, որ ոնց ուզես պտտես․ վարչապետ

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Կիպրոս, ՀՀ-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Ղարաբաղի շարժումով մենք մտել ենք մի տեղ, որից ելք չկար. Փաշինյան

Հայաստանը մասնակցում է «Մեծ յոթնյակի» շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը

Մեր կառուցած շատրվանը միացնում են, «Դոլյա վորովսկայան» է երգում, հիմա հույս ունեմ՝ առավոտից երեկո լսում է

Դիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի. Փաշինյան

Պետության սեփականությանը վերադարձվել է 291 մլրդ 726 մլն դրամի կամ շուրջ 773 մլն դոլարի գույք. մանրամասներ

Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ

8 տարի առաջ ժողովուրդն իշխանությունից զրկեց կալուգացի օլիգարխի քաղաքական ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին. Ռուբինյան

Ի՞նչ են լինում մոմի փողերը. նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ պտտվեն. Փաշինյան

Հեղափոխությունից հետո պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջողը. Փաշինյան

Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր որդին՝ արքայազն Հարրին, ժամանել է Կիև. տեսանյութ

Ով ա իրավունք տվել մինչև ամսի 8-ը գաք, Սամվել Կարապետյանի քարոզն անեք. դեռահաս աջակիցները ճողոպրում են

Պապիկյանն ու Կոբախիձեն բարձր են գնահատել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը

Ես ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը վերամիավորվի. Նիկոլ Փաշինյան

Երբ այդ ընդդիմությունն իշխանություն էր, սովոր էր, որ պետք է հարկեր չվճարի, ըմբռնումով եմ մոտենում. վարչապետ

Հայաստանի մի շարք շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որոշ տեղերում՝ կարկուտ

Գիտենք, որ ոչինչ չգիտենք. պետք է գնալ այս տրամաբանությամբ. ինչո՞ւ է դժվար խոստովանել, որ ինչ-որ բան չգիտենք

Երևանում մեքենան հարվածել է կանգառում կայանված ավտոբուսին. կան տուժածներ

ՀՀ իշխանությունները 321 մլն դրամ են հատկացրել քաղավիացիայի կոմիտեի բարեփոխման համար

Եվ այդ քաղաքացին, որը տեսանյութը տրամադրել է, Թագուհի Թովմասյանի եղբայրն է՝ Պետրոս Թովմասյանը. Սիմոնյան

Երբ կենսաչափական անձնագրերը ՀՀ-ում սկսեն թողարկվել, պետք է բոլոր սահմանային կետերում լինի անկոնտակտ անցում