Երևան
12 °C
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:
Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար։
Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասսայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների:
Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին:
Հայաստանի ջանքերով 2015 թվականի դեկտեմբերի 9-ն ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 2025թ. ՄԱԿ գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով: Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հունգարիայի նոր կառավարությունը ԵՄ դրոշը կվերադարձնի խորհրդարանի շենքի ճակատին
ՆԳ նախարարը երկրի բարձրագույն ղեկավարության հետ հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել. իրեն նետել է 4-րդ հարկից, երակները կտրված են
ՀՀ-Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետը՝ ֆրանսիական պատվիրակությանը
Վարչապետը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. լուսանկարներ
Ես չեմ հրավիրել Պուտինին G20 գագաթնաժողովին, բայց նրա մասնակցությունը շատ օգտակար կլիներ. Թրամփ. տեսանյութ
Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. Մանասյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապրիլի 24-ին 3 մասնակից ունի
Հիշելով անցյալը՝ Հայաստանն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ
Ողբերգական վթար «Չայնիի» ոլորաններում. վարելու իրավունքից զրկված վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից հեռու
Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հացահատիկի հերթական խմբաքանակը կտեղափոխվի
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում. տեսանյութ
Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում քաղաքացի է հանկարծամահ եղել
Միասին ընտրություններն են կեղծել, իշխանություն պահելու համար 2-ով «Մարտի 1» արել ու հիմա դժգոհում են իրարից
Պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման և զարգացման հիմք. Ալեն Սիմոնյան
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որ ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի. վարչապետ
Կալուգացի օլիգարխն ո՞ւմ կողմից է․ 2020-ին ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցության սեղանի շուրջ
Դաշնակները էլի դրոշ այրեցին ու առանց ամոթի շարժվեցին Ծիծեռնակաբերդ, որն ըստ իրենց՝ արդեն քանդել էինք․ Չախոյան
Համարում եմ ճղճիմ և անընդունելի սադրանք խաղաղության և ապագայի դեմ․ Սիմոնյանը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասին
Թուրքիայի դրոշն այրելը կեղծ հայրենասիրության դրսևորում է, ժամանակավրեպ է, չի բխում մեր պետության շահերից
Թուրքիայի դրոշի այրումը ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է․ վարչապետը դատապարտել է այն
Երևանի Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող սարք․ երբ կգործարկվի
Դաշնակցությունը դեռ դրոշ է վառում․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ավելի արժանապատիվ ձևեր կան
ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել
Փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 48 ծրագրային հայտ
Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ ԵԱ-ի հրում վարժության ոսկե մեդալակիր
J-PAL հետազոտական կենտրոնը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի հետ․ Կիլիան Նոլանը՝ Ժաննա Անդրեասյանին
Խուդաթյանը, Ավինյանն ու Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները հետևել են Իսակովի պողոտայի շինարարությանը
Սիրելի՜ ժողովուրդ, երբ վառեցի Ազատության ջահը ԱԺ-ում, երազում էի էս օրվա մասին․ կեցցե՜ք, դուք վառ պահեցիք այն
Իշխանությանը զգուշացնում եմ. վտանգ կա, Մոսկվայից ուզում են խմբեր ուղարկել ռուսամետ ուժերի համար. տեսանյութ
Գյումրի-Երևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է քարերին, ընկել ջրատարը
Այս խմբերը գործուղվել են, որ ՀՀ-ն մատաղ անեն կոնկրետ սապոգների տակ. Էդգար Առաքելյան. տեսանյութ
Կալուգացի օլիգարխի գնահատմամբ՝ մեր մյուս հայրենակիցները վատագո՞ւյնն են. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լիլիթ Մակունցը և Փիթըր Դ. Անդրեոլը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել
ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումները հիմնականում ՌԴ-ից են. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է. տեսանյութ
ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ․ ցանկ
Մեքսիկայից 4-րդ փորձից մտել են ԱՄՆ, մնացել ՔԿՀ-ներում, վերադարձել ՀՀ․ անօրինական միգրացիա 42 հզր դոլարի դիմաց
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կդիտարկի ընտրությունների բոլոր փուլերը․ դիտորդական առաքելության պատվիրակությունը Հայաստանում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT