Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ից մայիսի 16-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ մշակութային կենտրոններում:
Շրջագայությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ընդգրկում է Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահները: Այս շրջագայությունը վկայում է Հայաստանի 100-ամյա նվագախմբի բարձր վարկանիշի և եվրոպական երաժշտական մշակութային դաշտում ունեցած պահանջարկի մասին:
Նվագախումբը հանդես կգա մենակատարների տպավորիչ կազմով. մեր ժամանակների մեծագույն ջութակահարներից Օգյուստեն Դյումեյը և հռչակավոր հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանն իրենց մասնակցությամբ կամրապնդեն շրջագայության միջազգային բարձր կարգավիճակը, իսկ ծագող աստղեր դաշնակահարուհի Եվա Գևորգյանի և իտալացի թավջութակահար Էտտորե Պագանոյի ելույթները թարմություն և վիրտուոզություն կհաղորդեն համերգային ծրագրին:
Ազդեցիկ է նաև դիրիժորների ցանկը, համերգները կղեկավարեն Էդուարդ Թոփչյանը (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիոն (Իտալիա) և Բենջամին Ցվիկը (Շվեյցարիա):
Համերգային երգացանկում ընդգրկված են դասական երաժշտության ծանրակշիռ գլուխգործոցներ:
Սա յուրօրինակ մասնագիտական քննություն է, որը ևս մեկ անգամ կփաստի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարողական բարձր մակարդակն ու մրցունակությունը եվրոպական լավագույն նվագախմբերի կողքին:
Ի թիվս այլ ստեղծագործությունների՝ կհնչեն Դմիտրի Շոստակովիչի վիթխարի և տպավորիչ Սիմֆոնիա թիվ 10-ը, Գուստավ Մալերի վեհաշուք Առաջին՝ «Տիտան» սիմֆոնիան, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ջութակի թիվ 3 կոնցերտը, Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը, Պյոտոր Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը, ինչպես նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից:
Այս շրջագայությամբ ևս մեկ անգամ կամրապնդվի Հայաստանի մշակութային ներկայությունը Եվրոպայի հեղինակավոր բեմերում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արսեն Թորոսյանը Խավիեր Կաստելանոս Մոսկերայի հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել
Բասենի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Դուք մեզ ընտրեցիք, համ գործն ա իննան, համ հողն ա իննան․ հրապարակվել է ձայնագրություն Կանդազի մասնակցությամբ
Հայելու մե՞ջ ես նայել, տիկի՛ն Սեյրանյան, թե՞ արդեն մրմուռը խեղդում է ամեն բանից․ Ալեն Սիմոնյան
Ի՞նչ կլինի բանակի և զինվորի վիճակը, որ սրանց նման կաշառատուները իշխանություն լինեն. չի գա այդ օրը. Չախոյան
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության
Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան
Կերակրող մորը, սքեմով հոգևորականին ավելացավ նաև կամուֆլյաժով «հերոս». կլինի՞ ցանկ ներկայացնեք. Հակոբյան
Բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը
Ես նմա՞ն եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում. Աննա Հակոբյան
ՊԵԿ համակարգերի թվայնացման առաջնահերթությունների քննարկում. կայացել է թվայնացման խորհրդի հերթական նիստը
Սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ
Սահմանապահ ծառայությունը խաղաղության կարևորագույն խորհրդանիշ է, մեր խնդիրն է ընդլայնել մասշտաբները. վարչապետ
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին
Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան
Ես մեջբերում եմ օրենսդրություններ, կոնվենցիաներ, Սահմանադրություն, դուք ասում եք՝ եթե... դրանք տարբեր բաներ են
Հայ սահմանապահներն այցելել են ԱՄՆ՝ հանդիպելու Պետքարտուղարության և Մաքսային ծառայության գործընկերներին
Սրբուհի Գալյանին «Սիմոն Երևանցի» հուշամեդալ է հանձնվել
Կանդազը ձերբակալվեց. ինչ է արել նա. մանրամասներ
Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատումը. Փաշինյան
Իրանը չի ունենալու միջուկային զենք և չի կործանելու աշխարհը, հետևաբար, նրանք երջանիկ չեն. Թրամփ
Բարձր ենք գնահատում ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը. վարչապետ
Միջադեպը բացարձակ կապ չունի վարորդի կամ վճարման համակարգի հետ. «Երևանի ավտոբուս»-ը հերքում է հրապարակել
Բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի թիմակից Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը
«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում
Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք է տեղափոխվելու Թիվ 2 պոլիկլինիկան. նախարարը մանրամասնել է
Կա նոր անուն ոսկե մեդալակիրների շարքում. Սամվել Գասպարյանն ամփոփել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Լանջազատ գյուղում գտնվող «գյուղատնտեսական» հողի նկատմամբ
Եռագլուխ կուսակցության 3 գլխի միասնական լեզվական իմացությունն անգամ հեռու է բավարար լինելուց. Վարդապետյան
Տեղափոխել են Երևան, տվել 10 հազար դրամ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար. հարուցվել է քրհետապնդում
Հայտնի է Էրեբունի վարչական շրջանում՝ «Հայ փոստ»-ի դիմաց, քաղաքացու մահվան պատճառը
Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Մայիսի 3-5-ը Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Եղվարդ-Զորավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է
ՀՀ իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի՝ շուրջ 324 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ
Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բանակցային նոր եռաստիճան բանաձև
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT