Պետք է գրանցված դեպքին լինի կոշտ պատասխան․ գործարկվել է Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը

02/05/2026 schedule14:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության բացման արարողությանը։

66045_b.jpg (775 KB)66044_b.jpg (1.18 MB)66043_b.jpg (1.08 MB)

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ․ առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։ Վարչապետն ընդգծել է՝ այս գործընթացը լինելու է շարունակական, և սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ այլ իմաստով և տրամաբանությամբ։

66035_b.jpg (1.13 MB)

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այսօր անհրաժեշտ է փոխել գիտակցությունը և ընկալել, որ անտառը, բնությունն անգնահատելի հարստություն են։ «Այլ բան է, թե ինչպես ենք օգտվում և օգտագործում այդ հարստությունը։ Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառի պահպանությունը, նրա վիճակը միլիոնավոր և միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին, որովհետև բնությունը նախ շատ մեծ զբոսաշրջային հոսքեր է բերում արդեն Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ»։

66031_b.jpg (495 KB)

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների ապահովման անհրաժեշտությունը․ «Մենք ճանապարհներ ենք կառուցում, ենթակառուցվածքներ ենք ստեղծում, բայց նաև կարևոր է, որ մենք իսկապես անտառին մեր պարտքը վերադարձնենք, որպեսզի նա մեզ ավելին վերադարձնի»։

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների դեպքերին՝ վարչապետն ընդգծել է, որ պետք է գիտակցել, որ անտառը մեր մեծ հարստությունն է, որը պատկանում է ՀՀ քաղաքացիներին և որին պետք է խնամքով ու հոգատարությամբ վերաբերվել։ Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ այս կապիտալը մենք պետք է պահպանենք, զարգացնենք և փոխանցենք սերունդներին։ Եվ այդ համատեքստում նա ընդգծել է Էկոպարեկային ծառայության գործունեության կարևորությունը․ «Ես շատ ուրախ եմ, որ նաև այդ տրամաբանությունն ու բովանդակությունն է փոխվում՝ սկսած արտաքին տեսքից, տեխնիկական համալրումից։ Եվ իհարկե, այս ամեն ինչն իզուր և անիմաստ կլինի, եթե տեսքի հետևում չլինի բովանդակություն, չլինի նվիրվածություն, չլինի իրական ծառայություն և չլինի խոր գիտակցում, թե ինչ կարևոր աշխատանք է տեղի ունենում։ Եվ այո՛, մենք պետք է մեր նպատակն իրագործենք մինչև վերջ, և ապօրինի անտառահատումներին պետք է վերջ տրվի։ Էկոպարեկային ծառայության ստեղծումը ընդհանրապես իմաստ չի ունենա, եթե մենք այս խնդիրը հստակ չձևակերպենք և առավել ևս այս խնդիրը հստակ չկատարենք։ Ես ուզում եմ մենք շատ պարզ և աներկբա պայմանավորվենք, որ կոմպրոմիս չի կարող լինել, ապօրինի ծառայատուներին, որսագողությանը պետք է վերջ տրվի, իսկ դրա համար պետք է արձանագրված դեպքերին լինի շատ համարժեք և կոշտ պատասխան»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տավուշի մարզում Էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկի առիթով և հույս հայտնել, որ այսօրվա բարեբեր ազդեցությունն ու արդյունքներն առաջիկայում երևալու են։

66028_b.jpg (603 KB)66027_b.jpg (705 KB)

Հաջորդիվ վարչապետին ներկայացվել են ծառայության տեխնիկական և մարդկային ռեսուրսների համալրման գործընթացը։ Նշվել է, ծառայությունը համալրվել է 33 նոր ծառայողական ավտոմեքենաներով (պիկապներ), որոնք ամբողջությամբ կահավորված են ժամանակակից մոբայլ համակարգերով։ Նշված ավտոմեքենաներից 20-ը լրացուցիչ հագեցած է նաև հակահրդեհային տեխնիկայով։ Ծառայության կազմում ընդգրկված են 128 էկոպարեկներ, որոնք ապահովված են նոր համազգեստով և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։

66026_b.jpg (868 KB)66019_b.jpg (1.10 MB)

Համազգեստին ամրացված են տեսանկարահանող սարքեր։ Էկոպարեկները նաև ապահովված են պլանշետներով, որոնք հագեցած են իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ավտոմատ կազմման ծրագրերով, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտ այլ միջոցներով՝ ձեռնաշղթաներով և մահակներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1439 դիտում

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ